Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Դելիորմանը («Հայկական կոմիտաջիները թուրքերի դեմ», 1980), ՋԵմալ Ա ն ա դ ո լ ը («Հայկական դոսյե», 1982), Ալփեր Գազիգարայը («Հայկական ահաբեկչության ակունքների մոտ») և ուրիշներ։

Կեղծելով պատմական փաստերն ու իրողությունները՝ թուրք պատմաբանները հայերին նախ մեղադրում են ահաբեկչության մեջ, ապա և պնդում, թե իբր սուլթան Աբդուլ Հասիդ ll-ն ու երիտթուրքերի պարագլուխները մեծահոգաբար էին վերաբերում հայ ահաբեկիչներին։ Նույնիսկ Օտոմանյան բանկի զավթումից, Ադանայի դեպքերից (որտեղ, անշուշտ, «մեղավոր» էին հայերը) հետո կառավարությունը ներեց նրանց ու պատժեց որոշ թուրք պաշտոնյաների։ Բայց առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես հայերը հրաժարվեցին կռվել Թուրքիայի թշնամիների դեմ, հարվածեցին թուրք, բանակի թիկունքին, զինված ապստամբություններ կազմակերպեցին Վանում, Աասունում, Շապին Գարահիսարում և սղլուր՝ մահացու վտանգ ստեղծելով կայսրության գոյության համար։ Նման պայմաններում, հավաստում են թուրք պատմաբանները, կառավարությունը հարկադրված էր հատուկ օրենք ընդունել՝ սահմանամերձ վայրերից հայ բնակչության տեղահանության մասին։ Նրանք ընդունում են, որ այդ վերաբնակեցման ժամանակ եղել են «անդուր միջադեպեր», հայերի դեմ տրամադրված մահմեդական բնակչությունը դիմել է ծայրահեղ միջոցների։ Բացի այդ, հայերը մահացել են նաև սովից ու համաճարակից։ Զոհվել է 300 հգ. մարդ (որոշ հեղինակների մոտ՝ 600 հազար). բայց կառավարությունը մեղք չունի դրանում, նա ձեռնարկել է բոլոր միջոցները՝ նման «չարաշահումները» կանխելու համար։ Սակայն միևնույն պատճառներով մահացել են ոչ քիչ թվով (եթե ոչ ավելի) թուրքեր։ Հետևաբար, տեղի ունեցած իրադարձությունները ոչ մի կերպ չի կարելի որակել որպես կոտորած, առավել ևս՝ հայերի ցեղասպանություն։

Այս տեսակետը պաշտպանում է թուրք պատմաբանների մեծ մասը, բայց նրանցից ոմանք շեշտը հատկապես դնում են «հայերի գործած գազանությունների» վրա՝ ձգտելով հայերի ցեղասպանությանը հակադրել «թուրքերի ցեղասպանությունը»։ Այդ հեղինակներից են Մեհմեդ Խ ո ջ ա օ ղ լուն («Արխիվային փաստաթղթեր հայերի գազանությունների և հայերի մասին պատմության ընթացքում», 1976), Ֆ. Կիրզիօղլուն («Հայերի գազանությունները Կարսի մարգում և նրա շրջակայքում») և ուրիշներ։

Թուրք պատմաբանները համառորեն ձգտում են արդարացնել ու հիմնավորել հայ բնակչության տեղահանության անհրաժեշտությունը։ ՍաւյախիՍոնիելը («Հայերի տեղահանությունը նոր փաստաթղթերի լույսի ներքո». 1972), Ի. Օ զ ք ա յ ա ն («Հայ ժողովուրդը և թուրք ժողովրդին ստըրկացնելու փորձերը», 1971) և ուրիշներ զուգահեռներ են անցկացնում այլ երկրներում, մասնավորապես՝ Ստալինի օրոք ԽՍՀՄ-ում, ամբողջ ժողովուրդները բռնի վերաբնակեցման կամ տեղահանության հետ։ Նկատելի է հայերի տեղահանության ժամանակ զոհվածների թվի ըստ ամենայնի նվազեցման միտումը։

