Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

անհերքելի պատմական տարեգրություն է թուրքերի աննախադեպ ոճրագործությունների և արևմտահայության մեծ ողբերգության մասին։

Հայ ժողովրդի ազգ-ագատագրական շարժման գաղափարախոսությունը սկսած պետականության կորստից մինչև XIX դ. վերջը քննել է Աշոտ Հովհաննիսյանը (1887-1972) «Դրվագներ հայ ագաւաեգրական մտքի պատմության» (հ. 1-2. 1957-59), «Նալբանղյանը և նրա ժամանակը» (հ. 1-2, 1955-56) հիմնարար աշխատություններում, 1960-ական թթ. հրապարակած բազմաթիվ հողվածներում։ Ա. Հովհաննիսյանը հայ քաղաքական կուսակցությունների ստեղծմանը, գաղափարախոսությանն ու գործունեությանը նվիրված հողվածներում ճշտիվ ցույց է տվել, որ այղ կուսակցությունների գաղափարների մեջ գլխավորը վերաբերմունքն էր հայկական հարցին, նրա լուծման ուղիների որոնմանը։

XIX ղ. 2-րդ կեսից մինչև առաջին համաշխարհային պատերազմը (1914-18) ընկած ժամանակաշրջանում արևմտյան Հայաստանում օսմ. կառավարության վարած քաղականությանն է նվիրել մի շարք աշխատություններ Երվանղ Սարգսյանը. «Օսմանյան կառավարության ագրարային քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում 1Ց-րղ դարի երկրորդ կեսին» (1957. ոուս.), «Օսմանյան կայսրության էքսպանսիոնիստական քաղաքականությունը Անդրկովկասում առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և պատերազմի տարիներին» (1962, ռուս.), «Օսմանյան կայսրության քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում և տերությունները 1Ց-րղ դարի վերջին քառորդում և 20-րդ դարի սկզբին» (1973) ուսումնասիրություններում Սարգսյանը բացահայտել է պանթյուրքիզմի և պանիսլամիզմի հետադիմական էությունը, որոնց վրա է հիմնվել երիտթուրքերի արտաքին քաղաքական ուսմունքը, նշել, որ երիտթուրքերի իրագործած հայերի ցեղասպանությունը եղել է Թուրքիան կառավարողների նվաճողական ծրագրերի բաղկացուցիչ մասը։ «Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից» (1976) ծավալուն աշխատության մեջ օատուր Աղայանը (1912-1983) լուսաբանել է Հայկ. հարցի բովանդակությունը կազմող մի խումբ հարցեր՝ արևմտահայերի սոցիալ-տնտեսական վիճակը, նրանց ազգագատագրական շարժումը, մեծ տերությունների քաղաքականությունը հայկական հարցում և այլն։ Մեծ տեղ է հատկացրել նաև ժող. հերոս Անդրանիկի գործունեության լուսաբանմանը։

Հայկ. հարցի դիվանագիտական պատմությունն առավել ամբողջական ուսումնասիրել է Ջոն Կիրակոսյանը (1929-1985) «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը 1Ց-րդ դարի 70-ական թթ.» (1978), «Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը 19-րդ դարի 80-ական թվականներին» (1980), «Եիիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» (հ. 1-2, 1982-83) աշխատություններում խոր վերլուծությամբ բացահայտել է հակասությունների մեջ միասնական և միասնության մեջ խիստ հակասական եվրոպական մեծ տերությունների ղիվանագիտ. ողջ անբարոյությունը, ցույց տվել, որ երբևէ ոչ մի ազատագրական շարժման ավելի մեծ դաժանությամբ չեն դավաճանել և որպես գոհ թողել բռնությանը, որքան հայկական շարժմանը։ Եվրոպայից ակնկալվող օգնության փոխարեն հայերը հանդիպեցին բոլոր մեծ տերությունների ակնհայտ անբարյացակամությանը և հայկական հարցի «խաղաղ» զարգացման ժամանակաշրջանում, և ցեղասպանությանն անմիջապես նախորդող ու հաջորդող տարիներին, և այժմ, երբ թուրք, պատմագրությունը կեղծում է կատարված վայրագությունների իրողությունը։ Հայ ժողովրդի ապրած ողբերգությունը 1915-16-ին Տ. Կիրակոսյանը տվել է «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը» (1965) մենագրության մեջ։

