Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Բորիս Չիչիբաբինի (ծ. 1923) «Սաղմոս Հայաստանի», «Երկրորդ սաղմոս Հայաստանի», «Երրորդ սաղմոս Հայաստանի», «Չորրորդ սաղմոս Հայաստանի» բանաստեղծություններում, որոնք հեղինակի՝ Հայաստան աշխարհի և ժողովրդի ոգու խոր և նուրբ ընկալման արտահայտություն են, արտացոլված է նաև եղեռնի թեման։ «Երրորդ սաղմոս Հայաստանի» բանաստեղծության մեջ խոսվում է Երևակում Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի մասին, նրանց մասին, ովքեր սպանվել են միմիայն հայ լինելու համար։ Բանաստեղծությունը լի է անհուն ցավով, սուր նախատինքով, այն հնչում է ինչպես հերոսական ռեքվիեմ անմեղ հայ զոհերի հիշատակին.

Օ, գար իմ հանցավոր, դեմքիս իմ արյուն շւգրփիր.
Ծանրությունը հսկա կոացել է հին չարիքի վրա
Եվ ալրում է այն անօրինական կոտորածի զոհերին
Երգող բոցը՝ կարեկցանքից ալեկոծվող։
(տողացի թրգմ.)

Միխայիլ Դ ո ւ դ ի ն ը (1916-1994), որը երկարամյա բարեկամությամբ կապված էր Հայաստանի հետ, ինչը և մարմնավորել է իր բանաստեղծություններում, հոդվածներում, հայ պոեզիայի թարգմանություններում, խորապես զգում է հայ ժողովըրդի ցավը, նրա ապրումներն ու ակնկալիքները։ Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ոուս. հրատարակության առաջաբանում նա գրել է. «Երևանում, Հրազդանի գահավեժ ափին կա մի վշտալի հուշարձան Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Թուրքիայի պատմության ամոթանքի հուշարձանը։ Սանձագերծ ազգասպանության ոճրի հուշարձանը, կարելի է ասել՝ հուշարձանը 20-րդ դ. ֆաշիզմի գործած առաջին արարքի, որ 1915-ին ոչնչացրեց հայության կեսը։ Դաժանության հուշարձանը։ Աշխարհիս երեսին ապրող բոլոր ժողովուրդներին նախազգուշացնող հուշարձանը» (Ֆ. Վ ե ր ֆ ե լ. «Մուսա լեռան 40 օրը». 1990, էջ VII)։ Սակայն Հայաստանի հին վերքերին գումարվեցին նորերը, և մարդկային ցավի ու տառապանքի հանդեպ գերզգայուն պոետի մուսան անմիջապես արձագանքեց։ «Երեք նամակ Հայաստանին» շարքում արտահայտվել են Մ. Դուդինի տխուր խոհերը ողբերգական իրադարձությունների՝ 1Ց8Տ-ին Սումգայիթում հայերի ջարդի մասին.

Հայաստանի ճակատագրում
Ամեն ինչ դարձյալ հևին է նման.
Եվ այս գիշեբք գալիքն է ալրում։
Եվ հաոնում է ինչպես սարսուռը մարմնում
Արյունից խենթացած Սումգայիթր։
(տողացի թրգմ.)

Ողջ վիշտը Հայաստանի՝ թե հինը, թե նորը, առարկայացել է բանաստեղծության մեջ, ուր ստեղծվել է ճակատագրին դիմակայող երկրի ու ժոդոՎԸՐԴԻ համապարփակ պատկերը.

Մերթ գենոցիդ, մերթ Սումգայիթ,
Մերթ որոտը երկրաշարժի.
Անվերջ արյուն 1ւ արյուն,
Եվ քո ճակատագրում
Ցավում է ամեն ինչ, Հայաստան։
Բայց ղու գտնում ես քո մեջ միշտ
Ձգտում հացի ու երգի։
Եվ ես սիրում եմ քեզ վաղուց
Կյանքի հանգնւգ հավատի համար,
Հայաստան։
(տողացի թրգմ.)

Կարեկցանքի ու հավատի այս վեհ զգացումներով են համակված ոուս գրակ-յան լավագույն ստեղծագործությունները՝ նվիրված հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերին։

Մ. Ջանփոլադյան

Ֆրանսիական գ ր ա կ ա ն ու թ յ ու ն։ Ֆրանսիայի հասարակայնությունը, առանձնապես գրողները անմիջապես արձագանքեցին 18Ց4-Ց6-ին օսմ. Թուրքիայում կատարվող իրադարձություններին, իրենց ձայնը բարձ րացրին ի պաշտպանություն հայ բնակչության, որը գոհ էր դառնում սուլթան Աբդուլ Համիդի կազմակերպած ջարդերի։ Իրենց հրապարակային ելույթներում և հոդվածներում Անատոլ Ֆրանսը, Ֆրանսիս դը Պրեսանսեն, Պիեռ Քիյաոը, Ալբեր Վանդալը, Դընի Քոշենը, Գաբրիել Սեայը, Էռնեստ Լավիսը, ժակ Ֆինոն, Վիկտոր Բերարը և ուրիշներ դիմում էին Եվրոպայի հաասրակայնությանը՝ կոչ անելով հանդես գալ ընդդեմ հայերի գործադրվող բիրտ ուժի, կամայականությունների, պաշտպանել «ծայրաստիճան վիրավորված մարդկության» (Ա. Ֆրանս) իրավունքները։ Արևմտյան Հայաստանում հայերի նկատմամբ վիճակը, նրանց սպաոնացող բնաջնջման վտանգը ֆրանս. հասարակությանը ներկայացնելու գործում մեծ դեր խաղաց Հայաստանի և Մակեդոնիայի պաշտպանության կոմիտեն, որը կազմակերպում էր միտինգներ և կոնֆերանսներ ի պաշտպանություն հայերի, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի գործիչները (Ա. Չոպանյան և ուրիշներ)։

Ֆրանս, բանաստեղծների ստեղծագործություններում կարեկցանքը և ցավը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ուղեկցվում է վերածննդի հույսով, արդարության հաղթանակի հավատով։ Դեկագիս Անայիս Ք ա մ ե լ ի «Անսփոփ ձայներ» (1897), էմիլ Պ ի ն ո յ ի «Ինչու եմ ես սիրում Հայաստանը», «Վերածննդից առաջ», «Հայաստան» (1916), Մաքս ժ ա կ ո բ ի «Դաշնակիցները Հայաստանում» (1915), Անդրե Լանգրանի «Անվերջ դրամա», «Հուրը սրտում» (1918), ժան է գ ա ր ի «Հայաստան», «Հառաջք հայկական» (1917), «Նահատակ ժողովուրդ». «Փառաբանված Հայաստան», «Անմահ Հայաստան» (1919), Էլեն Բ ա բ ի ն ո յ ի «Արյունոտ Հայաստան» (1917), Սեն ժորժ դը Բ ո ւ ե լ ի ե ի «Վերածնվածները» (1919), Աարկ դը Ֆոնտենելիի «Կոտորածը Հայաստանում» (1919) պոեմները հայ ժողովրդի ողբերգական ճակատագրին նվիրված ստեղծագործություններ են։ Հայերի ցեղասպանությունը պատկերելու համար հատկապես