Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Բե/րութ, 1984-85։ Գյուլխանդանյան Ա, Հ.Յ, Դաշնակցութեան առաջին ծրագիրը և նրա հեղինակները, Աթենք, 1987։ Տասնապետյան Հ., Հ.Յ. Դաշնակցոլթիւնը իր կազմութենէն մինչև ժ. ընդհանուր ժողով (1890-1924), Աթենք, 1988։

Կ. Խուդավերդյան

ՀԱՅ ՆՈՐ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ (ՀՆԴ, անգլ. անվանումը՝ New Armenian Resistance, NAR), քաղաքական ընդհատակյա զինված կազմակերպություն։ Գործել է 1977-82-ին։ ՀՆԴ 1970-ական թթ. հրապարակ իջած հայ զինված խմբակներից միակն Էր. որի գործողություններն ուղղված էին ոչ միայն թուրք, այլև արտասահմանում գտնվող խորհրդային հաստատությունների դեմ։ Գտնելով,որ հայերի առաջին թշնամին տակավին թուրք, պետությունն է, ՀՆԴ կոչ է արել չմոռանալ նաև այն, որ խորհրդային վարչակարգը ՀԽՍՀ-ում բռնությունների է դիմում ազատախոհական շարժումները ճնշելու համար։ ՀՆԴ իրեն հայտարարել է ՀԽՍՀ ընդհատակում գործող ազգային միացյալ կուսակցության բարեկամ և դաշնակից, թեև նրանց միջև գործնական կապերի գոյությունը հաստատող որևէ փաստ չկա։

ՀՆԴ գործունեությունը սահմանափակվել է միայն խափանարարական գործողություններով։ ՀՆԴ պատասխանատվություն է ստանձնել 1979-ի դեկտ. 22-ին Փարիզում թուրք դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյայի սպանության համար։ Նույն գործողությունը հանձն է առել նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ՀԱՀԳԲ)։

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀՕՄ) (Armenian Relief Society), կանանց անկախ բարեգործական կազմակերպություն։ ՄԱԿ-ի ոչ կառավարական կազմակերպությունների հասարակական լրատվության դեպարտամենտի անդամ։ 17 երկրներում ունի մասնաճյուղեր՝ ավելի քան 16 հազար անդամով։ Հիմնադրվել է 1909-ին, դաշնակցություն կուսակցության աչքի ընկնող գործիչ է. Ակնունու (Խ. Մալումյան) ջանքերով, ԱՄՆ-ի հայ կանանց տարբեր կազմակերպությունների միավորմամբ, «Դաշնակցության Կարմիր խաչի» մեջ։ Առաջին համա գումարում (1915) ներկայացված էր ԱՄՆ-ի և Կանադայի կազմակերպության 33 մասնաճյուղ։ Երկրորդ համագումարում (1919), հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է պետական Կարմիր խաչ, որոշում է ընդունվել միավորվել նրա հետ, և վերանվանվել է «Հայաստանի Կարմիր խաչ», Հանրապետության անկումից հետո (1920-ի նոյեմբ.) կազմակերպությունը կոչվել է հայկական Կարմիր խաչ։

1915-ից կազմակերպել է բազմակողմանի օգնություն (ապահովել բնակարանով, աշխատանքով, հիմնել հիվանդանոցներ. որբանոցներ, ծերանոցներ, կազմակերպել անվճար սնունդ) տարբեր երկրներում ապաստանած գաղթական հայերին։ 1920-ական թթ. մեծ աշխատանք է ծավալել տարբեր երկրներում հայ համայնքների ազգ-մշակութ. կյանքի կազմակերպման ուղղությամբ։ Կազմակերպության ամերիկյան կենտրոնի շուրջը միավորվել են Ֆրանսիայի, Հունաստանի, հրաքի, Եգիպտոսի, Բուլղարիայի, Իրանի, Ռումինիայի, Սիրիայի, Լիբանանի մասնաճյուղերը։ Կազմակերպության միջոցներով ստեղծվել են հայկական դպրոցներ, հոգևոր ճեմարաններ, առողջապահ, կենտրոններ և այլն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-45) մասնաճյուղերը համագործակցել են միջազգային Կարմիր խաչի հետ։ 1946-ից կազմակերպությունը վերանվանվել է ՀՕՄ։

