Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նորդարանի դիվանապետը։ Ուսումնասիրությունները վերաբերում Են հայկական գաղթավայրերի (Ռումինիա, Եգիպտոս, Կեսարիա, Եվդոկիա, Մալաթիա) պատմությանը, հայ բանասիրությանն ու կրթությանը։ «Պատմություն հայ գաղթականության» (հ. 1-3, 1941-61) մենագրության մեջ Ա. լուսաբանել է աշխարհի շատ երկրներում հայկական գաղթավայրերի առաջացման և զարգացման պատմությունը, ցույց տվել,-որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրք, կառավարող շրջանների կազմակերպած հայկական ցեղասպանության հետևանք են նոր համայնքների և ընդհանրապես հայ սփյուռքի առաջացումը։ «Մինաս Չերազ» (1927) աշխատության մեջ տվել է հայկական հարցի լուծման նվիրյալ, Բեոլինի կոնգրեսի (1878) և եվրոպական երկրների հետ բանակցությունների մասնակից հայ քաղաքական գործչի կյանքն ու գործը։

ԱԼՎԱՌԻՆՋԻ ԿՌԻՎ 1905, տեղի է ունեցել Ալվառինջ գ. մոտ (Մուշից հարավ-արլ.), հոկտեմբերին, Գևորգ Չավուշի ֆիդայիների խմբի (11 հոգի) և թուրք, զինվորների միջև։ Քուրդ Մահմուդ աղայի մատնությամբ տեղեկանալով ֆիդայիների՝ Ալվառինջում գտնվելու մասին՝ 3000-անոց թուրք-քրդ. զորքը պաշարել Է գյուղը։ Անհավասար կռվում զոհվել է ֆիդայիների մեծ մասը, Գևորգ Չավուշը կարողացել է փրկվել։ Գյուղ մտած զինվորները կոտորել են գյուղացիներին (130-150 հոգի)։ Այդ անհաջող մարտից հետո Գևորգ Չավուշի խումբը պառակտվել Է։ Ա. կ. անկում ապրող հայդուկային շարժման վերջին ճիգերից էր. այնուհետև հայդուկային կռիվներ Տարոնում գրեթե չեն եղել։

Գրականություն

U վո, Գևորգ Չավոլշ, Բեյրութ, 1972։

U. Ներսիսյան

ԱԽԱԼՑԽԱ, Ախլցխա, Ախալցիխ և (վրաց. նոր ամրոց), գավառ Ռուսական կայսրության Թիֆլիսի նահանգում, Կուր գետի և նրա Փոցխով վտակի ավազանում։ Կենտրոնը՝ Ախալցխա քաղաք։ Տարածքը համապատասխանում է պատմական Աամցխե (Աամսխե) կամ Մեսխեթի կենտրոնական մասին, իսկ հվ. առանձին հատվածներ մտել են Մեծ Հայքի Գուգարքի նահանգի մեջ։ XVI դ. վերջին Ա. զավթել են օսմ. թուրքերը, որից հետո տեղի քրիստոնյա (հայ և վրացի) բնակիչներից շատերը, ենթարկվելով կրոն, և սոցիալական ճնշման, գաղթել են։ Չնայած դրան, հայ-վրաց. միացյալ պայքարի և Հայաստանի տարբեր մասերից վերաբնակության շնորհիվ, գավառում գերակշռել են քրիստոնյաները։ Ըստ Ղ. Ինճիճյանի, XIX դ. սկըզբին հայաբնակ էր գավառի շուրջ 50 գյուղերի մեծ մասը։ Ա. Ռուսաստանին անցնելուց (1829) մեկ տարի անց այնտեղ վերաբնակվել է էրզրումցի հայերի 2536 ընտանիք։ 1913-ին Ա-ում ապրում Էր 41873 հայ (16400-ը Ախալցխա քաղաքում, մնացածը՝ գյուղերում)։

