Նոր Խարբերդը, Նոր Այնթտպը, Մուսսսլեռ գյուղը են։ Հ.մ. օժանդակել են նաև Լենինականի երկրաշարժից (1926) տուժածներին, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դեղորայք և պարեն են ուղարկել խորհրդային բանակի մարտիկներին, միջոցներ տրամադրել «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան կառուցման, 1946-48-ին Հայաստան ներգաղթի կազմակերպման համար։ 1994-ին գործել են շուրջ 100 Հ.մ., որոնք մասնաճյուղեր ունեն ԱՄՆի, Կանադայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Սիրիայի հայաշատ քաղաքներում։ Նրանցից շատերն ունեն իրենց պարբ-ները։
Հ.մ. մեծ աշխատանք են կատարել թողած հայրենիքի պատմությունն ուսումնասիրելու գործը կազմակերպելու ուղղությամբ։ Հրատարակվել են աշխատություններ. որոնցում լուսաբանվում են իրենց հայրենիքի՝ արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի պատմությունը, XIX դ. վերջի XX դ. սկզբի իրադարձությունները, քննարկվում ժողովըրդագրության, ազգագրության հարցերը, նկարագրվում հայկական ճարտ. հուշարձանները։ Ստեղծվել են մենագրություններ, հուշագրություններ, հուշաալբոմներ՝ նվիրված Մեծ եղեռնի ողբերգական տարիներին, շատ տեղերում հայերի մղած հերոսական ինքնապաշտպան. մարտերին, նրա կազմակերպիչներին ու հերոսներին։ Հ.մ. աջակցում են պատմական ճշմարտության վերականգնմանը, լայնորեն սատարում միջազգային հասարակայնությանը, որը հանդես է գալիս հայկական հարցի արդարացի լուծման օգտին։
«ՀԱՅՐԵՆԻՔ», ազգային, քաղաքական և գրական օրաթերթ։ ՀՀԴ կուսակցության պաշտոնաթերթ։ Լույս է տեսնում 1899-ից (1899-1900-ը՝ Նյու Յորքում, 1900-ից Բոստոնում), մինչև 1913-ը՝ շաբաթաթերթ, 1913-15-ին երկօրյա, 1915-ի դեկտեմբերից՝ օրաթերթ։ Առաջին խմբագիր՝ Թ. Չարշավճյան, այնուհետև, տարբեր տարիներ խմբագրել են՝ Մ.Մինասյան, Ա.Վռամյան, Արամ Աշոտ (Ս. Մինասյան), Ն. Թաշճյան, Սիա- մանթո, Հ. Չագմաքճյան, Ս. Վրացյան, Մ. Համբարձումյան, Մ. Օզանյան, Ս. Չթճյան, Ն. Տեստեգյուլ և Մ. Վերածին, Ռ. Դարբինյան, Գ. Մխիթարյան, Վ. Վալադյան, Վ. Ահարոնյան, Խ. Ներսեսյան, Մ. Թեոլեոլյան, Ե. Խաթանասյան, Ա. Բաղդոյան, Օ. Պալյան, Գ. Տոնապետյան, Վ. Բրուտյան։ «Հ.» հրապարակում է նյութեր ՀՀԴ կուսակցության և նրա կազմակերպությունների գործունեության մասին, պաշտոն, փաստաթղթեր։ Օրաթերթը լայնորեն է լուսաբանել (լուսաբանում է) հայկական հարցը՝ նրա զարգացման բոլոր շրջաններում, արևմտահայերի դրությունը, հայ ժողովրդի ազգ-ազատագրական պայքարը թուրք, բռնապետության դեմ։ «Հ.»-ի համարներում հրապարակված են բազմաթիվ վավերագրեր, ականատեսների վկայություններ, հուշագրություններ 1915-23-ի ցեղասպանության վերաբերյալ։ Թերթը լուսաբանում է հայ սփյուռքի, ԱՄՆ-ի հայ համայնքի կյանքը, հանդես գալիս հանուն սփյուռքահայ ուժերի համախմբման, հայ ինքնության պահպանման, նորաստեղծ անկախ Հայաստանի Հանրապետությանն աջակցելու և սատարելու։
