Հայերի կոտորածի գերմ. առաջին վկայություններից եղավ Հալեպի գերմ. դպրոցի ուսուցիչ Մարտին Նիպագեի դիմումը՝ «Մի քանի խոսք գերմանական ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչներին» (1919. մինչ այդ հրատարակվել էր անգլ. և ֆրանս.), որը մերկացնում էր երիտթուրքերի ոճրագործությունները, Գերմանիային մեղադրում հայկական հարցում վարած նրա քաղաքականության համար։
Արևելագետ Յո. Մարկվարտի «Հայ ազգի ծագումն ու վերածնությունը» աշխատության մեջ այն եզրակացությունն է արվել, որ օսմ. կառավարությունը մոտալուտ համաշխարհային պատերազմը դիտել է առավել պատեհ առիթ՝ հայերի ոչնչացման վաղուց հղացած ծրագիրը իրականացնելու համար, որ սահմանադրության հռչակումից հետո դարձյալ Թուրքիայի կառավարող շրջանների հիմնական կարգախոսն էր՝ «երբ հայերը չլինեն, չի լինի նաև Հայկական հարցը»։ Հեղինակը նշել է, որ երիտթուրքերը իրենց դաժանությամբ ոչնչով չեն զիջել Աբդուլ Համիդ ll-ին։ Յո. Մարկվարտը խստագույնս ղատապարտել է գերմ. կառավարությանը, գլխավոր շտաբն ու մամուլը, որոնք, նրա կարծիքով, նույնպես պատասխանատու են հայերի ցեղասպանության համար։
Հայ ժողովրդի ցեղասպանության պատմության ուսումնասիրության մեջ նշանակալի ներդրում է Հենրիխ Ֆ ի րբ յ ու խ ե ր ի «Հայաստան 1915։ Ի՞նչ է թաքցրել կայզերական կառավարությունը գերմանական հպատակներից։ Մի կուլտուրական ժողովրդի կոտորածը Թուրքիայի կողմից» աշխատությունը։ Հեղինակը, որ հասարակական գործիչ, պացիֆիստ. շարժման մասնակից ու հակաֆաշիստ էր, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Օսմանյան կայսրությունում։ Ֆիրբյուխերը քննարկել է հայկական հարցի հետ առնչվող խնդիրների լայն շրջանակ, առաջ քաշել Գերմանիայի պատասխանատվության հարցը հայերի ցեղասպանության մեջ. բացահայտել երիտթուրքերի համաթուրք. ձգտումների էությունը։ Նա գտնում էր, որ 1915-ի տեղահանությունը ծրագրված սպանություն Էր։ Աշխատությունն ավարտվում է «Խաբված ժողովուրդ» (տերմինը փոխառված է Ֆ. Նանսենից) գլխով, որտեղ հեղինակը նշում է, որ «նոր բռնապետ Քեմալ փաշան Թալեաթի և էնվերի արժանի հետնորդն Է» (Էջ 79)։ Ֆիրբյուխերը գտնում է, որ Լոգանի պայմանագիրը հայերի համար «նրա բոլոր հույսերի կործանումն Էր», և նկատում, որ եթե կա մի բնագավառ, ուր Ազգերի լիգան ոչինչ չի արել, ապա դա հայկական հարցն է։ Ֆաշիզմի հաղթանակը Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմն ու հիտլերյան Գերմանիայի պարտությունը փաստորեն գերմ. հասարակայնության հիշողությունից ջնջեցին հայ ժողովրդի բնաջնջման փաստն ու այն մարդկանց անունները, ովքեր հանդես էին գալիս հայերի պաշտպանությամբ։ Մի քանի տասնամյակ գերմ. պատմագրությունը հատկապես չէր զբաղվում հայկական հարցի հետ կապված խնդիրների լուսաբանմամբ։ XIX դ. վերջին և XX ղ. սկզբի միջազգային հարաբերությունների և Գերմանիայի արտաքին քաղաքականության ուսումնասիրությամբ զբաղվող գերմ. պատմաբանները շոշափել են սոսկ այղ խնդիրների որոշ կողմերը։ 1970-ական թթ. գերմ. պատմագրության մեջ կրկին հետազոտության առարկա են դառնում հայկական հարցի և հայերի ցեղասպանության խնդիրները։ Ցեղասպանության հարցին է նվիրված էռնստ Վեոների «Հայկական սարսափներ. 