Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մտնելով ՀՀԴ շարքերը նա կուսակցության գաղափարներով է կազմավորում ազգ-ազատագրական իր ըմբռնումները և հանդես գալիս որպես գաղափարի բանաստեղծ։ «Դյուցազնորեն» (1902) շարքում պատգամախոսելով վրեժի, ըմբոստացման, հաղթանակի ու խաղաղության արշալույսների ծագումը Սիամանթոն «Հայորդիներ» (1905, 1906, 1908) շարքը ներբողում է հայ հեղափոխությանն ու նրա հերոսներին՝ վրեժի, մաքառման և ազատության բարոյականը խորհրդանշելով Գաղափարի ու Կամքի մի հզոր Ես-ով, որի անունը Պայքար է, իսկ վախճանը Հաղթանակ։ Սիամանթոն այն բացառիկներից էր, որ զգաց երիտթուրքերի ազգայնական տրամադրությունների ընդերքում թաքնված մութ դիտավորությունները հայ ժողովրդի նկատմամբ։ Այդ նախազգացումների մտապատկերներից նա կառուցեց «Կարմիր լուրեր բարեկամես» (1909) շարքը, որ Վարուժանն անվանեց «Տաղանդավոր ոճրերգություն»։

Հայոց ազգային ճակատագրի խոհերով կազմավորվեցին Դանիել Վարուժանի (1884-1915) բանաստեղծական նախասիրությունները։ Տակավին Գենտի համալսարանի ուսանող՝ հավաստելով, թե «համոզմունքով հեղափոխական եմ» և «պաշտումով կը վերաբերվեմ կռվողներուն հանդեպ», նա այսպես է մեկնաբանում «Ցեղին սիրտը» (1Ց0Ց) բանաստեղծական շարքի գաղափարը. «Սակայն 1904-1907 շրջանն էր. երբ հայությունը կը խեղդվեր սուրի և սովի մղձավանջին մեջ ու ես չուզեցի տեղ տալ իմ անհատական ցավերուս… Հայությունը կու լար և կը մռնչեր իմ մեջս…» (Վարուժան Դ., ԵԼԺ, հ. 3, 1987, էջ 464)։ Հայոց եղեռնապատումի ամենաարտահայտիչ դրվագներից են «Ջարդը» և «Կիլիկյան մոխիրներուն» քերթվածքները։ Եթե առաջինը վերաբերում է 1895-96-ի հայկական կոտորածներին, ապա երկրորդը պատմում է երիտթուրքերի սանձազերծած Սղանայի ոճրագործությունը (1909)։ «Կիլիկիայի ջարդը ճմլեց աղիքներս։ Ցեղին հոգին արյուն կուլա մեջս, հրդեհված քաղաքներեն եկած ամեն լուր տաք մոխիրի պես կը թափի գլուխիս և սրտիս վրա»,գրում է Վարուժանը բացառելով այն անբարոյական տեսակետը, թե «թուր քը ի բնե բարի Է», իսկ վայրագությունների սկզբնապատճառը «հայի անխոհեմությունն 1»։

Ցեղասպանության արհավիրքը և ազատագրական մաքառումը մղում են հայ գազափարաբանությանը որոնելու ազգապահպանության ուղիներ։ Հայոց ոգու ինքնության ճանաչումը դառնում է ազգային մտածողության գլխավոր ուղղություններից մեկը։ Հովհաննես Թումանյանը գրում է. «Ո՞րն է Էս ժողովրդի պատմական ճանապարհը, նրա գոյության խորհուրդը, ինչ է կամենում սա, սրա ոգին…։ Եվ ուր որոնենք Էդ ոգին…» և դարերով երկնած մեր խորունկ հոգու անգին ու ծով գանձերի հավերժությունը խորհրդանշում հայոց լեռներում ծագող առավոտների սպասումով («Հայոց լեռներում»)։

Լևոն Բաշալյանի (1868-1943), Ռուբեն Զարդարյանի, Տիգրան Չյոկյուրյանի (1884-1915), Չ ի ֆ թ ե Սարաֆի (1874-1922) և այլ գրողների արձակում փիլիսոփայական իմաստ է ստանում հայոց տոհմիկ ինքնության ու հայկական ստեղծագործ ոգու գաղափարը։

