Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մեջ պոետն ընդգծում է իր անհաշտ վերաբերմունքը այն մարդկանց չարագործության նկատմամբ, ովքեր իրագործել են եղեռնը («Հատընտիր», 1968, էջ 168), «Ստամբուլ» (1960) բանաստեղծության մեջ հեղինակի առաջ հառնում են հայկական ողբերգության հետ կապված տեսիլները.

Հառնում է իմ աոջե. ստվերը

Իմ Հայաստանի տխրագին,

Սիամանթոն ու Վարուժանը,

Եւ( Կոմիտասը բազմատանջ,

Եվ ցավն ու արյունը հայկական վերքերի։

(տողացի թրգմ.)

Արսենի Տարկովսկին (19071989) «Կոմիտաս» (1959) բանաստեղծության մեջ եղեռնի սարսափներից հոգեկան խաթարում ստացած հայ հանճարեղ երգահանի կերպարով բացում է նաև իր՝ արվեստագետի ողբերգությունը, որում հանցավոր է ժամանակը։ Բանաստեղծության մեջ հեղինակն ու իր հերոսը ասես միաձուլվում են. պոետն այնքան խորն է ապրում իր հերոսի հոգեկան ցավը, որ թվում է, թե ֆիզիկապես ապրում է ողջ տառապանքը։

Եղեռնի ողջ սարսափները, բռնությունը, թալանը վերապրած հայկական հողն ու նրա մարդիկ են թեման Նիկոլայ Տիխոնովի (1896-1979) «Հայտնության օրեր» (1962) ճանապարհորդական նոթերի, որը գրողի և բանաստեղծ Վ. Էռլիխի 1929-ին Հայաստան կատարած ճանապարհորդության արդյունքն է։

Վասիլի Գրոսմանի (1905-64) «Բարին ընդ ձեզ» (1962) Հայաստանի մասին գրքում ծերունի Անդրեասի մոնումենտալ կերպարն է, որը եղեռնի օրերին, երբ իր աչքի առջև սպանվել է գերդաստանը, կորցրել է հոգեկան հավասարակշռությունը։ Գրողը մտորում է, որ հայերի տարբեր ճակատագրերն ու բնավորությունները ձուլվում են իրենց հազարամյա պատմության ընդհանրությամբ, արևմտյան Հայաստանին բաժին ընկած դժբախտության ընդհան րությամբ, «Վանի ու Կարսի կորստյան տրտմության ընդհանրությամբ» ("Знамя" («Զնամյա»), 1988, N 11, Էջ 11)։ Ալեքսանդր Գիտովիչի (19091966) «Խնջույքները Հայաստանում» շարքում (սկսված 1944-ին, շարունակությունը՝ 1964-66-ին) կան բանաստեղծություններ, որոնք բացահայտում են պոետի մտորումները հայ ժողովրդի պատմական ճակատագրի և ոտնահարված արդարության վերականգնըման մասին։ «Հոսել են դարերը, կարելի է և մոռանալ…» բանաստեղծության մեջ («Արաքսի ձախ ափին» շարքից, 1964) գրողը խորհում է այն մասին, որ կոտորածն ու ջարդերը ուղեկցել են հայերին երկար ու ձիգ դարեր, և բնաջնջման այդ բարբարոսական քաղաքականությունը կիրառվել է մի ստեղծագործ ժողովրդի հանդեպ։ Անդրեյ Բ ի տ ո վ ի (ծ. 1937) «Հայաստանի դասերը» (1969) վիպակում հայ ժողովրդի ողբերգությունը հաղորդվում է «Հայերի ցեղասպանությունը օսմանյան Թուրքիայում» նյութերի ու փաստաթղթերի ժող-ի հեղինակային ընկալմամբ, որի յուրաքանչյուր էջը թերթելիս, ըստ հեղինակի, անհնար է չդառնալ հայասեր։

