Սասուն, Վան, Շապին Գարահիսար և այլն)։ Հայդուկների հաջող գործողությունները նորից հույս ներշնչեցին արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբության նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև սուլթանական բռնության դեմ կայսրության բոլոր ճնշված ժողովուրդների միացյալ ճակատ ստեղծելու համար։ Այս գաղափարը պաշտպանեցին դաշնակցական որոշ գործիչներ։ Սակայն քրդերի հետ միություն կազմելու փորձը արդյունք չտվեց։ Ավելին, Թուրքիայի կառավարող շրջաններին հաջողվեց իրենց կողմը քաշել քուրդ ցեղերին ու ցեղապետներին ընդդեմ հայերի։
Պայքարի հիմնական ուժը դարձյալ զինված հայդուկային խմբերն էին, որոնք համառ դիմադրություն էին ցույց տալիս թուրք ու քուրդ հրոսակներին, մարդասպաններին, «ջանբեզարների» ավազակախմբերին (տես Բաբշենի կռիվ 1898, Խաստուրի կռիվ 1899, Սպաղանքի կռիվներ 1899, 1900, Ցրոնքի կռիվ 1899, Բերդակի կռիվ 1901, Նորշենի կռիվ 1901, Առաքելոց վանքի կռիվ 1901)։ Հայդուկային շարժման պոռթկում էր 1904-ի Սասունի ապստամբությունը։ Այս շրջանում հանդես եկան ժողովրդի մեջ մեծ համբավ հանած ֆիդայիներ Աղբյուր Սերոբը, Անդրանիկը, Գևորգ Ձավուշը, Նիկոլ Գումանը, ժիրայրը, Հրայրը, Սպաղանաց Մակարը և ուրիշներ։ Նրանցից շատերը հերոսաբար ընկան անհավասար մարտերում ժողովրդի մեջ թողնելով բարի հիշատակ։
XX դ. սկզբին շարունակվում էր Կովկասից և Իրանից զենքի ու զինամթերքի փոխադրումը արևմտյան Հայաստան։ Խմբերը կազմակերպում, հանդերձավորում և զինում էին հայ ազգային կուսակցությունները։ Այդ ճանապարհին, սակայն, խոչընդոտ էին ինչպես թուրքերը, այնպես էլ ռուս, սահմանապահ իշխանությունները, ինչի հետևանքով այդ ձեռնարկումները հաճախ մատնվում էին անհաջողության։
1901-ի մայիսի 25-ին սահմանն անցել և Սասուն է հասել Թորգոմի գլխավորած «Մրրիկ» հեծյալ խումբը (33 մարդ)։ Նույն թվականի սեպտ. սկզբին Գերմանիայում ուսանող Աբրահամյանը 50 մարդուց կազմված զինված խմբի գլուխ անցած փորձել է անցնել սահմանը և ձերբակալվել է։ Սեպտ. 30ին Բասենում թուրք, զորաջոկատի հետ ընդհարվել է «Կայծակ» հեծելախումբը (53 մարդ)։ 1904-ի մայիսի վերջին Աշոտ Երկաթի (Արմենակ Լևոնյան) և քղեցի Պողոսի (Թոխմախ) գլխավորած մարտական խումբը (35 մարդ) Իգդիրից Սասուն գնալիս, Արճեշի Սոսկուն գյուղի մոտ ընդհարվել է քրդերի հետ, պաշարվել թուրք, կանոնավոր բանակի կողմից և զոհվել անհավասար կռվում։ Նույն ամսին Փոխիկի ղեկավարությամբ 14 հեծյալից կազմված խումբը Սալմաստից Վան ճանապարհին ընդհարվել է թուրք զինվորների ու քրդերի հետ և զոհվել։ Հունիսին Դժոխքի (Վաղարշակ) գլխավորած «Դժոխք» հեծելախումբը (29 մարդ) արևմտյան Հայաստան անցնելիս Զևինի մոտ կռվի է բռնվել թուրք զինվորների ու քրդերի հետ և պարտվել։ Նույն ամսին Նիկոլ Դումանի հեծյալ խումբը (18 մարդ, այդ թվում բժիշկ Յա. Զավրիևը), սահմանագլխին բախվելով թուրք, զինված ուժի հետ, ցրվել է և վերադարձել Պարսկաստան։ Հուլիսի 24-ին 102 մարդուց կազմված հայ կամավորների մի խումբ Գայլ Վահանի և Կապիտան Բաբկենի (Նիկողոս Տեր-Խաչատրյան) ղեկավարությամբ անցել է սահմանը Արարատի ուղղությամբ։ «Սրտավազդ» խումբը Գայլ Վահանի գլխավորությամբ շարժվել է դեպի Մոսուն գյուղը, իսկ «Մասիս» խումբը Միհրանի (Գաբրիել Քեշիշյան) գլխավորությամբ դեպի Զոր։ Հանդիպելով թուրք, զինվորների և քուրդ հրոսակների ընդհարվել են։ Խումբը հետ է դարձել, անցել սահմանը և ցրվել։ Արևմտահայերին օգնության շտապող այդ խմբերը չեն հաջո ղել, քանի որ կազմակերպվել են հապճեպ, առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները։ Հայտնի են նաև վրեժխնդրության և առանձին թուրքական ու քըրդական խմբեր ոչնչացնելու նպատակով կազմակերպված հայդուկային երթեր. առավել հայտնի է Խանասորի արշավանքը (1897)։
ի Սասունի ապստամբությու նից հետո հայդուկային շարժումը վայրէջք է ապրել։ Մնալով հիմնականում որպես առանձին խմբերի գործողություններ (տես Ալվառինջի կռիվ 1905, Մուլուխի կռիվ 1907)՝ Հ.հ.շ. դատապարտված էր անհաջողության։ Գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը, ուժերը միավորելու ապարդյուն փորձերը, ինչպես նաև թշնամու ուժերի գերակշռությունը հիմնական պատճառներն էին, որոնք կանխորոշեցին հայդուկային շարժման ելքը։ Դրա հետ մեկտեղ ֆիդայիների քաջությունը, անձնազոհությունը, ամենաաննպաստ պայմաններում պայքարի նրանց պատրաստականությունը մեծ դեր խաղացին հայ ժողովրդին ազատագրական պայքարի պատրաստելու համար։ Հ.հ.շ. հայ ժողովրդի ազգազատագրական պայքարի վառ էջերից է։
Գրականություն
Հայ ժողովրդի պատմություն, հ. 6,Ե., 1981։ U ղ ա յ ա ն Ծ. Պ., Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, ե., 1976։ Թ ա ո ո յ ա ն Կ. Ձ„ Արևմտահայերի ազատագրական պայքարը XIX դ. վերջերին-XX դ. սկզբներին, Ե., 1980։ Ռ ո լ բեն, Հայ հեղափոխականի մը հիշատակները, հ. 17, Թեհրան, 1982։ Անդրանիկ, Աոաքելոց վանքին կռիվը, Ե., 1992։
Ա. Ներսիսյան
ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՆԱԿ (ՀՀԲ, անգլ. անվանումը՝ Armenian Revolutionary Army, ARA), քաղաքական ընդհատակյա կազմակերպություն։ ՀՀԲ իրեն ներկայացրել է իբրև հայկական մի նոր զին