Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

և 1877-78-ի պատերազմը», 1878), Ֆ. Գ ր ի ն ի («Ռուսական բանակը և նրա 1877-78-ի պատերազմը», 1879), Զ. Ու ի լ յ ա մ ս ի («Հայկական ռազմարշավ. Հայաստանի և Քրդստանի 1878-ի պատերազմի օրազիր», 1878) և այլն հետազոտություններում լուսաբանված են 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հայերի դրության, արևմտյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած ռազմական գործողությունների, հայ բնակչության կողմից ոուս. բանակին ցուցաբերած օգնության հարցերը։ հայկական հարցի շուրջ տերությունների ղիվանագիտ. մրցակցությանը, 1878-ի Սան Ստեֆանոյի և Բեռլինի բանակցություններում ղրանց արդյունքների վերլուծությանն են նվիրված Մ. Մաքկոլի («Արևելյան հարցը, փաստեր և հերյուրանքներ». 1877), Ս. Ա բ գ ա ր ի («Հայերը և Արևելյան հարցը». 1878), Ջ. Արգայլի («Արևելյան հարցը Փարիզի 1856-ի դաշնագրից մինչև Բեռլինի 1878-ի պայմանագիրը», 1879), Ջ. Բրայսի («Անդրկովկասն ու Արարատը». 1877, «Ասիական Թուրքիայի ապագան», 1878), Ի. Ուայթեքերի («Ասիական Թուրքիայի հեռանակարները», 1880), Թ. Հոլլանդի («Եվրոպական կոնցերտը Հայկական հարցում». 1895), Մ. Ս ա ս լ ի ի («Հայկական հարցը», 1889) աշխատանքները։ Դրանցում արտահայտված է Մեծ Բրիտանիայի հասարակայնության մտահոգությունը արևմտահայերի ճակատագրով, դատողություններ ու առաջարկություններ են պարունակում արևմտյան Հայաստանի ապագա կառուցվածքի, բարենորոգումների իրականացման և քրիստոնյա բնակչության կենսապայմանների բարելավման, Բեռլինի կոնգրեսում տերությունների ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ։

Անգլ. պատմագրության մեջ լայն արտացոլում են գտել Աբդուլ Համիդ ll-ի հակահայկական քաղաքականության ուժեղացումը, սուլթան, կառավարության՝ 1894-96-ին կազմակերպած հայկական ջարդերն ու կոտորածները։

