Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կանի հուլիսին Ռիգայում կայացան բանակցություններ ՀՀԴ և ՌԿ(բ)Կ միջև։ Թեև ձեռք բերվեց համաձայնություն, ըստ որի ՀՀԴ պարտավորվեց համակողմանի օգնել և աջակցել խորհրդային Հայաստանի կառավարությանը, սակայն 1921-ի հուլիսի 22-ին Հայաստանի կոմկուսի ԿԿ իր բողոքը հայտնեց համաձայնության կապակցությամբ և բացառեց ՀՀԴ-ի հետ որևէ բանակցություն։ Բողոքից հետո ՌԿ(բ)Կ ԿԿ մերժեց համաձայնագրի նախագիծը։ 1923-ի նոյեմբ. խորհրդային իշխանությունների պահանջով Երևանում գումարված նախկին դաշնակցականների համահայաստանյան համագումարի որոշմամբ ՀՀԴ լուծարքի ենթարկվեց ԽՍՀՄ-ում, սակայն շարունակեց գործել մինչև 1933-ը, երբ ՀՀԴ 12-րդ ընդհանուր ժողովը պաշտոնապես լուծարեց իր կազմակերպությանը Հայաստանում։

Այդ շրջանում ՀՀԴ, որի ղեկավարների որոշ մասը գտնվում էր Կ. Պոլսում, հետևողականորեն իրականացնում էր Մեծ եղեռնի երիտթուրքական պատասխանատուների ահաբեկման «Նեմեսիս» վրիժառուական գործողությունը։

1924-25-ին Փարիզում կայացած ՀՀԴ 10-րդ ընդհանուր ժողովը կուսակցության ծրագրի մեջ մտցրեց մինչ այդ ընդհանուր ժողովում ընդունված «Ազատ, անկախ և միացյալ Հայաստան» բանաձևը, որոշեց պահպանել ԽԱՀՄ-ի հանդեպ որդեգրած «լոյալ ընդդիմադրի» քաղաքականությունը, սփյուռքում հետևողականորեն տանել հայապահպան կազմակերպչական աշխատանք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին ՀՀԴ 13-րդ ընդհանուր ժողովը (Կահիրե, 1938) որոշեց, որ պատերազմի բռնկման պարագայում «Դաշնակցությունը իր պայքարին մեջ ելակետ պետք է ունենա բացառաբար հայ ժողովրդի ֆիզիկական փրկության հարցը և ըստ այնմ ալ վարե իր քաղաքականությունը, զայն չկաշկանդելով Հայ դատին վերաբերող առաջադիմություններով» («Դրոշակ», 1986, 15, 12 նոյեմբ., էջ 30)։ Որոշ դաշնակցական ղեկավարներ դեպի արևելյան հիտլերյան զորքերի առաջխաղացման մեջ տեսան ԽՄՀՄ-ի քայքայման և Հայաստանի անկախության վերականգնման հնարավորություն։ Պատերազմի ընթացքում ՀՀԴ բյուրոն վարեց դաշնա կիցներին ի նպաստ քաղաքականություն, այսուհանդերձ ֆաշիստ, տիրապետության տակ գտնվող երկրներում որոշ գործիչներ համագործակցեցին հիտլերականների հետ։ Պատերազմի վերջին փուլում ՀՀԴ պաշտպանեց Կարսի և Արդահանի շրջանները ՀԽՍՀին կցելու ԽՍՀՄ պահանջը։ 15-րդ ընդհանուր ժոդովին (1947) ներկայացրած իր զեկուցման մեջ բյուրոն նշեց, որ Հայ դատը կարող է լուծվել միայն ԽՍՀՄ-ի հետ համագործակցությամբ։ Սակայն շուտով ծավալված «սառը պատերազմի» տարիներին ՀՀԴ փոխեց իր դիրքորոշումը՝ որդեգրելով հակախորհրդ. կողմնորոշում։

1959-ին կայացած ՀՀԴ 17-րդ ընդհանուր ժողովը եզրակացրեց, որ անցած տասնամյակում կուսակցության վարած քաղաքականությունը չի հասել սպասված արդյունքին, իսկ 1967-ին 19-րդ ընդհանուր ժողովը որոշեց ԽՍՀՄ քննադատությունը սահմանափակել միայն հայ իրականության և Հայ դատի հետ կապված խնդիրների շուրջ։ 1970-ական թթ. Արլ-ում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները միավորեցին սփյուռքի հաս-քաղաքական շրջանները՝ հանուն հայ համայնքների անվտանգության միասնական ճակատով հանդես գալու։