Պատրաստվելով արշավել Անդրկովկաս՝ Թուրքիան 1917-ի դեկտ. Ա-ի թուրքերին դրդել Է խռովության։ Թուրքիայից օգնություն ստացած մեսխեթցի թուրքերը դեկտ. 27-ին հարձակվել են Ա. քաղաքի վրա, որի հայերը (բնակչության 82%-ը) վրացիների հետ կազմակերպել են զինված ինքնապաշտպանություն։ Քաղաքագլուխ Զորի Զորյանի ղեկավարությամբ ստեղծվել է աշխարհազոր, քաղաքի մատույցներն ամրացվել են։ Եռօրյա մարտերից հետո, Անդրկովկասյան կոմիսարիատի միջամտությամբ, թուրքերը դադարեցրել են պաշարումը, սակայն այն շուտով վերսկսվել Է։ 1918-ի հունվ. փակվել են Ածղուր և Ախալքալաք տանող ճանապարհները, կտրվել է հեռախոսային կապը Թիֆլիսի հետ։ Ա-ի 20ից ավելի թուրք, գյուղերի խուժանն սկսել Է թալանել և ավերել շրջակա ու հեռավոր հայկական և վրաց. գյուղերը, կոտորել բնակիչներին։ Բազմաթիվ գյուղացիներ ապաստանել են Ա. քաղաքում։ Հունվ. 27-ին ստեղծված Ա-ի Հայոց ազգային խորհուրդը Զորի Զորյանի գլխավորությամբ կազմակերպել է հայկական գումարտակ (հրամանատար՝ գնդ. Չաուշյան), որին միացել են վրաց. գվարդիականներ։ Հայ կամավորների մի ջոկատ օգնության է եկել Ախալքալաքից։ Ա-ում և գյուղերում փորվել են խրամատներ, դրվել պահակակետեր, բերդում տեղադրվել Է հրետանի, հեռախոսային կապ ստեղծվել քաղաքի և գյուղերի միջև, կազմակերպվել փամփուշտի արտադրություն, պարենի և բուժսպասարկման ծառայություններ։ Հունվ-փետր. թուրք, հրոսակների բոլոր հարձակումները հետ են շպրտվել, սակայն կրկին սաստկացել են 1918-ի գարնանը, թուրք, զորքերի անդրկովկասյան արշավանքի ժամանակ։ Մարտի 6-ից եռօրյա արյունահեղ մարտեր են ծավալվել Ածղուր գ. պաշարվածներին զինամթերք տանող հայկական գումարտակի 60 զինվորների և նրանց դարանակալած թուրքերի միջև։ Ա-ից օգնության հասած ուժերը թուրքերին հետ են շպրտել Ածղուրից։ Ապրիլի 23-ին թուրք, խուժանը շարժվել Է Օրալ և Սազել հայկական գյուղերի վրա։ Հայ գյուղացիները մարտն ընդունել են Օրալ գ-ից ոչ հեռու՝ Դիպակ լ. վրա և մեծ կորուստներ պատճառելով թշնամուն՝ հարկադրել փախուստի։ Մայիսի 3-4-ին թուրքերին հաջողվել Է ներխուժել Օուդրութ և Շիրա հայկական գյուղերը, որոնց բնակիչները պատսպարվել են Ա. քաղաքում։ Թուրք, թալանի և կոտորածի են ենթարկվել նաև մի քանի վրաց. գյուղեր։ Ընդհանուր հակահարձակման անցած հայ-վրաց. ուժերը մայիսի սկզբին ազատագրել են Մուսխ գ.. սակայն թուրք, բանակի մի զորագունդ, տեղի մահմեդական խուժանի աջակցությամբ, զավթել է Ա.։ Բաթումի պայմանագրով (1918) վրաց մենշևիկները գավառը զիջել են թուրքերին, որոնք, երկյուղելով հայերի և վրացիների ինքնապաշտպան. զորեղ պայքարից, ձեռնպահ են մնացել նրանց նկատմամբ բռնություններ գործադրելուց։

1918- ի վերջին, առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, թուրք, զորքերը դուրս են բերվել Ա-ից, և Ա. քաղաքն ու գավառը մտել են Վրաստանի կազմի մեջ։

Գրկանություն

Ղաֆաղարյան Կ. Գ., Նյութեր Սխալցխայի հայ համայնքի պատմության վերաբերյալ, ՊԲՀ, 1967, N1։ Ն ու յ ն ի, Ախալցխայի 19171918 թթ. ինքնապաշտպանական կռիվները, ԲՀԱ 1988, N1։

U. Մելքոնյան