Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Zentrum Armenien») գիտահետազոտական կենտրոն Բեռլինում. հիմնել են պատմաբաններ Թ. Հոֆմանն ու ժ. Քոչարյանը, 1985-ին՝ Հայաստանի պատմության ու մշակույթի մասին գիտելիքներ տարածելու նպատակով։ Կենտրոնի գործունեության հիմնական նպատակն է՝ Թուրքիայում հայերի ցեղասպանության պատմության հարցերի հետազոտությունը, այդ խնդրի վերաբերյալ փաստաթղթերի հավաքումն ու հրատարակումը։ Կենտրոնն ունի իր արխիվը, որտեղ պահվում են փաստագրական նյութեր Օսմանյան կայսրությունում և ժամանակակից Թուրքիայում հայերի սոցիալական, տնտեսական և քաղաքական դրության վերաբերյալ, ինչպես նաև 1915-16-ի ողբերգական դեպքերն արտացոլող լուսանկարների հարուստ հավաքածու։ Կենտրոնի գրադարանն ունի Հայաստանի մասին Գերմանիայում հրատարակված արժեքավոր գրքեր, ինչպես նաև Հայաստանի և հայերի մասին գերմանալեզու մամուլի նյութերի հավաքածու։ Կենտրոնը համագործակցում և օժանդակում է այն հետազոտողներին ու լրագրողներին, ովքեր ձգտում են վերականգնել պատմական ճշմարտությունը հայերի ցեղասպանության մասին և հերքել հայկական հարցի վերաբերյալ թուրք, քարոզչության կեղծարարությունը։

U. Մանոլչարյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ (ՀՕԿ), հասարակական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1921-ի սեպտ. 13-18-ին, Երևանում։ Խնդիրն էր օգնել երկրի սովյալ բնակչությանը, օժանդակել շինարարությանը, սերտ կապեր հաստատել աշխարհով մեկ սփռված հայ տարագիրների հետ, նրանց համախմբել հայրենիքի շուրջը։ Ստատուտը հաստատվել է ՀԽՍՀ ժողկոմխորհի 1918-ի սեպտ. 15 (28)-ի դեկրետով։ Հիմնադիր ժողովում քննարկվել են ՀՕԿ-ի նպատակը, խնդիրները, կանոնադր., կազմակերպչ. և այլն հարցեր։ Ընտրվել է ՀՕԿ-ի բարձրագույն գործադիր մարմին՝ նախագահություն (9 հոգի), նախագահ՝ Հ. Թումանյան, անդամներ՝ Ա. Երզնկյան, Ե. Թաղիանոսյան, Դ. Տեր-Սիմոնյան, Ա. Պապովյան, Հ. Մելիքյան, Գ. Վարդանյան, Կ. ՏերՕհանյան, Լեո։ Հիմնադրումից հետո անմիջապես ստեղծվել են ՀՕԿ-ի տեղական մասնաճյուղերը՝ Թիֆլիսում, Բաթումում, Մոսկվայում, Բաքվում, Կիեվում, Խարկովում, Օդեսայում, Ցարիցինում, Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի, ԽՍՀՄ գրեթե բոլոր հայաշատ քաղաքներում, 1924-25-ին՝ Հունաստանում, Բուլդարիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում, Ամերիկայում, Պարսկաստանում, Եգիպտոսում, Ալժիրում և այլուր։ ՀՕԿ-ի 200 մասնաճյուղերում ընդգրկված էր շուրջ 10 հազար անդամ։

ՀՕԿ-ի գործունեությունն ընթացել է երեք փուլով։

1-ին փուլ ու մ (1921-23) աշխատանք էր տարվել հիմնականում կարիքավոր բնակչության համար պարեն, հագուստ, դեղորայք և աոաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ձեռք բերելու և բաշխելու համար։ Այս շրջանում մեծ նշանակություն ունեցավ Հ. Թումանյանի գլխավորած պատվիրակության այցը Կ. Պոլիս (1921-ի նոյեմբ-դեկտ.), որը վստահություն ներշնչեց սփյուռքահայ լայն զանգվածներին, կազմակերպվեց նյութ, մեծ օգնություն հանրապետության սովյալ բնակչությանը, գաղթականությանը։