Արդի ժամանակաշրջանում ՀՀԴ շարունակում է իր հիմնական խնդիրը համարել հայկական հարցի լուծումը։ Ըստ կուսակցության վերջին ընդհանուր ժողովների փաստաթղթերի, անհրաժեշտ է. ստեղծել ազատ, անկախ և միացյալ Հայաստան, որի սահմանները պետք է համապատասխանեն Սևրի հաշտության պայմանագրի (1920) պայմաններին. ընդգրկեն նաև Ղարաբադը, Նախիջևանը։ Թուրքիան պետք է ընդունի ցեղասպանության փաստը և հատուցի հայերին հասցրած վնասը։ Իր հանձնախմբերի գործունեությամբ (հրապարակումներ, ժողովների և ցույցերի կազմակերպում և այլն) ՀՀԴ ձգտում է ազդել միջազգային հասարակական կարծիքի վրա, հասնել այն բանին, որ հայերի ցեղասպանությունը դատապարտվի բոլորի կողմից, և վերականգնվի արդարությունը։ ՀՀԴ և հատկապես նրա Հայ դատի հանձնախմբերի գործունեությունը նպաստեց հայկական հարցի քննարկմանը Եվրոխորհրդարանում (1987-ի հունիս)։

Հաշվի առնելով Հայաստանում կատարվող արմատական փոփոխությունները՝ դեմոկրատիայի և հրապարակայնության զարգացումը, բազմակուսակցական համակարգի ձևավորումը, ՀՀԴ 24-րդ ընդհանուր ժողովը (1988) առաջ քաշեց «Դեպի երկիր» կարգախոսը, որով պատրաստականություն հայտնեց իր բոլոր կարողությունները ի նպաստ դնել Հայաստանի բարգավաճմանը՝ անկախ այնտեղ տիրող վարչակարգից։ 1988-ի հոկտ. ՀՀԴ, հնչակյան և ռամկավար ազատական կուսակցությունների հետ. հանդես եկավ հայտարարությամբ՝ միանգամայն արդարացի ճանաչելով Արցախի հայ բնակչության պահանջը Հայաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ։

1990-ին ՀՀԴ բացահայտեց իր կազմակերպական ներկայությունը Հայաստանում. 1991-ին պաշտոնապես գրանցվեց։ Կազմավորվեց ՀՀԴ Հայաստանի ԿԿ։ Կուսակցությունն իր խմբակցությունը (որը կազմեցին ՀՀԴ անդամներ դարձած արդեն ընտրված պատգամավորները) ձևավորեց ՀՀ Գերագույն խորհրդում։ 1991-94-ին ՀՀԴ Հայաստանի ԿԿ հրատարակել է իր պաշտոնաթերթերը՝ «Երկիր» և «Ազատամարտ» (1992-ից նաև ռուս.)։ Չհամաձայնելով ՀՀ կառավարության վարած ներքին և արտաքին քաղաքականության մի շարք խնդիրներին՝ ՀՀԴ դարձավ քաղաքական ընդդիմություն։

1994-ի դեկտ. 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀԴ գործունեությունը Հայաստանում կասեցվեց հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու պատճառով (կուսակցության ղեկավար կառույցում ընդգրկված էին օտարերկրյա քաղաքացիներ, Հայաստանում գործել է կուսակցության գաղտնի ահաբեկչական կազմակերպություն)։ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ Նախագահի հրամանագիրը։

Գրականություն

Յուշապատոլմ Հ 3. Դաշնակցոլթեան 18901895, Բոստոն, 1950։ ՎարանդյանԱ, Հ.Յ. Դաշնակցութեան պատմութիւն, հ. 1-2, Թեհրան, 1981։ Հայ հեղափոխական դաշնակցութիւն ծրագիր և կանոնադրութիլն. Սթենք, 1982։ Դի լան Հ 3. Դաշնակցոլթեան, հ. 1-2, … Բոստոն, 1934-…։ Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութծան պատմութեան համար, հ. 1-4,