Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցեղասպանության կազմակերպված բնույթը։ Կլեր (Սեդա) Մուրադյանը, ուսումնասիրելով հայ ժողովրդի նորագույն պատմության խնդիրները, հոդվածներ է նվիրել խորհրդա-թուրքական հարաբերությունների, խորհրդային Հայաստանի և հայ սփյուռքի փոխառնչությունների զարգացման հարցերին։ «Ստալինից մինչև Գորբաչով։ Խորհըրդային մի հանրապետության պատմությունը։ Հայաստան» (1990) մենագրությունում նա քննարկում է Հայաստանի ազգային մշակույթի զարգացման, լեզվական քաղաքականության, ժողովրդագրական վիճակի խնդիրներ, փորձ է արվում բացահայտել դարաբաղյան ճգնաժամի պատճառները։ ժերար Շալյանը Իվ Տերնոնի հետ գրել է «Հայերի ցեղասպանությունը» (1980) գիրքը։ Կ. Մուրադյանի և Ա. ԱսլանյանՍամուելյանի հետ համագործակցությամբ նա հրատարակել է ժողովուրդների մշտական ատյպնի՝ հայերի ցեղասպանությանը նվիրված նստաշրջանի (1984-ի ապրիլ) նյութերը։

1980-ական թթ. Ֆրանսիայում ասպարեզ եկան մի քանի գրքեր, որոնցում փորձ է արվում պաշտպանության տակ առնել հայերի զանգվածային ջարդերի անմիջական մեղավորներին, պաշտպանել հայերի տեղահանության իբրև թե հարկադրական բնույթի մասին թուրք, պատմագրության տեսակետը (Պ. Մ ո զ ե ր, ժ. դը Մ ա լ վ ի լ և ուրիշներ)։

Ֆրանս, պատմաբանները եռանդուն մասնակցություն են ունեցել ցեղասպանության խնդիրներին վերաբերող միջազգային մի շարք կոնֆերանսների։ 1989-ի դեկտ. Փարիզում տեղի ունեցած միջազգային գիտաժողովում ընդգծվում էր նոր ցեղասպանությունների սպառնալիքի դեմ հետևողական պայքարի անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցեղասպանությունը, որպես կանոն, պետական ոճրագործություն է։

Ռ. Սահակյան

Արաբական պատմագրութ յ ու ն ը։ ժամանակակից արաբ, պատմագրությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հայ ժողովրդի պատմության, այդ թվում՝ նաև հայերի ցեղասպանության պատմությանը։ Այդ հետաքրքրությունը պայմանավորված է ինչպես հայ-արաբ. բազմադարյան պատմական կապերով, արաբ, երկրներում հայկական համայնքների առկայությամբ, այնպես էլ դարեր շարունակ երկու ժողովուրդների՝ օսմ. բռնատիրության տակ գտնվելու հանգամանքով։

Հայերի ցեղասպանության խնդիրները շոշափող հեղինակների աշխատությունները կարելի է բաժանել երկու խմբի։ Աոաջինի մեջ են մտնում ընդհանուր բնույթի ուսումնասիրությունները, որոնք նվիրված են կամ արաբների պատմությանը, կամ մերձավորարլ. տարածաշրջանի խնդիրներին։ Գրանցում հայկական թեմատիկան փոքր տեղ է զբաղեցնում, բայց հետաքրքրություն են ներկայացնում հարցադրումներն ու տրված գնահատականները։ Այսպիսի հետազոտությունների թվին են պատկանում Ամին Աաիդի, էմիլ Թումայի, Տիհադ Սալեհի, Զեյն Զեյնի, Ասադ Դաղիրի և ուրիշներ աշխատությունները։ Երկրորդ խմբի մեջ են հայ ժողովրդի պատմությանը նվիրված հատուկ ուսումնասիրությունները, այդ թվում եգիպտ. հեղինակ Ֆուադ Հասան Հաֆիզի «Հայ ժողովրդի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը» (1986), սիրիացի հեղինակներ Մըրվան ալ Մուդավարի «Հայերը պատմության մեջ» (1982) և Օսման աթ Թուրքի «Էջեր հայ ազգի պատմության» (1960), լիբանանցի հեղինակներ Մուսա Պ ր ե ն ս ի «Հայասպանություն» (1967) և Աալիհ Զահր էդ Դինի «Հայեր, ժողովուրդ և դատ» (1988) գործերը և այլն։

