Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նը հայկական հարցի խնդիրների վրա։ Երեվան եկան պատերազմի տարիներին Թուրքիայի հայ բնակչության դրության ե նրանց զանգվածային տեղահանությունների վերաբերյալ փաստագրական նյութերի արժեքավոր հրապարակումներ, մասնավորապես՝ Ջ. Բրայսի («Հայերի վիճակր Օսմանյան կայսրությունում. 1915-1916», 1916), Ա. Թոյնբիի («Փաստաթղթեր Օսմանյան կայսրության և հյուսիս-արևելյան Իրանի հայերի ու քրիստոնյա ասորիների նկատմամբ վերաբերմունքի մասին», 1916), Ա. Անտոնյանի («Նայիմ բեյի հուշերը», 1920) ժող-ները։ Երիտթուրքերի հայատյաց քաղաքականության, հայերի տեղահանության և ցեղասպանության, հայ գաղթականների ծանր վիճակի մասին փաստական հարուստ նյութեր ու վկայություններ են պարունակում Ա. Սաֆրաստյանի («Հայաստանի ներկա կացությունը», 1915), է. Ռոբինսոնի («Հայաստանը ե հայերը», 1918, «Մեր դաշնակից Հայաստանի դրությունը», 1919), Ա. Թոյնբիի («Հայկական սարսափները, մի ազգի բնաջնջումը», 1915, «Թուրքերի արյունռուշտ բռնակալությունը». 1917), Ու. Ոփլյամսի («Հայաստանի ողբերգական պատմությունը» 1916), Լ. Չամբերսի («Հայաստանի կոտորածը», 1916), Ջ. Դ ու գ լ ա ս ի («Մահվան ճանապարհը Անատոլիայում և Հայաստանում», 1920), Լ. է յ ն շ տ ե յն ի («Հայկական ջարդերը», 1917), Ի. Մկրտչյանի («Թուրքական լծից», 1918), Մ. Ո ւ ո ր դ ի («Տեղահանությունը Փորք Ասիայում», 1922) և ուրիշներ աշխատությունները։ հայկական հարցի նկատմամբ Մեծ Բրիտանիայի և մյուս տերությունների քաղաքականության խնդիրներին, բրիտանական կաբինետում և պառլամենտում, հետպատերազմյան միջազգային կոնֆերանսներում Հայաստանի հարցի քննարկմանն են նվիրված Ջ. Բրայսի («Հայաստանի ապագան», 1919, «Մերձավոր Արևելքի կարգավորումը», 1920), Հ. Բաքսթոնի («Հայաստանը և կարգավորումը», 1919), Ս. Լիզի («Հայաստանը և դաշնակիցները», 1920), Ի. Փ ի թ լ ի («Հայկական հարցը ներկայացուցիչների պալա տում», 1918), Ջ. Մ ե ր ի ո թ ի («Արևելյան հարցը եվրոպական դիվանագիտության մեջ», 1917), Գ. Մ ի ք ա յ ե լ յանի («Հայերի ապագան», 1924), Ռ. Ռ ո դ ի («Հայաստան։ Բրիտանական պարտավորությունները և Մերձավոր Արևելքը». 1920), Ա. Սաֆրաստյանի («Գերմանիան և Հայաստանը», 1917) և ուրիշներ ուսումնասիրությունները։

