Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ները» ժող., 1879 և այլն) ցույց է տրված պատերազմի ժամանակ և նրանից հետո արևմտահայերի համար ստեղծված ծանր իրադրությունը, թուրք, իշխանությունների բռնությունների ուժեղացումը։ Բեռլինի կոնգրեսից հետո արևմտահայերի վիճակի կտրուկ վատացումը. 18941896-ի զանգվածային կոտորածները, որոնք նշանավորում էին Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության սկիզբը. Ռուսաստանում առաջ բերեցին բողոքի և հայերի իրավունքների պաշտպանության հզոր ալիք, որն իր արտահայտությունը գտավ պատմական գրակ. մեջ։

Ռուս առաջավոր հասարակայնության ներկայացուցիչները Մոսկվայում կազմակերպեցին երկու՝ «Հայերի դրությունը Թուրքիայում մինչև տերությունների միջամտությունը 1895 թ.» (1896) և «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» (1897) ժող-ների հրատարակումը։ «Եղբայրական օգնություն…» ժող-ում հայերին օգնելու համար Ռուսաստանում ծավալված հասարակական շարժման պաշտպանությանը մասնակցեցին շատ ռուս անվանի պատմաբաններ. Մ. Կովալևսկի, Պ. Մ ի լ յ ու կ ո վ, Վ. Պոտտո, Մ. Ն ի կ ո լսկի. Ռ. Շտակելբերգ, Պ. Բ ե լ յ ա և, Լ. Կամարովսկի և ուրիշներ։ ժող-ում հողվածներից մի քանիսը անմիջականորեն շոշափում են հայկական հարցը։ Առավել ուշագրավը Լ. Կամարովսկու հողվածն է։ Տակավին 1889-ին Լոնդոնում հրատարակվող «Հայաստան» հայկական թերթին նա նամակ է գրել, որտեղ ղատապարտել է մեծ տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքականությունը հայկական հարցում։ «Թուրքիայում բարենորոգումների մասին» հողվածում խոսել է սուլթան Աբդուլ Համիդ ll-ի քաղաքականության, հայերի ջարդերի մասին և առաջ քաշել տերությունների միջամտության անհրաժեշտությունը։ Հեղինակը այդ հարցերը բարձրացրել է նաև «Արևելյան հարց» գրքում (1896)։

XIX դ. վերջին ռուս պատմաբանների հրատարակած այլ գործերում (ժ իգ ա ր յ ո վ Ս. Ա., «Ռուսական քաղաքականությունը Արևելյան հարցում», 1896, Սկալկովսկի Կ., «Ռուսաս տանի արտաքին քաղաքականությունը և օտարերկրյա տերությունների դրությունը», 1897, Տ ե ն ի շ ե վ Վ., «Քաղաքակրթության ամոթը, թուրքական գործերի առթիվ», 1897, Մ ա ե վ ս կ ի Վ. Տ., «Վանի վիլայեթը։ Ռազմաստրատեգիական նկարագրություն», 1901) նույնպես արտացոլված են Թուրքիայի 1894-96-ի իրադարձությունները, հայերի զանգվածային կոտորածները, տերությունների քաղաքականությունը հայկական հարցում Բեռլինի կոնգրեսից հետո, նրա ընդունած որոշումների ձախողումը և տերությունների կողմից ցուցաբերվող օգնության գործնական բացակայությունը։

XX դ. սկզբի և առաջին համաշխարհային պատերազմի նախօրեի ռուս. պատմական գրակ. մեջ, Եվրոպայում նոր դաշինքների և կոալիցիաների ձևավորման ժամանակաշրջանում, իրենց արտացոլումը գտան այնպիսի հարցեր, ինչպես Թուրքիայում երիտթուրքերի իշխանության գլուխ անցնելը և նրանց քաղաքականությունը հայ բնակչության նկատմամբ, Ռուսաստանի քաղաքականության ակտիվացումը մասնավորապես Թուրքիայի հանդեպ, Ռուսաստանի նախաձեռնությունն ու հետևողական ջանքերը արևմտյան Հայաստանի 1912-14-ի բարենորոգումների ուղղությամբ և դրա հետ կապված՝ Ռուսաստանում արևմտահայերի ճակատագրի նկատմամբ հետաքրքրության մեծացումը։