1889-1900-ին Մեծ Բրիտանիայում հրապարակվել են ավելի քան 100 գիրք ու հոդված հայկական հարցի մասին։ Օսմանյան կայսրության հայերի դրության լուսաբանմանը, 1890-ական թթ. հայկական ջարդերի ու կոտորածների նկարագրությանը, հայերի ազգ-ազատագրական շարժմանն են նվիրված Ռ. Դ ե յ վ ի ի («Թուրքիան և Հայաստանը». 1895, «Սուլթանը և նրա հպատակները», 1897), է. Դիլոնի («Հայաստանը և հայ ժողովուրդը», 1890), Ռւ. Գլադաոոնի («Ջարդերը Թուրքիայում», 1896), Ռ. Գ ի ն ե ս ի («Թուրքիայի ջարդերը», 1896) , Ռւ. Հ ա ր ր ի ս ի («Անկողմնակալ հայացք Հայկական հարցի վրա», 1895), Ի. Հոդգեթսի («Հայաստան, ջարդեր», 1895), Մ. Մաքկոլի («Կոստանղնուպոլսի սպանդն ու նրա դասը», 1895), Ռւ. Ռամսեյի («Երկու կոտորած Փոքր Ասիայում», 1896), Հ. Ռաունսլիի («Հայաստանի տառապանքները», 1896), Ջ. Ռոջերսի («Ջարդեր Թուրքիայում», 1896), Ֆ. Սթիվենսոնի («Հայաստան». 1895), Ռւ. Ռւ ի ն թ լ ի («Հայաստանը և նրա տառապանքները», 1896) և ուրիշներ աշխատանքները։ Որոշ անգլ. հեղինակներ հանդես էին գալիս մեծ տերությունների միջև Օսմանյան կայսրության բաժանման կամ նրա տեղում մի շարք ինքնուրույն պետություններ, այղ թվում՝ անկախ Հայաստան ստեղծելու օգտին։ Ոմանք էլ դեմ էին սուլթանի վրա ճնշում գործաղրելուն և պահանջում էին բարենորոգումներ անցկացնել տերությունների վերահսկողությամբ։ Ջ. Բրայսը, Ի. Հոդգեթսը, Մ. Մաքկոլը Թուրքիայի հայ բնակչության միակ փրկությունը տեսնում էին եվրոպական տերությունների աջակցությամբ Մեծ Բրիտանիայի ռազմական միջամտության մեջ։ Ջ. Արգայլի դքսի («Հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ահ ու սարսափի համար Անգլիայի պատասխանատվության փաստագրական ու պատմական վկայություններ», 1896, «Մեր պատասխանատվությունը Թուրքիայի իրադրության համար». 1896), է. Դիլոնի («Հայաստան, կոչ», 1896, «Ձախողանք Հայաստանում», 1896), Ֆ. Գ ե ֆ ք ե ն ի («Արևելյան հարցը, թուրքական բարենորոգումները և Հայաստանը», 1895), Ու. Գլադստոնի («Հայկական հարց». 1896, «Արևելյան ճգնաժամ», 1897), Հ. Լինչի («Հայկական հարց», 1894-1896), Մ. Մաքկոլի («Անգլիայի պատասխանատվությունը Հայաստանի հանդեպ». 1897), Ջ. Ռասսելի («Հայաստանը և առաջավոր շարժումը», 1896), Ֆ. Սթիվենսոնի («Անգլիան, Թուրքիան և Ռուսաստանը. պատմության հետադարձ հայացք». 1896, «Փաստեր հօգուտ հայերի», 1896) աշխատություններում վերլուծվում են եվրոպական տերությունների քաղաքականությունը Հայկական հարցում, քննադատվում նրանց դիրքորոշումը արևմտյան Հայաստանի նկատմամբ։ Հայկական հարցի մասին փաստագրական հարուստ նյութեր են պարունակում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության 1890-ական թթ. հրատարակած դիվանագիտական վավերագրերի ժող-ները, ինչպես նաև անգլիական «Սփեքթեյթր», «Քընթեմփորըրի ռեվյու», «Ֆորթնայթլի ռեվյու», «Նայնթինթ սենչըրի» ամսագրերի խմբագրական հոդվածները։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Թուրքիայի հայ բնակչության դրության, երիտթուրքական կառավարության ներքին քաղաքականության, Սղանայի 1909-ի ջարդերի և կոտորածների, արևմտյան Հայաստանի բարենորոգումների 1912-14 թթ. հարցի քննարկման. հայկական հարցի նոր փուլում տերությունների քաղաքականության խնդիրներն են արծարծված է. Փիրսի («Թուրքիան և նրա բնակչությունը», 1911, «Թուրքիան և պատերազմը», 1913), Ֆ. Կավենդիշի («Վտանգ Հայաստանում», 1913), է. Ռոբինսոնի («ճըշմարտությունը Հայաստանի մասին», 1913), է. Ֆերիմանի («Երիտթուրքերը և ճշմարտությունը Ադանայի 1909-ի ապրիլյան կոտորածի մասին», 1913), Մ. Փ ր ա յ ս ի («Ասիական Թուրքիայի խնդիրները». 1914), Ֆ. Ս ք եչարդի («Հայկական հարց», 1914) և ուրիշներ հոդվածներում ու գրքերում։ Անգլիայի շատ հեղինակներ Մեծ Բրիտանիայի կառավարությանը նախազգուշացնում էին համաշխարային պատերազմի նախօրեին Թուրքիայի հայ բնակչության վրա կախված ֆիզիկական ոչնչացման վտանգի մասին։ Առաջին համաշխարհային պատերազմը, Թուրքիայում արևմտահայերի ցեղասպանությունը էլ ավելի սրեցին անգլիական պատմագրության ուշաղրությու-