2- րդ փ ու լ ու մ (1923-31) ՀՕԿ-ի գործունեությունը ծավալվեց սփյուռքի և հայրենիքի միջև կապերը ամրապընդելու, խորհրդային Հայաստանում շինարար. ու մշակութային ձեռնարկումներ իրականացնելու ուղղությամբ։

3- րդ փ ու լ ու մ (սկսած 1931-ից) հնարավորություններ ստեղծվեցին հայրենադարձության կազմակերպման, հայրենադարձների համար հայրենիքում նոր ավանների ու բնակավայրերի շինարարության ուղղությամբ։ 1930-ական թթ. ստեղծվեց համագաղութային մասշտաբով գործող «ներգաղթի և բնակարանային ֆոնդ» (կենտր. մարմնի նախագահն էր Ա. Իսահակյանը), որտեղ հավաքված ամբողջ գումարը հատկացվեց ներգաղթի կազմակերպմանը։ ՀՕԿ-ի եկամուտները գոյանում էին անդամավճարներից, հրատարակումներից, նվիրատվություններից. կտակներից և այլ աղբյուրներից։ Հայրենիքի շուրջը սփյուռքահայությանը համախմբելու գործում կարևոր դեր կատարեցին ՀՕԿ-ի պարբ-ները և այլ հրատարակություններ («Հրավիրակ». Երևան, 1925-26, «Օգնիր Հայաստանին», «Հայրենաշեն», Թիֆլիս, «Հայաստանի օգնության կոմիտեի լրաբեր», Մոսկվա, ռուս, և այլն)։ 1928-ին հրատարակվել է «ՀՕԿ-ի տեղեկատու» ամսագիրը։ ՀՕԿ-ի Ամերիկայի կենտրոնական վարչությունը հրատարակել է «Շինարար» հանդեսը, Եգիպտոսի մասնաճյուղը՝ «ՀՕԿ» ամսագիրը, Ֆրանսիայինը՝ «ՀՕԿ» ամսագիրը, 1925-30-ին՝ «Երևան» թերթը։

1925- ին հիմնադրվել է ՀՕԿ-ի գեղարվեստական գրակ-յան բաժինը (հրատարակել է գրքեր, քարտեզներ, նկարներ, ալբոմներ և այլն)։

1937-ին ՀՕԿ-ը լուծարվեց՝ որակվելով որպես օտարերկրյա գործակալների ու լրտեսների կազմակերպություն, իսկ նրա ղեկավարները որպես «ժողովրդի թշնամիներ» բռնադատվեցին։ ՀԽՍՀ ժողկոմխորհի 1937-ի դեկտ. 3-ի որոշումով ՀՕԿ-ի գործունեությունը դադարեցվեց։

Գրականություն

ՎարդապետյանԱ վ, Հայաստանի օգնության կոմիտե (1921-1937), Ե., 1966։ Մելիքս ե թ յ ա ն Հ. Ու., Արևմտահայերի բռնագաղթը և սփյուոքահայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան, (1915-1940թթ.), Ե., 1975։ Նու յնի, Հայրենիք-սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը (1920-1980), ե., 1985։

Հ. Մելիքսեթյան

ՀԱՅԴՈՒԿ (հունգ. hajduk-հետևակ), թուրքական բռնապետության դեմ պայքարող մարտիկ (նաև ապստամբ-պարտիզան) Հունգարիայում, Բուլղարիայում, Հարավսլավայում, Մոլդովայում, Վալախիայում, Արևմտյան Հայաստանում (XV-XIX դդ.)։ Տես Ֆիդայիներ։

«ՀԱՅԵՐԻ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԻՆՁԵՎ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ 1895 ԹՎԱԿԱՆԻՆ» ("Положение армян в Турции до вмешательства держав в 1895 году"), Օսմանյան կայսրության հայ բնակչության վիճակին (XIX դ. 2-րդ կես) նվիրված հայտնի գիտնականների և հասարակական գործիչների աշխատությունների ժողովածու։ Հրատարակվել է 1896-ին, Մոսկվայում, ռուսերեն։ Նախաբանը՝ պրոֆեսոր Լ. Ա. Կամարովսկու։ ժողովածուում հրապարակված է 1895-ի հուլիսի 26-ին Չեստերի միտինգում Ու. Գլադստոնի արտասա