Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դրել Հայաստանի բարենորոգումների վերաբերյալ մի համաձայնագիր, որով արևմտյան Հայաստանը բաժանվում էր երկու հատվածների (էրզրում, Տրապիզոն, Սեբաաոիա և Վան, Բիթլիս, Խարբերդ, Դիարբեքիր), որոնց կառավարումը հանձնվում էր երկու օտարերկրյա Ընդհանուր տեսուչների՝ նշանակված մեծ տերությունների հավանությամբ։ Համաձայնագիրը անբավարար էր և հայերին չէր տալիս ինքնավարական այն լայն իրավունքները, որոնք նախատեսված էին ռուս, ծրագրում, սակայն նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրք, լծից արևմտյան Հայաստանի ապագա ազատագրման համար։ Պետությունների հանձնարարած երկու Ընդհանուր տեսուչները՝ Վեստենենկը (Հոլանդիա) և Հոֆը (Նորվեգիա), չհասցրին անցնել իրենց պարտականությունների կատարմանը։ Օգտվե լով սկսված առաջին համաշխարհային պատերազմից՝ երիտթուրքական կառավարությունը չեղյալ հայտարարեց համաձայնագիրը (տես նաև Ռուս-թուրքական համաձայնագիր 1914)։

Գրականություն

Լ ե ո, Հայոց հարցի վավերագրերը, Թ , 1915։ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), ե., 1972, էջ 149-358։ Сборник дипломатических документов. Petfxjpмы в Армении 26 ноября 1912 гсща-W мая 1914 года, П., 1915։ Davison R. Н„ The Armenian Crisis, 1912-1914, "The American Historical Review", 1948, v. 3, No 3; Hovannisian R. G, Armenia on the Road to Independence 1918, L.A-L., 1974, p. 30-39.

3. Թորոսյան

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿՈՄԻՍԱՐԻԱՏ, ազգային քաղաքականության մարմին ՌԽՖՍՀ Ազգությունների ժողկոմատին առընթեր։ Ստեղծվել է 1917-ին, ի թիվս այլ կոմիսարիատների ու բաժինների (լեհական, լիտվական, հրեական, էս տոնական, լատիշական, ուկրաինական և այլն), նույն ժողկոմատի կազմում։ ժող. կոմիսարն էր Վ. Ավանեսովը, տեղակալը՝ Վ. Տերյանը. Խնդիրն էր Ռուսաստանի հայ բնակչության շրջանում, նաև Հայաստանում քարոզել խորհրդային իշխանության գաղափարները և նրա ազգային քաղաքականության իրականացման սկզբունքները։ Կոմիսարիատի անդամները գործուն մասնակցել են Դեկրետ «Թուրքահայաստանի մասին» փաստաթղթի մշակմանը։ Կոմիսարիատը և նրա տեղական բաժանմունքները (Աստրախան, Սարատով, Դոնի Ռոստով, Խարկով, Կիև, Արմավիր և այլն) որոշակի աշխատանք են կատարել արևմտյան Հայաստանից գաղթածներին օգնություն կազմակերպելու համար, այդ նպատակով ստեղծվել է գաղթականների հարցերով զբաղվող հատուկ բաժին։ Կոմիսարիատի ջանքերով արև