1915-1916՝ հայի հնարածն է արդյո՞ք» աշխատանքը, որը հրապարակվեց «Պատմության հետազոտությունների ամսագրում» (1973, N 2)։ 1977-ին Հայկական խնդիրների ինստիտուտը (Մյունխեն) հրատարակեց Պետեր Լ ա ն ն ե ի «Հայաստան, հարյուրամյակի առաջին ցեղասպանությունը» աշխատությունը, որում մանրամասն լուսաբանված են Օսմանյան կայսրության XIX դ. վերջի և XX ղ. սկզբի իրադարձությունները, հայերի կոտորածները Կիլիկիայում և Թուրքիայի մյուս մասերում։ «Ռուսական հեղափոխությունը և Կովկասյան ռազմաճակատը» գործում քննարկվում են Փետր. հեղափոխությունից հետո մինչև Բրեստի հաշտություն և Մուղրոսի զինադադար ընկած իրադարձությունները։ Ամենամեծ գլուխը («Նյուրնբերգը չկայացավ») նվիրված է հայկական հարցին՝ ընդհուպ մինչև 1921-ի Լոնդոնի կոնֆերանսը։ Պ. Լաննեն նշում է, որ հրեաների ցեղասպանության մեղավորները իրենց արժանի պատիժն ստացան Նյուրնբերգում, մինչդեռ մեր դարաշըրջանի «առաջին ցեղասպանությունը մի հին քրիստոնյա կուլտուրական ժողովրդի նկատմամբ» մնաց անպատիժ. «Դատ չեղավ, նյուրնբերգյան դատավարություն տեղի չունեցավ, նույնիսկ դատաքննություն չկատարվեց» (էջ 7)։ Գերմանիայի մերձավորարլ. քաղաքականությունը առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, թուրք-գերմ. դաշինքի կնքումը և դրա հետևանքներն են քննարկվում Բ. Շ ու լ տ ե ի «1914 թ. պատերազմից առաջ։ Գերմանիան, Թուրքիան և Բալկանները» (1980) և «Եվրոպական ճգնաժամը և առաջին համաշխարհային պատերազմը» (1983) աշխատություններում։ Հեղինակը գտնում է. որ գերմանա-թուրքական դաշինքը օգտակար էր բացառապես Թուրքիային։ Մեկ այլ հետազոտող՝ Գրեգոր Շ յ ո լ գ ե ն ը, իր «Իմպերիալիզմ և հավասարակշռություն։ Գերմանիան, Անգլիան և Արևելյան հարցը. 1871-1917» գրքում, նկարագրելով քրիստոնյաների ծանր վիճակը Օսմանյան կայսրությունում, գրում է, որ հայկական հարցը իր մեջ պարունակում էր Թուրքիայի անդամահատման վտանգ։ Այղ հանգամանքը տերությունները օգտագործեցին հօգուտ իրենց շահերի։ Պաշտպանելով 1912-1914-ի արևմտյան Հայաստանի բարենորոգումների ծրագիրը՝ Գերմանիան ձգտում էր խափանել Թուրքիայի անդամահատման ոուս. քաղաքականությունը։
1970-80-ական թթ. ԳՖՀ-ում լույս տեսնող «Պոգրոմ» ամսագրի էջերում տպագրվել են Օսմանյան կայսրության հայերի ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ հողվածներ, փաստաթղթեր ու լուսանկարներ։ Այդ խնղրին է նվիրված ամսագրի մի հատուկ համար (1979, N 64). որտեղ զետեղված են հողվածներ, լուսանկարներ, տվյալներ են բերված 1894-96-ի և 1915-18-ի հայկական ջարդերի մասին։ Թեսսա Հոֆմանի ծավալուն հոդվածում («Հայերի դրության շուրջ») քննարկվում է հայ ժողովրդի աշխարհաքաղ. դիրքը և դրա հետևանքները, հայկական հարցի «լուծման» թուրք, եղանակը, հակա-