Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«Աչերս տեսան արցունքներու լոկ երկինք», «Մոխիր հագած, արյուն ծծած սև հողեր», «Ուր կը տիրեն սոսկում, տխուր հիշատակը», «Մառախուղ են հագեր ղաշտքն ու լերինք», «Ահ, ոտնակոխ Հայուն սիրտը և տաճար», «Աշխարհ մը կա արցունք թափող սարերը. Արյամբ պղտոր դեռ գետերուն ափունքը», այսպես ընկալեց Պետրոս Դ ո ւ րյ ա ն ը (1851-75) Հայաստան աշխարհի վրա կախված մղձավանջը։

Բռնություններն ու ֆիզ. ոչնչացման աղետները առավել բացահայտ ու համատարած բնույթ են ստանում հատկապես ռուս-թուրքական պատերազմից հետո։ Սկսվում է սուլթան Աբդուլ Համիդի արյունոտ բռնապետության շրջանը, երբ հայերի տեղահանությունն ու բոնի մահմեդականացումը, սովը, թալանը, կողոպուտը, ֆիզ. հաշվեհարդարը դառնում են պետական քաղաքականություն, որի նպատակն էր հայերին ոչընչացնելով ի չիք դարձնել հայկական հարցը եվրոպական դիվանագիտության օրակարգում հայտարարելով, թե «Հայաստանում հայ չկա»։

«Պանդխտին կյանքեն» վավերագրության մեջ, պանդխտությունը ներկայացնելով որպես չարիք, Միքայել Կ յ ո ւ ր ճ յ ա ն ը գրում է. «Պանդըխտությունն եթե այսպես շարունակվի, մեր գավառներն անմարդի կընե այսօր կամ վաղը, այս համոզումն ունեցեք, ահավոր ճշմարտություն է» (Կ յ ո ւ ր ճ յ ա ն Մ., Ամբողջական Երկեր, 1931, էջ 121)։ Ցեղասպանության մի այլ իրողություն է ներկայացնում Գարեգին Սրվանձտյանը (1840-92) «Թորոս Աղբար» գրքում. «Թրքաց հին բռնության արդյունք է, որ Զիլեի հայք ամբողջ թուրքերեն կխոսին, երբեք հայերեն չգիտեն։ Անչափ կը զարհուրեն տաճիկներեն և կատարելապես ստրուկ են անոնց առջև… Ազգության ոգին մեռած է, և ժամանակ չէր կըրցեր գարթուցանել ասոնք, կյանքի ճառագայթ երբեք ծա գած չէր հոս… (Ս ր վ ա ն ձ տ յ ա ն Գ., Թռրոս Աղբար, 1879, էջ 73-74)։

Ականավոր հրապարակախոս Մատթեոս Մամուրյանի (1830-1901) բնորոշմամբ, ազատությունը Թուրքիայում իրական է միայն «գերեզմանի մեջ»։ Անիրավությունների համատարած դժոխքում իշխող բարբարոսը «առաջնորդը, կուսակալը, քննիչը, դիվանագետը, քյուրդը ու չերքեզը խոսքը մեկ ըրեր են Փոքր Ասիո և Հայաստանի ժողովուրդները կեղեքելու, խուզելու և անոր կործանումը փութացնելու համար…», «…ջուրի տեղ արյուն կը խմեն, հացի տեղ մարդու միս կուտեն, անկողնի տեղ արյունալի դիակներու վրա կը պառկեն և ժողովուրդն կսպասե. ինչպես կսպասեն գառնուկներ սպանդարանին դուռն…» («Արևելյան մամուլ», 1879, №202)։