1Ց60-80-ական թթ. հայ պատմաբանները ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում զգալի թվով ուսումնասիրություններ են նվիրել հայկական հարցին, հայերի ցեղասպանությանը։ Նրանցում դիտարկվել են արևմտյան Հայաստանի տեղը պետությունների զավթողական ծրագրերում (Ս. Հակոբյան, Ս. ՍտեփանյաՕ), արևմտահայերի սոցտնտ. և հաս-քաղաքական կացությունը XIX ղ. 2-րդ կեսին և XX դ. սկզբին (Հ. Ղազարյան, Ս. Մարկոսյան, Հ. Վ ա ր - դ ա ն յ ա ն, Ա. Համբարյան, Մ. Արզումանյան և ուրիշներ), թուրք ազգային բուրժուազիայի քաղաքականությունն ու գաղափարախոսությունը (Հ. Ինճիկյան, Հ. Սիմոնյան), իրադարձությունները Կիլիկիայում (Ռ. Սահակյան, Շ. Թորոսյան/ հայ ժողովրդի կռիվը թուրք զավթիչների դեմ (Հ. Թուրշյան, Ա. Հարությունյան), Թուրքիայում քաղաքական իրադրության և հայ ժողովրդի ազատագրական շարժման ընղհանուր հարցերը (Հ. Պողոսյան, Ս. Պ ո ղ ո ս յ ա ն, Մ. Քոչար և ուրիշներ), խորհրդային Ռուսաստանի վերաբերմունքը հայկական հարցին (Լ. Խուրշուդյան, է. Զոհրաբյան և ուրիշներ)։ Սփյուռքահայ հեղինակների աշխատությունները (հուշագրական, պատմագրական և այլն) պարունակում են հարուստ փաստական նյութ, իրադարձությունների ականատեսների ճշմարիտ հաղորդումներ, տեղեկություններ ազգ-ազատագրական պայքարի հերոսների, ֆիդայիների մասին և այլն։ Սփյուռքահայ հեղինակների աշխատությունները քննարկվում են համապատասխանաբար այն երկրների պատմագրության մեջ. որտեղ նրանք ստեղծագործել կամ ստեղծագործում են. ԱՄՆ (Տ. Բոյաջյան, Ս. Գաբրիելյան, Շ. Թորիկյան, Ռ. Հովհաննիսյան, Վ. Տատրյան, ժ. Լիպարիտյան, Մ. Հուսեփյան, Լ. Նալբանդյան, Հ. Դոքմեջյան, Գ. Բարղակչյան, Ռ. Սյունի, Ռ. Ադալյան), Կանադա (Գ. Բաղջյան, հ. Կապրիելյան), Արգենտինա (Պ. Օհանյան, Ն. Բուլղուրճյան), Ֆրանսիա (Ս. Աֆանասյան, Ա. Բեյլերյան, ժ. Շալյան, Ա. Տեր-Մինասյան, Կ. Մուրադյան), Գերմանիա (ժ. Քոչարյան), Եգիպտոս (Ա. Ալպոյաճյան), Լիբանան (Զ. Մսըրլյան, Ա. Բուջիկանյան), Սիրիա (Ռ. Պողոսյան), Կիպրոս (Ա. Նասիբյան) և այլն։

Հայ պատմաբանները մշակել են հարցի աշխարհայացքային դրույթները. և ապացուցվել է հայ ազգ-ազատագրական շարժման օրինաչափությունը, որը բնական պատասխանն էր թուրք, իշխանությունների քաղաքական, սոցիալական, ազգային և կրոն, ճնշմանը, հայկական հարցը և ցեղասպանությունը դիտվել են օսմ. սուլթանության ներքին և արտաքին համալիր խնդիրների շարքում, պանթյուրքիզմի և պանիսլամիզմի գաղափարախոսու