Ազգ. ոգու նորակերտման գեղարվեստական արտահայտությունն էր հեթանոսական շարժումը, որի միտումն էր հայ արյունը վերածնել հեթանոս աստվածների ֆիզ. հզորությամբ, վերադարձնել նրան ուժի, գեղեցկության նախնական պաշտամունքը։ Գրակ. այդ հոսանքի բարձր արտահայտությունը հանդիսացավ Դ. Վարուժանի «Հեթանոս Երգեր» (1912) շարքը։

Դեպքերի ընթացքը աստիճանաբար ցրում է պատրանքները երիտթուրքերի խոստացած դեմոկրատ, ազատությունների վերաբերյալ։ Աոաջին համաշխարհային պատերազմի նախօրեի քաղաքական լարված հանգամանքներում Գրիգոր Զոհրապը գրում է «Վայ հայ ժողովրդին, եթե համաեվրոպական պատերազմ ծագի, թուրքերը իթթիհատեն ղեկավարված՝ անպատճառ կը միանան Գերմանիո, և թրքահայության համար մահացու վտանգ կա այն ատեն»։ Եվ կատարվում է անխուսափելին։ Օգտվելով պատերազմական վիճակից՝ երիտթուրքերի կառավարությունը սանձազերծում է Մեծ եղեռնը… Մարդկության պատմության մեջ այդ աննախադեպ ոճրագործությանը զոհ են գնում նաև հայ գրողներ ու մտավորականներ Գ. Զոհրապը, Սիամանթոն, Դ. Վարուժանը, Ռ. Զարդարյանը, Թլկատինցին, Ռ. Սևակը, Ա. Հարությունյանը, Երուխանը, Տ. Չյոկյուրյանը, Սմբատ Բյուրատը, Մ. Կյուրճյանը և ուրիշներ։

Հայոց մուսաները անհուն կսկիծով արտաբերեցին ազգային աղետի եղերերգը։ «Հայրենիքում իմ արնաներկ», «Չարերի կոխան, խաչված իմ երկիր», «Իմ ժողովուրդը անել վշտի մեջ, Երկիրն իմ անբախտ և աղետավոր», այսպես վերապրեց ազգային ցավը Վահան Տերյանը (1885-1920) և, հավատալով նրա վերածնությանը, դարերի հեռավորությունից վկայակոչեց «Երկիր Նաիրին» որպես հավերժական գոյության խորհրդանիշ.

«Եգիպտական բուրգերը Փոշի կդաոնան,

Արնի պես երկիր իմ, կվաովես վասման։

Որպես փյունիկ կրակից կելնես, կելնես եոր գեղեցկությամբ

Ու փառքով վաո ու լուսավոր»։

Հ. Թումանյանը հոգեհանգիստ կարդաց նահատակված զոհերին՝ «Հանգեք իմ որբեր… Իզուր են հուզմունք. իզուր և անշահ… Մարդակեր գազան՝ մարդը դեռ երկար էսպես կը մնա…», և ի լուր աշխարհի ազդարարեց պատգամը, թե «Հայաստանը պետք է խոսի»։ «Եվ պետք է խոսին էնքան լուրջ ու զգաստ, ինչքան լուրջ ու զգաստ է լինելու ամենից մեծ վշտավորն ու ամենից շատ վտանգվածը ժողովուրդների մեջ, այլև էնքան հաստատուն ու բաց ճակատով կարող է խոսել մի ժողովուրդ, որ ապրել է մարդկային լավագույն ձգտումներով և ամեն ինչ տվել է ու կտա ազատ կյանքի համար» (Թ ո ւ մ ա ն յ ա ն Հ.. Երկեր ժող., հ. 4, 1951, Էջ 396)։

U. Սարինյան

Խորհրդ. վարչակարգի պայմաններում, երբ արգելվեց խոր ազգային խնդիրների՝ հայկական հարցի. Մեծ եղեռնի մասին գրելը, խոսելը, 1Ց20-30-ական թթ. գրակ. մեջ հայ ժողովրդի ողբերգու