Թուրքական ժանտախտի սարսավ1ները այլաբանական դիպուկ ու խորիմաստ բնութագրումներ են ձևակերպել Հակոբ ՊարոՕյանի (1843-91) երգիծական առածներում, կալամբուրներում, ալյուզիաներում, լուրերում։ Հատկապես նշանակալից են «Կսմիթները» (1875), «Հոսհոսին ձեռատետրը» (1880), «Ծիծաղը» (1883)։ Թուրքիայում «ճշմարտությունը դագաղի մեջ է դրված», իսկ ողջամտությունը, անաչառությունը, անկեղծությունը գրանցվել են «հանցանքներուն ցանկին մեջ»։ «Գավառաց մեջ հայերն ապահովություն չունին, ոչ ստացվածքի, ոչ կյանքի և ոչ պատվի։ Խեղճերը կը կողոպտվին, կը սպաննվին, կանպատվվին և այս վիճակին մեջ բազկատարած գթություն կը հայցին։ …Տաճկաստանի մեջ բանտ… բանտի մեջ բանտ» (Պ ա ր ո ն յ ա ն Հ., Երկեր ժող., հ. 4, 1965, էջ 476)։

Հայերի հանդեպ թուրք, ոճրագործությունները ամբողջական մոտիվ են կազմում Ռափայել ՊատկանյաՕի (1830-92) պոեզիայում։ «Մշեցու հեկեկանքը», «Ղարիբ մշեցի», «Ծերուկ վանեցի», «Հազարեն մեկը», «Հայի արյուն», «Թալանած գեղ», «Երկու պատկեր» և այլ բանաստեղծություններում, ազատագրական պայքարի կոչելով նահատակ ժողովրդին, բանաստեղծը արևմտյան Հայաստանը ներկայացնում է որպես ոճիրների, մահվան ու ողբի երկիր, ուր թուրքը «հաճույքի համար» իր սուրը լվանում է հայի արյունով, «սուլթանի տռփոտ պասքը հագենում է» պարկեշտասուն հայ աղջիկներով, որդեկորույս ու տնանկ ծերունին ծովի ալիքների մեջ գտնում է իր գերեզմանը, «տուն, եկեղեցի, պարտեզ ու այգի Անսիրտ, անհոգի մատնած են կրակի», և դեռ Երեկ ճոխ ու վաստակած նահապետական գերդաստանը այսօր մխում է «թշվառներու անթաղ դիերով»։

Թուրքիայի պետ-քաղաքական կառուցվածքի և արևմտահայերի ողբերգական կացության հիրավի գեղարվեստական մի հանրագիտարան է Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան, 1835-1888) ստեղծագործությունը։ Ուղեգրություններում, նամականիներում, վեպերում ու հրապարակախոսական աշխատություններում, վերլուծելով XIX դ. Թուրքիայի սոցիալ., իրավական ու տնտեսական կյանքը, գրողը բացահայտել է ֆեոդալիզմի ու կրոն, ֆանատիզմով ուռճացած բռնապետության այլանդակությունը, քաղաքակրթության ողբերգական բախումը բարբարոսության արշավին։

«Խենթը» (1881) վեպում արդեն ցեղասպանության իրական սպառնալիքի հանգամանքներում Րաֆֆին առաջադրում է ագգ-ագատագրության գաղափարը. «Կրոնական մոլեռանդությունը խառնված զինվորական անգթության հետ, անցնում էր բարբարոսության ամեն չափից ու սահմանից։ Մարդը, գազան դարձած, կեղեքում էր. մահացնում էր իր նմանին»։

Ցեղասպանության գաղափարը որոշակի ընդգծում ունի «Կայծեր» (հ. 1-2, 1883-87) վեպի սյուժեներում։

«Ի՞նչ է պարսիկը», «Ինչ է քուրդը և ի՞նչ է թուրքը» ակնարկներում Րաֆֆին պատասխան է տալիս որոշակի հարցերի, ցույց տալիս էթնիկական այն միջավայրը, որի մեջ դրված էր հայ ժողովուրդը։ Եվ բարբարոս ցեղախմբերի ասպատակությունների հանդեպ միանգամայն նպատակային է գործում պետություն ներկայացնող թուրքը։ Որպեսզի ոչինչ չթողնի ուրիշին, նա հրդեհում է ամբողջ գյուղեր, ավերում է քաղաքները. կրակ է տալիս հասունացած հունձքերը և բոլորովին անապատ դարձնում երկիրը։