Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար։ Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված։ Հայերի կյանքը, կայքն ու արժանապատվությունը պաշտպանելիս ֆիդայիները միշտ ստացեւ են ժողովրդի օգնությունը։ Նրանց շարքերը մշտապես լրացրել են պայքարին զինվորագրված հայրենասեր նոր երիտասարդներ։ Հայ մարտիկներն աչքի են ընկել համարձակությամբ ու անձնազոհությամբ, հաճախ, կռվի բռնվելով թշնամու գերակշիռ ուժերի հետ. դիմակայել են ու հաղթել։ Դա Ոգևորել է հայ բնակչությանը՝ զինված պայքարի ելնելու հարստահարիչների դեմ։ Հայ հայդուկային առաջին խմբերը առաջացել են Տարոնու$, Վասպուրականում, Կեսարիայում և արևմտյան Հայաստանի այլ վայրերում։ Առավել հայտնի էին Մարգար Վարժապետի, Արաբոյի, Ռ. Շիշմանյանի (Դերսիմի քեռի). Գ. Արխանյանի (Մնձուրի Առյուծ), Ա. Աչըքպաշյանի, Մինասօղլու խմբերը. Մեծ և Փոքր «Չելլոները» և ուրիշներ։ Այս շրջանում հայդուկների որոշ ղեկավարներ (Ա.Աչըքպաշյան և ուրիշներ) փորձեր են արել համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ-անջատ ֆիդայական խմբերի գործողությունները։ Սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ հետևողական չէին և շոշափելի արդյունք չեն տվել։ Հաջողություն չի ունեցել և չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը դաշինք հաստատել Օսմ. կայսրությունում ոչ թուրք, ժողովուրդների, մասնավորապես քրդերի, ազգազատագրական շարժման հետ։ Հայդուկները որոշակի աշխատանք են կատարել՝ ամրապնդելու կապերը հայ ժողովրդի երկու հատվածների միջև, նրանցից շատերը այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ. նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել արևմտյան Հայաստան ուղարկելու համար։ 1880-Ց0-ական թթ. կովկասահայ երիտասարդների, ինչպես նաև Ռուսաստանում ապրող հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունը արևմտահայերի ազատագրական պայքարի հանդեպ, և գնալով ծավալվել է օգնության շարժումը։ Շատ հայ երիտասարդներ, գլխավորապես ուսանողներ, գալիս էին Թուրքիային մոտ կամ սահմանակից շրջաններ (Ալեքսանդրապոլ. Կարս, Երևան, Իգդիր, Ախալցխա և այլն). կազմում հայդուկային խմբեր և զենք ու զինամթերքով փորձում անցնել արևմտյան Հայաստան, հայտնի են Վարդան Գոլոշյանի, Սարգիս Կուկունյանի ձեռնարկները։ Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք էին փոխադրում Ռուսաստանից. Անդրկովկասից, Պարսկաստանից։

1890-ական թթ. սկզբից արևմտյան Հայաստանում նոր թափ են ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպան, մարտերը, ինչը պայմանավորված էր հայ ազգային կուսակցությունների՝ հնչակյան կուսակցության և հայ հեղափոխական դաշնակցության ստեղծումով ու արևմտյան Հա յաստանում նրանց կազմակերպությունների առաջացումով (Հ. հ. շ-ման 1-րդ փուլ)։ Եվ քանի որ ազգային կուսակցությունները ծնվել էին հայ ժողովրդի ազատագրական պայքարի հետևանքով, և նրանց հիմնական նպատակն էր հայկական հարցի լուծումը՝ արևմտյան Հայաստանի ազատագրումը, ուստի պետք է համագործակցեին այնտեղ գործող հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ։ Սկզբից ևեթ կուսակցությունները ֆիդայիներին համարել են իենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունել ազգային կուսակցությունների գաղափարական ղեկավարությունը։ Հայդուկային շարժումը, որ սկզբնավորվել էր անկախ հայ քաղաքական կուսակցություններից, հետագայում զարգացավ նրանց ղեկավարությամբ։ Ֆիդայիների հարելը հնչակյաններին կամ դաշնակցականներին սկզբնական շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսակցություններից որն էր ավելի ազդեցիկ արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանում։ Քիչ չեն դեպքերը, երբ ֆիդայիները նախ գործակցել են հնչակյանների , ապա դաշնակցականների հետ։ Հետագայում՝ XIX դ. ՑՕ-ական թթ. 2-րդ կեսից դաշնակցությունը, դառնալով ավելի ազդեցիկ, ղեկավարեց հայդուկային շարժումը, և մեծ թվով ֆիդայիներ դարձան դաշնակցության անդամ։ Լայնորեն ծավալվում էր ֆիդայական շարժումը արևմտյան Հայաստանի շատ շրջաններում և Կիլիկիայում։ Երբ սուլթան Աբդուլ Համիդ ll-ը ձեռնամուխ եղավ Թուրքիայում հայ բնակչության զանգվածային բնաջնջմանը (տես Հայկական կոտորածներ 1894-96), ֆիդայիները ակտիվորեն մասնակցեցին հայերի ինքնապաշտպանությանը (Խլաթ,