Ի. Ի. Գոլոբորոդկոյի աշխատություններում («Հին ու նոր .Թուրքիան», 1908, «Թուրքիա», 1912) լուսաբանվում են Սասունի և արևմտյան Հայաստանի այլ վայրերի հայերի ջարդերի հետ կապված իրադարձությունները, վիճակագրական տվյալներ բերվում հայերի հսկայաթիվ գոհերի ու վնասների մասին, ցույց տրվում հայերի ծանր վիճակը երիտթուրքերի օրոք, վերլուծվում նրանց քաղաքականությունը Թուրքիայի ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Այդ հարցերն են քննարկվում նաև Վ. Վոդովոզովի, Ա. Կաֆմանի և ուրիշներ «Թուրքական ժողովածուում» (1909) հրապարակված հողվածներում, Ս. Գ ո ր յ ա ի ն ով ի («Բոսֆորը և Դարղանելը», 1907), Ի. Ռ. Բաժենովի («Մեր արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում ազգային տեսակետից», Մ. Մ ի խ ա յ լ ո վ ի («Արյունոտ սուլթանը», 1912) և ուրիշներ աշխատություններում։

Աոաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները, Թուրքիայում հայերի զանգվածային ցեղասպանությունը և նրանց հայրենիքի՝ արևմտյան Հայաստանի բռնագրավումը, հայերի սփռվելը աշխարհով մեկ, տերությունների քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ պատերազմի տարիներին, հայկական կամավոր, շարժումը, բոլոր այս հարցերը, բնական է, չէին կարող այն ժամանակ իսկ դաոնալ լուրջ ուսումնասիրության առարկա, ուստի և ժամանակի ռուս, պատմագրության մեջ գրեթե բացակայում են հատկապես այղ հարցերին նվիրված ուսումնասիրությունները։ Ռուս պատմաբանների վերաբերմունքը այն ժամանակվա իրադարձություններին իր արտահայտությունը հիմնականում գտել է պարբերական մամուլում տպագրված նրանց հողվածներում՝ որպես Ռուսաստանի հասարակայնության անմիջական արձագանքներ այղ ողբերգական անցուղարձերին՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի կյանքի ու իրավունքների։ Պատերազմի տարիներին հայ փախստականներին օգնելու, Ռուսաստանի հասարակայնությանը հայերի կրած տառապանքներին տեղյակ պահելու նպատակով կազմակերպվել է «Արմյանսկի վեստնիկ» (1916, Մոսկվա) շաբաթաթերթի և «Արմյանե ի վոյնա» (1916, Օդեսա) ամսագրի հրատարակումը։ «Արմյանսկի վեստնիկում» հողվածներով հանդես են եկել Պ. Բ ու ր ս կ ի ն («Ռուս-թուրքական ճակատում», հոդվածաշար), Պ. Դ. Դ ո լ գորուկովը («Հայկական հարցը և ռուս հասարակությունը»), Վ. Օ բ ն ի նս կ ի ն («Վերածննդի ճանապարհին») և ուրիշներ, ուշագրավ է Ֆ. Զ ա բ լ ու ղ ո վս կ ու «Ֆրանսիան և Հայկական հարցը» հողվածը։

Հետաքրքրություն է ներկայացնում ակադեմիկոս Բ. Ա. Տ ու ր ա ե վ ի «Ռուսաստանն ու քրիստոնյա Արևելքը» հոդվածը՝ «Ռուսաստանն ու նրա դաշնակիցները հանոլն քաղաքակրթության»