Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյան տեսանկյունից, որը զենք էր դարձել հետադիմ. թուրք ազգային բուրժուազիայի ձեռքին, ցույց է տրվել Հայկական հարցի տեղը Օսմանյան կայսրության շուրջ միջազգային հակասությունների ընդհանուր հանգույցում և եվրոպական տերությունների դիրքորոշումները այդ հարցում։

Այս ամենի հետ հայկական հարցի և հայերի ցեղասպանության պատմագրության մեջ կան էական բացթողումներ։ Նախ ե առաջ բացահայտորեն անբավարար է ուսումնասիրված հայ ազգային քաղաքական կուսակցությունների գործունեությունը, որոնք ծնունդ էին հայ ժողովրդի ազգ-ազատագրական պայքարի և ծառայում էին նրան։ Շատ ուսումնասիրողներ հայդուկային շարժումը դիտել են ազգային կուսակցություններից անջատ և վերջիններիս գործողությունները լավագույն դեպքում համարել «անհեռատես», «անզգույշ», իսկ վատագույն դեպքում նույնիսկ՝ «հակաժողովրդական»։ Սոսկ վերջին տարիներին Հայաստանում սկսեց վերանայվել հայ կամավոր, շարժումը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, որը նախկինում որակվում էր որպես ցարիզմի կազմակերպածը ե նրան ի շահ, ընդ որում անտեսվում էր հազարավոր հայ կամավորների ազնիվ հայրենասիրությունը, որոնք ռուս, բանակի կազմում կովում էին թուրք, լծից իրենց արևմտահայ եղբայրներին ազատագրելու հույսով։

Հրատարակվել են նաև հայկական հարցին ու հայերի ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի ու նյութերի ժող-ներ, բացի վերը հիշված «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում»-ից, նաև «Հուշամատյան մեծ եղԵոնի» (1965, Բեյրութ), «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում. (1828-1923)» (կազմողներ՝ 3. Կիրակոսյան, Ռ. Սահակյան, Ջ. Կիրակոսյանի խմբ., 1972), «Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի» (կազմող Ա. Փափագյան, 1988), «Գերմանական աղբյուրները հայերի ցեղասպանու թյան մասին» (հ. 1, 1991, ռուս., Ս. Ստեփանյանի խմբ.)։

Հայ պատմաբանները որոշակի աշխատանք են արել թուրք պատմագրության քննադատության ասպարեզում։ Հրատարակվել են Ե. Սարգսյանի և Ռ. Սահակյանի «Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ» (1963), Ռ. Սահակյանի «Սովետա-թուրքական հարաբերությունների պատմության հակագիտական լուսաբանումը ժամանակակից թուրք պատմագրության մեջ» (1964) ե «Ցեղասպանության պատմությունից» (1990) ուսումնասիրությունները։ Հրատարակվել է կոլեկտիվ մենագրություն «Հայաստանի նոր պատմությունը արտասահմանյան արդի հեղինակների աշխատություններում» (ռուս., 1993) և մի շարք հոդվածներ։

Ն. Սարոլխանյան

Ռուսական պատմագրութ յ ու ն ը։ Հայ ժողովրդի դրությունը Թուրքիայում, նրա ազատագրական պայքարը, 1878-ի Բեռլինի կոնգրեսից ի վեր ասպարեզ իջած հայկական հարցը և տերությունների քաղաքականությունը նրա նկատմամբ, հայերի ցեղասպանությունը իրենց արտահայտությունն են գտել ինչպես ռուս, հասարակական մտքի, այնպես և ռուս, պատմագրության մեջ։ Այդ հարցերին նվիրված հատուկ աշխատությունները քիչ են, բայց դրանք լուսաբանված են Ռուսաստանի պատմության, ռազմական և միջազգային հարաբերությունների պատմության և, հատկապես, Արևելյան հարցին ու Թուրքիայի պատմությանը նվիրված երկերում, ինչպես նաև փաստաթղթերի ժող-ներում։ Հարցերը լուսաբանվել են նաև պարբերական մամուլում։ Պատմաբանների վերաբերմունքը խնդրո առարկա հարցերին տարբեր է եղել, ինչը պայմանավորված էր նրանց քաղաքական համոզմունքներով, բայց աշխատությունների մեծ մասում առկա է համակրանքը հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի հանդեպ, խիստ դատապարտվում է թուրք, կառավարող շրջանների քաղաքականությունն ու արևմտյան տերությունների դիրքորոշումը, ցույց տրվում հայ ազատագրական պայքարի ռուս, կողմ նորոշումը և Ռուսաստանի օգնությունը հայ ժողովրդին։ Որոշ աշխատություններում քննադատվում է նաև ռուս, ցարիզմի քաղաքականությունը Հայկական հարցի որոշակի փուլերում և ցարական դիվանագիտության նահանջը հայ ժողովրդի շահերի պաշտպանության դիրքերից։

Ռուս պատմաբանների շատ աշխատություններում հետաքրքիր տվյալներ, փաստեր ու մտքեր կան 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի, Բեռլինի կոնգրեսի, հայկական հարցի ծագման, XIX դ. վերջին և XX դ. սկզբին հայկական հարցի շուրջ արևմտյան տերությունների միջև հակասությունների սրման վերաբերյալ։ Ռուս. ռազմական պատմաբաններ Ֆ. Ի. Բուլգակով ի («Բայազետի հերոսական պաշտպանությունը», 1878), Գ. Կ. Գ ր ա դ ո վ ս կ ու («Փոքր Ասիայի 1877 թվականի պատերազմը», 1878), Մ. Վ. U լ ե ք ս ե ե վ ի («1877-1878 թթ. պատերազմը Ասիական ռազմաբեմում», 1892), Պ. Գարկովենկոյի («Ռուսաստանի պատերազմը Թուրքիայի դեմ», 1879), Պ. Ի. Ա վ ե ր յ ա ն ով ի («Կովկասա-թուրքական ռազմաբեմի գործողությունների համառոտ ռազմական ակնարկ», 1905) երկերում ցույց է տրված հայերի մասնակցությունը այդ պատերազմին Ռուսաստանի կողմում, նրանց ռուս, կողմնորոշումը, հայ բնակչության օգնությունը ռուս, բանակին, ինչպես նաև ռուս, բանակի հայազգի գեներալների (Լոռիս-Մելիքով, Տեր-Ղուկասով, Լազարև, Շելկովնիկով և ուրիշներ) դերը Կովկասյան ճակատի ռազմական գործողությունների իրականացման մեջ։ Այդ հարցերին իր աշխատություններում հատկապես մեծ տեղ է հատկացրել Վ. Պ ո տ տ ո ն («Գեներալ-համհարզ Իվան Դավիդովիչ Լազարևը», 1900, «Կովկասյան պատերազմը», հ. 3., 1888, «Ղարաբաղի առաջին կամավորները», 1909, «1910 թ. Կարսի հանդիսությունները և Կարսի չորս գրոհները», 1911, և այլն)։ 1877-78-ի պատերազմից և Բեռլինի կոնգրեսից հետո հրատարակված գրքերում (Ա բ ա գ ա Վ. Ա., «Հայաստանի պատմություն», 1888, Օ վ ս յ ան ի Ն. Ռ., «ժամանակակից Թուրքիան», 1877, «Թուրքիայի ժողովուրդ