չության գերակշիռ մեծամասնությունը (մոտ 80 %-ը)։ Նրանք բնակվել են Հ.ձ-ի 38 գյուղերից 30-ում։ Առավել ստվար հայ բնակչություն ունեին Անգղ, էրեմերի (Հերեմերու), Իշխանիգոմ, Կեմ, Նորգյուղ, Քերծ գ-երը։ 1915-ին, Մեծ Եղեռնի ժամանակ, Հ.ձ-ի հայերի մեծ մասը զինված ինքնապաշտպանության շնորհիվ փրկվել է կոտորածից, մասնակցել Վանի և Շատախի հերոսամարտերին, 1915-ի հուլիսին ոուս. զորքի նահանջից հետո՝ գաղթել արևելյան Հայաստան։ Նրանց մի մասը (հիմնականում՝ տղամարդիկ) վերադարձել է Հ.ձ„ որտեղ 1917-ի հուլիսին կար 1204 հայ, սակայն, հարկադրված հեռացել է 1918-ին, թուրք, զորքի հարձակման ժամանակ։ Ըստ 1950-ի թուրք, մարդահամարի տվյալների, Հ.ձ-ի տարածքում ապրել է 5700 մարդ (1915-ի բնակչության 1/3-ը)՝ հիմնականում քրդեր։
Գրականություն
U Դ ո, Վանի, Բիթւիսի և էրզրումի վիլայեթները, Ե., 1912։ Նույնի, Մեծ դեպքերը Վասպուրականում 1914-1915 թվականներին, Ե., 1917։
М л е в с к и ii В. Т., Военно-статистическое описание Ванек ого и Бптлисского вилайетов, ТпЦишс, 1904.
Գ. Բադալյան
ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ հայերի, աշխարհով մեկ սփռված հայերի մասնակի վերադարձը Հայաստան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ շրջաններում երիտթուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանության (տես Մեծ եղեռն) հետևանքով հայերի մեծ մասը կոտորվեց, փրկվածներն էլ դարձան տարագիր ու գաղթական՝ ապաստանելով տարբեր երկրներում (տես Ափյուռք). Հայ գաղթականները հույսով էին, որ պատերազմի ավարտից և նրանում Թուրքիայի պարտությունից հետո մեծ տերությունները, որոնք բազմիցս հայ ժողովրդին խոստացել էին ազատություն և անկախություն, հնարավորություն կստեղծեն իրենց հայրենի երկիրը վերադառնալու համար։ Սակայն նրանց հույսերը չարդարացան։ Արևմտահայ գաղթականների զգալի մասը ապաստան գտավ արևելյան Հայաստանում, որտեղ 1918-ի մայիսին վերականգնվել էր հայկական պետականությունը, ստեղծվել էր Հայաստանի Հանրապետությունը։ Հանրապետու թյան ներքին և արտաքին ծանր պայմաններում կառավարությունը ի վիճա կի չէր կազմակերպել հայրենակիցների զանգվածային հայրենադարձություն, բայց, այնուամենայնիվ, երկու և կես տարվա ընթացքում հարևան Վրաստանից, Ադրբեջանից ու Ռուսաստանից նորաստեղծ հանրապետություն տեղափոխվեց մի քանի հազար հայ։
Հայրենադարձությունն ավելի մեծ չափեր ընդունեց Հայաստանում խորհըրդ. իշխանություն հաստատվելուց (1920-ի նոյեմբ.) հետո, երբ կառավարությունը ձեռնամուխ եղավ այդ գործի իրականացմանը։
Հ. ընթացել է երեք փուլով։ Աոաջին փուլը ընդգրկում է 1921-36 թթ.։ Այս շրջանում տարբեր երկրներից (Իրաք, Իրան, Հունաստան, Թուրքիա, Ֆրանսիա, Բուլղարիա) Հայաստան վերադարձավ 42,2 հազար հայ։ Երկրորդ փ ո ւ լ ո ւ մ 1946-48/49 թթ-ին իրականացվեց զանգվածային հայրենադարձություն։ Հայաստան վերադարձան 89,7 հդ. հայեր (Իրանից, Հունաստանից, Լիբանանից, Սիրիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Եգիպտոսից, Պաղեստինից, Իրաքից, ԱՄՆ-ից)։ 1950-ական թթ. անհատական կարգով Հայաստան վերադարձավ ավելի քան 4 հազար հայ։ Երրորդ փուլը սկսվել է 1962-ից. մինչև 1982-ը Հայաստան են վերադարձել 32,5 հգ. հայեր 30 երկրներից (Իրան, Սիրիա, Թուրքիա, Կիպրոս, Իրաք, Հունաստան, ԱՄՆ, Արգենտինա, Ֆրանսիա, Բուլղարիա, Հորդանան. Ուրուգվայ, Իտալիա, Լիբանան և այլն)։