Արաբ, պատմագրության մեջ ճանաչում է գտել այն տեսակետը, որի համաձայն ոչ թուրք ժողովուրդների՝ արաբների. հայերի, բուլղարների, հույների նկատմամբ օսմ. կառավարողների դաժան քաղաքականության արմատները պետք է փնտրել կայսրության սոց-քաղաքական կառուցվածքի և տիրապետող գաղափարախոսության մեջ։ Եգիպտ. պատմաբան ու փիլիսոփա Շաքիկ Ղ ա ր բ ա լ ը գտնում է, որ Օսմանյան կայսրության ճգնաժամի և կործանման պատճառը այն էր, որ այդ կայսրությունը ի վիճակի չեղավ ընկալել սոցիալական, քաղաքական և կրոն, նոր գաղափարները, իր հպատակ այլազգի ժողո- վուրդներին ագատ զարգանալու հնարավորություն չտվեց։ Այդ կարծիքը բաժանում է սիրիացի պատմաբան Օ. աթ Թուրքը, որը մատնանշում է. որ օսմանցիները իրենց ենթակա ժողովուրդների հետ համակեցության գիծ չէին վարում և իրենց քաղաքականությունը չէին կառուցում արդարության և օրինականության սկզբունքներով, այլ.վարում էին ռասայական ու ազգայնական քաղաքականություն։ XIX դ. վերջի և XX դ. սկզբի Օսմանյան կայսրության պատմությունը արաբ պատմաբաններին ներկայանում է որպես հայերի, արաբների, հույների և սլավոն, ժողովուրդների հալածանքների, ստորացումների ու ջարդերի գագաթ։ Ընդսմին, ջարդերի քաղաքականությունը գնալով սաստկանում էր՝ իր ծայրակետին հասնելով Աբդուլ Համիդ ll-ի օրոք, որը 1894-96-ին իրագործեց հայերի կոտորածներ, որոնց զոհ գնաց ավելի քան 300 հազար մարդ։ Արաբ հեղինակների կարծիքով, 1894-96-ի ջարդերը տեղային բնույթ չէին կրում, դրանք ընդգրկել էին կայսրության բոլոր շրջանները, որտեղ ապրում էին հայերը, ինչպես նաև մայրաքաղաքը։ Նրանք գտնում են, որ հայերի կոտորածը կազմակերպված բնույթ ուներ և իրականացվում էր ամենայն դաժանությամբ։ Հայերի կոտորածի պատճառը, արաբ հեղինակների կարծիքով, 1878-ի Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածով նախատեսված բարենորոգումների անցկացման պահանջն էր, որը ինքնըստինքյան արդարացի էր։ Սիրիացի հեղինակ Խայրի Համան այդ ջարդերը որակում է որպես «գազանային», լիբանանցի պատմաբան Ջամիլ Հ ա բ ր ը՝ «բարբարոսական»։ Մուսա Պրենսը 1894-96-ի իրադարձությունները համարում է հայասպանության քաղաքականության սկիզբ։ Մրվան ալ Մուդավարը գտնում է. որ հայերի այդ կոտորածը փաստորեն պետական քաղաքականության աստիճանի բարձրացված ցեղասպանության բնույթ ստացավ։

Արաբ պատմաբանները, ուսումնասիրելով Աբդուլ Համիդ ll-ի քաղաքականությունը ազգային, մասնավորապես՝ հայկական հարցում, եկան այն եզրակացության. որ այն որոշակի զարգացում ապրեց, սկսելով ճնշումներից ու հալածանքից՝ սուլթանը հասավ ջարդերի.