Յուրի Կարաբչիևսկու (1938-1992) «Հայաստանի կարոտը» (1978) վիպակում պատկերված են հեղինակի տպավորությունները Երևանի Մեծ եղեռնի զոհերի հուշարձանից, որը, ինչպես գրում է նա, «չի փորձում ներկայացնել իրադարձությունները…, քանզի մարդկային խոսքով չի ասվի այն, ինչ կատարվել է հայերի հետ։ Այստեղ չկա պատմություն, քանզի մետաղի և քարի ոչ մի համաձուլվածք ի վիճակի չէ պատմել խեղված ու տանջամահ արված երկու միլիոն մարդկանց մասին» ("Литературная Армения" («Լիտերատուրնայա Արմենիա»), 1988, N 8. էջ 90)։

Հայ ժողովրդի ողբերգությունն արտացոլվել է նաև պոետներ Սեմյոն Լ ի պկ ի ն ի («Երևանյան վարդ», 1965, «Հայերի վշտի տարելիցը», 1972), Նիկոլայ Տարասենկոյի («Քարերի երկիր Հայաստանը», 1968), Ալեքսանդր Կ ո ւ շ ն ե ր ի («Հեշտ է գետին ինքն իրեն կուլ տալ», 1988), Անատոլի Շչերբակովի («Նամակ», 1Ց8Ց) և այլոց ստեղծագործություններում։

Միխայիլ Մատուսովսկու (1915-1990) «Տողեր տաք թոնրից» (1985-86) Հայաստանի մասին բանաստեղծությունների շարքում որոշակիորեն ընդգծվում է Հայաստանի պատմական անցյալը («Գրիգոր Խանջյանի գոբելենը», «Գոշի առասպելը» և այլն)։ Հեղինակին առանձնապես հուզում է այն, ինչը կապված է թուրք, բռնատիրության դեմ հայերի անձնուրաց պայքարի հետ. «Խաչքարեր, խաչքարեր», «Ծերերը Գոշում», «Չարենցի կամարը» և այլ բանաստեղծություններում հիշատակվում են այն վայրերը (Սասուն, Մուսալեռ, Սարդարապատ), որտեղ հայերը մարտեր են մղել թուրք ջարդարարների դեմ։ Հայ ժողովրդի ողբերգության հանդեպ հեղինակի անհուն կարեկցանքն առանձնակի ուժգնությամբ արտացոլվում է «Ծիծեռնակաբերդի հուշարձանը» բանաստեղծության մեջ.

Այն օրից ի վեր գիշերներն անվերջ

Դատապարտված եմ զառանցելու.

«Գարուն ա, Տյուն ա արել» Երգում է Կոմիտասի խենթությունը։

Նրանում տխրությունն է կռունկի երգի,

Եվ ցավը ն. վիրավորանքը ծանր,

Եվ դաոնում եմ ես բոլորի հետ

Ցեղասպանության անհայտ մի զոհ։

(տողացի թրգմ.)

Վլադիմիր Կոռնիլովի (ծ. 1928) «Ռադիոհաղորդում» (1987) բանաստեղծության մեջ մերկացվում է ժամանակակից Թուրքիայի քաղաքականության համար միանգամայն բնորոշ երևույթը՝ պատմության կոպիտ աղավաղումը, կեղծումը, եղեռնի փաստի բացարձակ ժխտումը։ Ստամբուլի ռադիոն «հաղորդում է խավարում՝ իբր կոտորածի սև տարին հայկական բարբաջանք է»։ Սակայն ճշմարտությունն անհնար է թաքցնել, որքան էլ վարպետորեն շաղակրատի հաղորդավարը։ Բանաստեղծի խոսքը ուղղված է եղեռնը իրագործողների հետնորդներին. «Մի շտապիր արդարացնել վատ ժառանգությունը։ Հասկացիր, ստից չազատագրվելը հասցնում է վայրագության» (“Новый мир" («Նովի միր»), 1988, N8, էջ 161-162)։