Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րոպ. երկրների վրա։ միջազգային դրությունը փոխվում էր ոչ հօգուտ Հայաստանի։ խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցումը անհանգըստացրեց եվրոպական տերություններին, որոնք, վախենալով, որ Թուրքիան կարող է ամբողջովին հայտնվել խորհրդային Ռուսաստանի ազդեցության ներքո, պատրաստ էին զիջումներ անել մասնավորապես Սևրի պայմանագրի վերանայման և Թուրքիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցում։ Բարդանում էին ՀՀ և Խորհըրդ. Ռուսաստանի հարաբերությունները։ խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը շահագրգռված էր երկրի կազմում պահել Անդրկովկասը, այդ թվում և Հայաստանը, նա ջանում էր Հայաստանին կտրել Անտանտից։ Խորհըրդ. Ռուսաստանի կառավարությունը քանիցս առաջարկեց իր միջնորդությունը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար։ 1Ց20-ի մայիսին Մոսկվայում սկսվեցին բանակցություններ խորհրդային Ռուսաստանի և ՀՀ պատվիրակությունների միջև (տես Շանթի առաքելություն 1920)։ Այդ նույն ժամանակ Մոսկվայում բանակցություններ էին ընթանում խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև։ Շուտով հայ-ոուս. բանակցությունները մտան փակուղի։ 1920-ի մայիսից, Ադըրբեջանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո. ՀՀ-ի վիճակն էլ ավելի վատթարացավ։ խորհրդային Ադրբեջանին օգնություն ցույց տալով՝ կարմիր բանակի զորամասերը, ըստ էության. ռազմական գործողություններ էին վարում ՀՀ-ի դեմ, որոնց ընթացքում գրավեցին Ղարաբաղը, Նախիջևանը, Զանգեզուրը։ Օգոստ. 10-ին Թիֆլիսում ՀՀ և խորհրդային Ռուսաստանի միջև ստորագրվեց զինադադարի համաձայնագիր (տես Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 օգոստոսի 10), որով այդ տարածքները ժամանակավորապես անցնում էին կարմիր բանակի հսկողության տակ։ Բանակցությունները խորհրդային Ռուսաստանի և ՀՀ միջև շարունակվեցին Երևանում, ուր ժամանեց խորհրդային Ռուսաստանի պատվիրակությունը՝ ՀՀ ում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Բ. Լեգրանի գլխավորությամբ (տես Լեգրանի առաքելություն 1920)։ 1920-ի սեպտ. քեմալական Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա (տես Թուրքական արշավանք 1920)։ ՀՀ գտնվում էր ծանրագույն վիճակում, տնտեսությունը հյուծված էր. 1920-ի մայիսին բոլշևիկների ղեկավարությամբ ապստամբությունը և տեղական թուրք բնակչության խռովությունները մեծ վնաս էին հասցրել՝ անկայունացնելով իրադրությունը երկրռւմ։ Թուրք կանոնավոր բանակի ճնշման տակ հայկական զորքերը նահանջում էին՝ թշնամուն թողնելով այնքան դժվարությամբ հետ բերված հոդերը։ ՀՀ կառավարությունը օգնության

խնդրանքով քանիցս դիմեց Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի կառավարություններին։ 1Ց20-ի սեպտ. վերջին կառավարությունը դիմեց Ազգերի լիգային՝ միջազգային այդ կազմակերպության անդամ դառնալու խնդրանքով։ Հարցը դրվեց Ազգերի լիգայի խորհրդի քննությանը։ Հոկտ. ՀՀ կառավարությունը նորից դիմեց Ազգերի լիգային՝ տեղեկացնելով պատերազմի հետևանքով առաջացած ծանր վիճակի մասին և խնդրեց նրա միջամտությունը։ ՀՀ-ին ուղարկված պատասխանում ասված էր, որ Սևրի պայմանագիրը դեռևս հաստատված չէ և օրենքի ուժ չի ստացել։ Երկարատև քննարկումից հետո Ազգերի լիգան

1918-ի դեկտ. 15-ին մերժեց ՀՀ-յանը որպես անդամ ընդունել Լիգա։ Այդ ընթացքում ՀՀ պարտություն կրեց՝ կորցնելով իր տարածքի կեսից ավելին։

1920-ի դեկտ. 2-ին Երևանում կընքվեց Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև, որով Հայաստանը հռչակվեց խորհրդային հանրապտություն։ Ս. Վրացյանի կառավարությունը հայտարարեց իր լիազորությունները վայր դնելու մասին։ Նույն օրը հաղթած Թուրքիան ստիպեց ՀՀ կառավարությանը կնքել Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920)։ Հայաստանը զինաթափվում էր, հետ էր կանչում տարբեր երկրներից իր ներկայացուցիչներին և հրաժարվում Սևրի պայմանագրից։ ՀՀ փորձը՝ հայկական հարցը լուծել եվրոպական տերությունների օգնությամբ, հաջողություն չունեցավ (տես քարտեզը)։

Գրականություն

Վ ր ա ց յ ա ն Ա, Հայաստանի Հանրապետություն, 2 հրտ., Բեյրութ, 1958։ ԽատիսյանԱ, Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Բեյրութ, 1968։ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Ե1972։ , „

Կ. Սարդարյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆԴԱՏ 1920, Ազգերի լիգայի սահմանած վարչական կառավարման (խնամակալության) համակարգ, որը պետք է տարածվեր նաև Հայաստանի վրա։ 1914-18-ի համաշխարհային պատերազմում Գերմանիայի և Օսմանյան կայսրության պարտությունից հետո առաջ եկավ պարտված երկրների գաղութների և ենթակա ժողովուրդների ապագայի հարցը։ Փարիզի հաշտության կոնֆերանսի առաջին որոշումներից էր (1919-ի հունվ.) Գերմանիային զրկել գաղութներից։ Բանաձևում նաև ասվում էր, որ դաշնակիցներն ու նրանց հետ կապված երկրները համաձայն են, որպեսզի Հայաստանը, Սիրիան, Միջագետքը, Պաղեստինը և Արաբիան լիովին բաժանվեն Օսմանյան կայսրությունից, ընդսմին մատնանըշվում էր. որ թուրքերը իրագործել են հայերի և այլ ենթակա ժողովուրդների սարսափելի կոտորած։

Աֆրիկայի և խաղաղօվկիանոսյան կղզիների թույլ զարգացած գերմ. գաղութները, համարվելով ինքնակառավարման անընդունակ տարածքներ, կարիք ունեին եվրոպական երկրների երկարամյա ղեկավարության։ Մյուս կողմից, Օսմանյան կայսրության որոշ ժողովուրդներ, ինչպես հայերն ու արաբները, զարգացման այն աստիճանի էին հասել, որ նրանց օգնությունը որպես անկախ ազգերի, կարող էր իրականացվել նրանց նկատմամբ մանդատ ընդունած երկրների օգնությամբ՝ մինչև որ նրանք կկարողանային գոյություն ունենալ ինքնուրույնաբար։ Դաշնակից տերությունները գտնում էին, որ Հ. մ. կարոդ էր ընդունել ԱՄՆ-ը։

ԱՄՆ-ը Հայաստանով ու հայերով սկսել է հետաքրքրվել XIX դ. (տես Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայկական հարցը)։ Հայերի 1894-96-ի և հատկապես 1915-ի կոտորածներից հետո ԱՄՆ-ը մեծապես օգնեց վերապրած հայերին։ 1917-ին ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը առանձնացրեց մարդկանց մի խումբ (հայտնի է «Հետաքըննություն» անվամբ)՝ խաղաղություն