Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սել նրա «Հայաստանի հրեշտակը» բանաստեղծությունների ժող.՝ նվիրված Հ. Թումանյանին։ 12 բանաստեղծություն պարունակող այդ ժող. ներկայացնում է պոետի անմիջական տպավորությունները Կովկասյան ճակատից և արևմտյան Հայաստանից, ուր գործուղվել է 1915-ի ապրիլին՝ որպես «Ռուսսկոյե սլովո» թերթի թղթակից։ էջ աո էջ բացվում է «արյան ու կրակի» մեջ այրվող Հայաստանի ողբերգական պատկերը և կոտորածի սարսափները վերապրած ժողովրդի կերպարը։ Թուրք ջարդարարների բարբարոսությունների հետքերը բացահայտ երևում են բազմաչարչար հայկական հողի, մեռած քաղաքների համապատկերում («Վան», «Արճակ»), «ճանապարհների կապույտ փոշում» շարժվող, անհուն թախիծըն աչքերում փախստականների անվերջ երթի նկարագրություններում («Պանդխտուհին»), գազանաբար սպանված հայ աղջկա («Աղջկա ձեռքերը») և վերապրածից հոգեկանը խաթարված կնոջ կերպարներում («Խելահեղը»)։ Այս պատկերներն ու կերպարները հեղինակը տալիս է բնության գարնանային զարթոնքի նկարագրի հետ՝ առավել ընդգծելով գույների ցայտերանգությունը։ Ս. Գորոդեցկու համար հայերի տառապալից ճակատագրին մասնակից լինելը «զոհաբերվողի երջանկություն է»։ Անհուն ցավով և կարեկցանքով հագեցված են բանաստեղծի տողերը, որոնք վկայակոչում են «բզկտված» ժողովրդի հետ նրա հոգեկան մերձեցումը («Այգի»)։ Բանաստեղծը, սակայն, հավատում է հայ ժողովըրդի կենսական ուժին, նրա վերածննդին. այս թեման առավել ցայտուն ընդգծվում է ժող. բացող և եզրափակով «Հայաստան» և «Հայաստանի հրեշտակը» բանաստեղծություններում։ Հայ ժողովրդի ողբերգությունն արտացոլվել է նաև Ս. Գորոդեցկու ավելի ուշ շրջանի՝ «Հակոբ Հակոբյանին» (1928), «Եղբայր-հայերին» (1941) բանաստեղծություններում և գեղարվեստական արձակում։ Կովկասյան ճակատի 1916—17-ի իրադրությունը պատկերող «Կարմիր թաթաո» (հայ. հրտ. 1941) վեպում գրողը դատապարտում է «Հայաստանն առանց հայերի» ռուս, ինքնակալության քաղաքականությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արևմտյան Հայաստանի ճակատագրին է նվիրված «Շամիրամի այգիները» անավարտ վեպը (սկսված 1924ին)։ Տպագրված առաջին մասում պատկերված են 1915-16-ի դեպքերը։ Վեպի ժանրը հեղինակին հնարավորություն է տվել ժող. աղետը բացահայտել ոչ միայն առանձին անհատների ողբերգական ճակատագրի, այլև 1916ին վանեցիների զանգվածային գաղթի, թուրք, ջարդերի, կենդանի մնացած վանեցի ծերերի, երեխաների մարդկային տառապանքների, մեռած Վանի էպիկական սուր նկարագրությունների միջոցով։ Սակայն թե վեպը, թե «Հայաստանի հրեշտակը» ժող. տոգորված են հեղինակի հիացմունքով՝ հանդեպ անհամար աղետներին անկոտրում ուժով դիմակայող հայերի կենսունակության։ Եվ հատկանշական է, որ վեպի առաջին մասն ավարտվում է հերոսների՝ Հայրապետի ու Սիրանույշի հարսանիքով՝ իբրև յուրօրինակ խորհրդանիշ կյանքի հաղթանակի ու գոյատևման։