1960-ական թթ-ից սկսած, սփյուռքի սոցիալ-տնտեսական ինքնահաստատման պայմաններում, ՀՕՄ-ի հիմնական գործը հայկական հանրակրթական և մեկօրյա դպրոցների ստեղծումն է. 1980-ական թթ. կեսին տարբեր երկրներում մասնակցել է հայկական շուրջ 90 միջնակարգ դպրոցների ֆինանսավորմանը, հովանավորել լսվելը քան 70 մեկօրյա դպրոցների։ ՀՕՄ-ը ամեն տարի 3 հազար կրթաթոշակ է տալիս հայ ուսանողներին ու աշակերտներին։ Միության պաշտոնաթերթն է «Հայ սիրտը»։ ՀՕՄ-ը օգնություն է ցուցաբերում 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից տուժած Հայաստանին։ 1990-ից կազմակերպել է իր մասնաճյուղերը նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, աշխատանք ծավալել Արցախի համար մարտնչող ազատամարտիկների բուժման, օգնության ուղղությամբ։

է. Մելքոնյան

«ՀԱՅԱՍՏԱՆ», երկշաբաթաթերթ, Шպա՝ ամսաթերթ։ Լույս է տեսել Լոնդոնում. 1888-92-ին, հայերեն և ֆրանսերեն։ Խմբագրապետն էր Մ. Սվազլյանը։ Սկզբում հրատարակվել է որպես «Հայրենասիրաց ընկերություն հայոց»-ի օրգան, Կ. Հակոբյանի ղեկավարությամբ (որը տարաձայնությունների պատճառով 1889-ին հեռացել է թերթից)։ 1891-ից կոչվել է «Բերան Անգլ և Հայկական ընկերության»։ «Հ.»-ի նպատակն էր «թարգման կանգնիլ ընդ մեջ Հայաստանի և Եվրոպիո, ընդ մեջ դիվանագիտաց, հրապարագրաց և եվրոպական մամլոյն, առ ի լուսաբանութիւն ժողովրդական կարծյաց ի վերա տանջանաց… Հայոց թշվառ ազգին…» (1888, նոյեմբ. 1), ինչպես նաև սովորեցնել հայ ժողովրդին պայքարի խաղաղ, բայց ազդու ձևերը, որոնցով կհասնեին Բեռլինի կոնգրեսի խոստացած բարենորոգումների իրականացմանը («Հայկական վավերագեր» խորագրով հրատարակել է Բեռլինի կոնգրեսի նյութերը)։ «Հայկական խնդիրն ու հասարակական կարծիքը», «Մեր բարեկամները» բաժինները ներկայացրել են օտարազգի գործիչների հոդվածներն ու նամակները հայերի, Հայաստանի, հայկական հարցի մասին։ Տպագրվել են նաև հայրենասիրական բանաստեղծություններ. ազգագրական նյութեր։ Թերթն ունեցել է առավելապես եվրոպացիներից կազմված խնամակալ հանձնաժողով (Ջ. Բրայս, Ֆ. Սթիվենսոն և ուրիշներ)։

Գ Խուդինյան

«ՀԱՅԱՍՏԱՆ», հասարակական-քաղաքական օրաթերթ։ Կրում էր «Անդրանիկի օրգան» տիտղոսագիրը։ Լույս է տեսել 1917-18-ին, Թիֆլիսում։ Խմբագիր՝ Վ. Թոթովենց։ Հրատարակությունը նախաձեռնել էր Անդրանիկը՝ Հ. Թումանյանի աջակցությամբ։ Արևմտահայերի ազգային խորհրդի ստեղծումից (տես Արևմտահայերի համագումարներ 1917, 1919) հետո դարձել է նրա խոսնակը։ Արտահայտել է արևմտահայերի, մասնավորապես՝ Կովկասում ապաստանած արևմտահայ փախստականների շահերը։ Թերթի շուրջ ձևավորվել է հայ քաղաքական նոր հոսանք, որը գտնվել է Անդրանիկի քաղաքական հայացքների ազդեցության տակ, ինչը առաջացրել է հայ քաղաքական որոշ կուսակցությունների դժգոհությունը։