1920-ական թթ. մինչև մեր օրերը անգլ. պատմաբանները հետազոտել են հայկական հարցի պատմության, մասնավորապես՝ արևմտյան Հայաստանի նկատմամբ Մեծ Բրիտանիայի և մյուս տերությունների քաղաքականության հետ կապված բազմաթիվ հարցեր, թուրք, կառավարության հակահայկական քաղաքականությունը. Հայկական հարցի քննարկումները միջազգային կոնֆերանսներում, ինչպես նաև Թուրքիայից արտաքսված և Մերձ. Արլ-ի, Եվրոպայի և Ամերիկայի երկրներում ապաստանած հայության ճակատագրի, 1Ց44-46-ին հայկական հարցի վերարծարծման խնդիրները։ Հայ ժողովրդի քաղաքական պատմության այս և մյուս խնդիրները շոշափված են Ի. Փայի («Հայկական խնդիրը», 1926), Ջ. Բ ա ր թ ի («Հայերի տարաբնակեցումը», 1919), Հ. Վ ու դ ս ի («Հայերը երեկ և այսօր», 1930), Փ. Շափի («Եվրոպական տերությունները և մերձավորարևելյան հարցը», 1931), Ֆ. Քորբինի («Հայ ժողովրդի ներկա վիճակը», 1932), Ռ. Ս ե թ ո ն ի Ու ո թ ս ո ն ի («Դիգրայելին, Գլադստոնը և Արևելյան հարցը», 1935), Հ. Գուհի և Հ. Թեմփերլիի («Պատերազմի նախօրեի բրիտանական փաստաթղթեր. 1894-1914», 1936), Դ. Լլոյդ Ջորջի («ճշմարտությունը հաշտության պայմանագրի մասին», 1938), Ո. Լ ե ն ս ի («Հայկական հարցի հարությունը», 1945), Ա. Սարգսյանի («Դիվանագիտական կոնցերտը և հայերը. 1890-1897», 1961), Ռ. Դ ՈԼ գ լասի («Բրիտանիան և Հայկական հարցը. 1894-1897», 1976), Դ. Լանգի («Հայերը», 1976, «Հայաստան, քաղաքակրթության օրրան», 1970, «Հայերը. Արտաքսված ժողովուրդ», 1981), Ա. Նասիբյանի («Բրիտանիան և Հայկական հարցը. 1915-1923», 1984), Ք. Ուոքըրի («Հայաստան. Մի ժողովրդի վերապրումը», 1980, 1990) հետազոտություններում։

Վերջին շրջանի աշխատություններում օգտագործված են Մեծ Բրիտանիայի և այլ երկրների արխիվներում եղած բազմաթիվ փաստագրական նյութեր։ հայկական հարցի և հայերի ցեղասպանության խնդիրները քննարկելիս տեղեկություններ են տրվում Հայաստանի պատմության և մշակույթի մասին, ընդգծվում է հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ։

ԱՄՆ-ի պատմագրություն ը։ ԱՄՆ-ի պատմագրությունը հայկական հարցին և հայերին անդրադարձել է դեռևս XIX դ. ՑՕ-ական թթ.. մասնավորապես՝ սկսած Օսմանյան կայսրության հայերի 1894-96-ի ջարդերից և կոտորածներից։ ԱՄՆ-ի շատ ազդեցիկ թերթերում հրապարակվել են բազմաթիվ նյութեր ու հոդվածներ արևմտահայերի կյանքի, նրանց նկատմամբ սուլթան, կառավարության վարած քաղաքականության, հայկական հարցում մեծ տերությունների դիրքորոշման մասին, դեպքերի ականատես ամերիկյան միսիոներների, դիվանագետների, փախստական հայերի վկայություններ և այլն։ Թուրքիայի հայերի դրության, հայկական կոտորածների մասին կոնկրետ ու հավաստի վկայություններ են պարունակվում ամերիկյան հեղինակներ Տ. Օ. Շ ի ի («Դժբախտ Հայաստան», 1895), Թ. Պետերսոն ի («Թուրքիան և Հայկական հարցը», 1895), Չ. Մա քդերմոտի («Մեծ մարդասպանը և Հայաստանի քրիստոնյաները», 1897), Հ. Հիվերնատի («Հայաստան։ Անցյալը և ներկան», 1896), Դ. Գրեգորիի («Քրիստոնեական աշխարհի ոճրագործությունը։ Հայկական ճգնաժամը և ջարդերը», 1900), Հ. Թափփերի («Հայաստան, ներկա ճգնաժամը և անցյալ պատմությունը», 1896) և ուրիշներ աշխատություններում։ Օսմանյան կայսրության պատմության, արևմտյան Հայաստանի, հայկական հարցում եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի քաղաքականության խնդիրների. 18941896-ի հայկական կոտորածների հետազոտման արժեքավոր աղբյուրներ են ամերիկյան միսիոներներ է. Բլիսի («Թուրքիան և հայկական սարսափները», Ս. Համլինի («Հայկական ջարդեր», 1895, «Հայաստանի նահատակությունը», 1896, «Հայ հպատակների թուրքական ջարդերի քաղաքականու