Հայ ժողովրդի պատմության աղետալի իրադարձությունները՝ կապված ոչ միայն 1915-ի, այլև Անդրկովկասում (Բաքու, Շուշի) 1918-1920-ի Թուրքիայի և մուսավաթականների իրագործած հայ բնակչության զանգվածային կոտորածների հետ, իրենց արտացոլումն են գտել 1920-30-ական թթ. Մաքսիմ Գորկու «Դիլիջանի կիրճում» (անվանումը պայմանական է. «Սովետների Միությունով» ակնարկների շարքից, տես «Նաշի դոստիժենիյա» ("Наши достижения", 1929, N1), Անդրեյ Բ ե լ ի ի «Հայաստան» (1918), Վոլֆ է ոլ ի խ ի «Ալագյագի պատմվածքներ» (1931), Նիկոլայ Զարուդինի «Երբ ծաղկում է որթատունկը» (1934), Իվան Կ ա տ ա ե վ ի «Յոթ գարունների երկրռւմ» (1934) գեղարվեստական ակնարկներում։ Վերարտադրելով այն ստեղծարար մթնոլորտը, որով շնչում էր այդ ժամանակահատվածում երիտասարդ հայկական հանրապետությունը՝ ակնարկների հեղինակները գրում են նաև ոչ վաղ անցյալի ողբերգական իրադարձությունների՝ հայերի զանգվածային կոտորածների, թուրք ջարդարարների գազանությունների, հրաշքով եղեռնից փրկված. արևմտյան Հայաստանից գաղթածների ծանր ճակատագրի մասին՝ միա Ժամանակ իրենց հավատն արտահայտելով հայ ժողովրդի կենսունակության նկատմամբ։ «Ես երջանիկ եմ տեսնելով մի ժողովուրդ, որ հին է աշխարհի չափ, բայց լի է ուժերով…,գրում է Ա. Բելին,հին աշխարհը նրան ողջ-ողջ թաղել էր, բայց նա ոտքի կանգնեց հին աշխարհի փլատակների վրա» («Հայաստան», 1985, Էջ 66-67)։

Օսիպ Մանդելշտամի (18911938) «Ֆայտոնչին» (1931) բանաստեղծության մեջ պատկերված է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքը, ուր 1920- ին կազմակերպվել էր ավելի քան 30 հազար հայերի ջարդ։ Թե ֆայտոնչու «կարճլիկ ու նոթոտ» կերպարը, թե մռայւ բնապատկերը, թե անհանգիստ ու լարված երանգները այն արտահայտչաձևերն են, որոնք խտացնում են սարսափի, վախի մթնոլորտը՝ առավել սրելով անշնչացած քաղաքի նկարագրությունը.

-Քառասուն հագար մնոյալ լուսամուտ Ակնաիաոոչներ անթիվ-անվերջ,

Դ-աոր տքնանքի բոժոժը հմուտ

Թաղված է այնտեղ՝ խոների մեջ։

Անամոթաբար շիկնում արնփց,

Մերկ տներն նն վեր նայում անթարթ,

Միգամածում է երկինքը վերից

Որւգնս մուգ-կապույտ ոմն ժանտախտ։ (թրգմ. Հ. Բեյլերյանի)

Եղեռնի թեման իր արձագանքն է գտել նաև հայ պոեզիան թարգմանող ռուս բանաստեղծների ստեղծագործություններում։ Մարիա Պ ե տ ր ո վ ի խ ի (1908-79) «Մոսկովյան տներում յուրաքանչյուր պատուհան…» (1957) բանաստեղծության մեջ հայ ժողովրդի ողբերգական անցյալի թեման մարմնավորվել է հեղինակային հիշողությունների միջոցով։ Վերա Զ վ յ ա գինցեվայի (1894-1972) ինքնամոռաց սերը Հայաստանի հանդեպ, իր իսկ խոստովանությամբ, պայմանավորված է հայ ժողովրդի պատմական ճակատագրի ընկալումով։ «Հայ ժողովրդին» (1960) բանաստեղծության