1920—80-ական թթ. ընդհանուր առմամբ հայրենադարձվել է 170 հգ. հայ։ Նրանց ընդունելու և տեղավորելու համար տարբեր ժամանակներում ստեղծվել են արևմտյան Հայաստանի բնակավայրերի անուններով նոր ավաններ ու թաղամասեր (Նոր Արաբկիր, Նոր Սեբաստիա. Նոր Հաճըն, Կիլիկիա, Զեյթուն և այլն)։ Հայրենադարձությունը միանշանակ չի ընդունվել սփյուռքահայ հասարակական շրջանակների կողմից։ Հանդես են եկել հայրենադարձության ինչպես կողմնակիցներ, այնպես էլ նրա իրականացման ձևերի հակառակորդներ (հատկապես I և II փուլերում)։ 1920-30ական թթ., ինչպես նաև երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Հայաստանում եղած բազմաթիվ դժվարություններն իրենց կնիքն են դրել հայրենադարձների ընդունման գործի կազմակերպման վրա։ Ստալինյան վարչակարգի հալածանքներից զերծ չեն մնացել նաև հայրենադարձները (1949-56)։ Այս և հետագա տարիներին (սկսած 1970-ական թթ. կեսից, երբ ԽՍՀՄ տնտեսությունը թևակոխեց լճացման շրջանը) հայրենադարձությունը նվազեց։ Ավելին, երկրռւմ տեղի ունեցող սոցիալ-տնտեսական կյանքի լուրջ փոփոխությունների հետևանքով սկսվել է արտագաղթ Հայաստանից, որը հատկապես մեծ չափեր է ընդունել վերջին շրջանում։
Գրականություն
Աելիքսեթյան ՀՈՒ., Հայրենիք-Սփյուոք առնչությունները և հայրենադարձությունը (19201980), Ե., 1985.
Հ. Աելիքսեթյան
ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ, արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից գաղթած համերկրացի հայերին միավորող կազմակերպություններ։ Առաջացել են XIX դ. 80-ական թթ., ԱՄՆ-ում։ Նպատակն էր՝ սատարել միմյանց օտարության մեջ, օգնել հայրենիքում մնացած հայրենակիցներին և նպաստել կրթական գործին։ Առաջին Հ.մ. ստեղծել են Խարբերդից, Դատեմից, Մալաթիայից, Մորենիկից գաղթածները։ Հետագա տարիներին, սփյուռքի ընդարձակման պայմաններում. Հ.մ. են հիմնել Չմշկածագից, Սեբաստիայից, Կեսարիայից, Վանից, Մուշից և այլ տեղերից գաղթածները. Մինչև 1920-ական թթ. Հ.մ. գլխավորապես կրել են «կրթասիրաց» և «ուսումնասիրաց» անունները, հետագայում, վերանայելով իրենց ծրագրերը, կոչվել են «վերաշինական» կամ «վերաշինաց», և Հ.մ-ի կարևոր խնդիրն է դարձել ոչ միայն օգնել եղեռնից փրկված իրենց համերկրացիներին, այլև կազմակերպել նրանց հայրենադարձությունը Հայաստան։ Հ.մ. դիմել են Խորերդ. Հայաստանի կառավարությանը՝ ներգաղթողների համար (Հ.մ-ի օժանդակությամբ) հատուկ ավաններ հիմնելու խնդրանքով։ Այդպես ծնունդ են առել Նոր Արաբկիրը, Նոր Աեբաստիան, Նոր Մալաթիան, Նոր Զեյթունը, Նուբարաշենը, Նոր Հաճընը, Նոր Մարաշը, Նոր Երզնկան, Նոր Կեսարիան, Նոր Գեղին. Բալահովիտը,