«ՀԱՅՐԵՆԻՔ», հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական ամսագիր։ ՀՀԴ կուսակցության օրգան։ Լույս է տեսել 1922-71-ին, Բոստոնում (1968-71-ին եռամսյա)։ Խմբագիրներ՝ Ռ. Դարբինյան, Մ. Թեոլեոլյան, Գ. Տոնապետյան։ «Հ.»-ում տպագրվել Են սփյուռքահայ գրողների ստեղծագործությունները. այդ թվում՝ Մեծ եղեռնի իրադարձություններն արտացոլող երկեր։ Հրապարակվել են XIX դ. վերջի XX դ. սկզբի հայ ժողովրդի ագգ-ագատագրական պայքարի մասնակիցների, ՀՀԴ կուսակցության գործիչների, Հայաստանի Հանրապետության (1918-20) ղեկավարների հուշերը, որոնք հարուստ փաստական նյութ են բովանդակում, և այլն։ Այդ հրապարակումների զգալի մասը այնուհետև լույս է տեսել առանձին գրքերով։
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ, գործադիր իշխանության մարմին։ Ստեղծվել է 1921-ի փետր. 18-ին՝ Հայաստանում հակախորհրդ. ապստամբությունը ղեկավարելու համար։ Կոմի տեն գլխավորել է Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Ս. Վրացյանը, անդամներն էին՝ Ա. Հովհաննիսյանը, Կ. Սասանին, Հ. Տերտերյանը, Հ. Տեր-Հակոբյանը, Ս. սղիագարյանը, Հ. Սարգսյանը, Ս. Թարխանյանը (Կուռո)։ Կազմը հետագայում համալրվել է։ Հ.փ.կ. ղեկավարել է 1921-ի Փետրվարյան հակախորհրդ. ապստամբությունը Հայաստանում։ Լույս է ընծայել «Ագատ Հայաստան» թերթը (խմբ. Ա. Չիլինկարյան (Ռ. Դարբինյան)!։ Հ.փ.կ-ի իշխանությունը տարածվել է էջմիածնի, Աշտարակի, Ղամաըլուի, Ախտայի, Նոր Բայագետի շրջանների և մայրաքաղաք Երևանի վրա. որտեղ խորհրդային իշխանությունը տապալվել Էր։ Տեղերում իշխանությունն իրականացրել են գավառային փրկության կոմիտեները։ Երկրում տիրող տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և բանակի համար պարեն հայթայթելու նպատակով փետր. 24-ին կազմվել է միջկուսակցական խորհուրդ՝ բոլոր կուսակցությունների մասնակցությամբ։ Հայաստանի անկախությունը պաշտպանելու նպատակով Հ.փ.կ. (որպես Հայաստանի օրինական իշխանություն) օգնության խնդրանքով դիմել է բոլոր երկրների կառավարություններին։ Ս. Վրացյանը դիմել է նաև խորհրդային Ռուսաստանի ժողկոմ Գ.Չիչերինին և Վրաստանի կառավարությանը։ Օգ նություն չստանալով և անընդհատ ենթարկվելով կարմիր բանակի հարձակումներին (Նախիջևանի և Սևանի կողմից)՝ Հ.փ.կ. մարտի 15 և 18-ին օգնության խնդրանքով դիմել է Թուրքիային, սակայն մնացել է անպատասխան։ Հայ ժողովրդի նկատմամբ բարյացակամ վերաբերմունք են դրսևորել Պարսկաստանը և ԱՄՆ-ի ներկայացուցիչը Հայաստանում։ 1921-ի փետր. Աոսկվայում վերսկսված խորհրդա-թուրքական բանակցություններում (տես Մոսկվայի ռուս-թուրքական կոնֆերանսներ 1920, 1918) քննարկվելու էին նաև Անդրկովկասին և Հայաստանին վերաբերող հարցեր. Հ.փ.կ. կոնֆերանսի մասնակիցներին հաղորդեց, որ Մոսկվայում գտնվող խորհրդային Հայաստանի պատվիրակությանը չի կարող ներկայացնել Հայաստանը, որտեղ իշխանությունը պատկանում է Հ.փ.կ-ին։ Սա շահավետ էր Թուրքիային, որի պատվիրակները