Ձգտելով միջազգային հանրությանը տրամադրել հայերի դեմ՝ թուրք, պատմագրությունն ու քարոզչությունը փորձում են հանուն պատմական արդարության վերականգնման հայ ժողովրդի պահանջը (Հայաստանում և սփյուռքում) մատուցել որպես միջազգային կոմունիզմի տարածամոլական քաղաքականության տարատեսակ, հարձակողական դիրք են գրավում այլ երկրների հասարակական շրջանների նկատմամբ։ Այդ նպատակով վերջին շրջանում ավելացվել է եվրոպական լեզուներով թուրք, գրակ-յան հրատարակումը («Հայկական պնդումներ. առեղծված և իրականություն» փաստաթղթերի և նյութերի ժող., 2-րդ հրտ., 1987, անգլ.), խոշոր միջոցներ են հատկացնում եվրոպական և ամերիկյան մի շարք գիտական կենտրոններում Թուրքիայի պատմությունն ու մշակույթը ուսումնասիրելու համար։

Մ. Բոջոլյան

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ (Asamblea Interinstitucional Armenia), արգենտինահայ հասարակական-քաղաքական, կրոնական, մշակութային կազմակերպությունների համախմբում։ Հիմնվել է 1984-ին։ Զբաղ վում է Թուրքիայում հայերի ցեղասպանության ճանաչման աշխատանքներով։ Այդ նպատակով կապեր է հաստատում քաղաքական գործիչների, Արգենտինայի հաասրակայնության ներկայացուցիչների հետ՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Դրա շնորհիվ Արգենտինայի պետական ու քաղաքական մարմինները տարբեր առիթներով ընդունել են հայերի ցեղասպանությունը դատապարտող որոշումներ։ Հ. մ. խ-ի օրինակով համանման մարմիններ են ստեղծվել Ուրուգվայում և Բրազիլիայում, որոնք, սակայն, չեն հարատևել։

Վ Մաթևոսյան (Արգենտինա)

ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ (ՀՑԱՄ, անգլ. անվանումը՝ Justice Commandoes of the Armenian Genocide), քաղաքական ընդհատակյա կազմակերպություն։ Նպատակն էր թուրք, պաշտոնյաների դեմ զինված գործողություններով համաշխարհային հանրության ուշադրությունը բևեռել հայկական հարցի վրա, Թուրքիային ստիպել ճանաչել

1915-ի հայերի ցեղասպանությունը, բանակցություններ սկսել հայերի հետ և վերադարձնել արևմտյան Հայաստանի բռնագրավված հողերը իսկական տիրոջը՝ հայ ժողովրդին։ Գործել է 1970ական թթ. կեսից-1980 թթ. սկզբին։ ՀՑԱՄ-ն իր աոաջին գործողություններն է համարում 1975-ի հոկտ. 22-ին Վիեննայի թուրք դեսպանի և 1975-ի հոկտ. 24-ին Փարիզի թուրք, դեսպանի և դեսպանատան վարորդի սպանությունները, թեև այդ գործողությունների պատասխանատվությունը ստանձնել է նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ՀԱՀԳԲ)։ ՀՑԱՄը և ՀԱՀԳԲ-ն իրենց պատասխանատու են ճանաչել նաև 1978-ի հունիսի 2-ին Մադրիդում թուրք, դեսպանի տիկնոջ ու նրա եղբոր (նախկին դեսպան), 1979-ի հոկտ. 12-ին Հաագայում թուրք, դեսպանի զավակ և 1981-ի ապրիլի 3-ին Կոպենհագենում թուրք, դեսպանատան կցորդի սպանությունների համար։ ՀՑԱՄ-ը ստանձնել է 1970ական