Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ոուս. մամուլի հետ։ Լուսաբանել է Բսդկանյան պատերազմները, 1912-14-ին հայկական բարենորոգումների վերաբերյալ բանակցությունները, քննարկել մեծ տերությունների հակասությունները, որոնք արգելք էին հայկական հարցի լուծման ճանապարհին։

U Խաոատյան

ՄԱՆՈՒԿՅԱՆ Արամ (Հովհաննիսյան Սարգիս), Արամ փաշա (1879, գ. Զեյվա (այժմ Դավիթ բեկ գ. ՀՀ Կապանի շրջանում)-1919, Երևան), պետական. հասարակական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Շուշիի թեմական դպրոցում, ավարտել Երևանի թեմական դպրոցը (1901)։ Ընդգրկվելով հայ ժողովրդի հակացար. պայքարի մեջ՝ 1901-03-ին գործել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում։ 1903-ից Կարսում զբաղվել է արևմտյան Հայաստան զենք, զինամթերք, նաև կամավոր, խմբեր փոխադրելով։ 1904-08-ին գործել է Վանում, ապա Օրդու քաղաքում զբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել ժնևում, 1910-ին նորից վերադարձել է Վան, եղել է Վասպուրականի հայության ամենաճանաչված և սիրված գործիչը։ Կազմակերպել և ղեկավարել է 1915-ի Վանի հերոսամարտը. որի հաղթական ավարտից հետո ղեկավարել է Վանի նահանգապետությունը (գոյատևել է 70 օր)։ Ոուս. զորքերի նահանջի ժամանակ կազմակերպել է Վասպուրականի հայության գաղթը դեպի արևելյան Հայաստան։ 1916-17-ին աշխատել է Թիֆլիսի հայոց Ազգային բյուրոյում (զբաղվել է հիմնականում արևմտահայ գաղթականության հարցերով)։ Մեծ դեր է խաղացել արևմտահայերի I համագումարի կազմակերպման գործում։ 1917-ին որպես Հայոց ազգային խորհրդի լիագոր-ներկայացուցիչ ժամանել է Երևան։ Ծանոթանալով տեղում ստեղծված ծանր պայմաններին՝ կտրուկ միջոցներ է ձեռնարկել իրադրությունը կայունացնելու համար, գլխավորել նոր ստեղծված Հատուկ կոմիտեն, որն օժտված էր լայն լիազորություններով, իսկ 1918-ի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում Մ. ընտրվել է դիկտատոր։ Մ. բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմել է հայ ժողովրդին կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրք, հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար. «Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե ճակատը պաշտպանելու և թե երկրի ներսը կարգ հաստատելու»։ Մ-ի հերոսական ջանքերի շնորհիվ ժողովուրդը համախմբվեց հայրենիքը պաշտպանելու գաղափարի շուրջ, ստեղծվեց կառավարման կուռ պետական մեխանիզմ։ Կառավարության դերը կատարում էր վարիչների մարմինը, որի նախագահը և զինվորական գործերի վարիչն էր Մ.։ Սարդարապատի և Բաշ Ապարանի հերոսական մարտերի (1918-ի մայիս) ժամանակ ապահովել է հայկական բանակի թիկունքը։ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը մինչև 1918-ի հուլիսի 23-ը, երբ Երևան ժամանեց Թիֆլիսում ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հ. Քաջազնունու գլխավորությամբ։ Նոր կառավարության մեջ Մ. ներքին գործերի նախարար էր և այդ պաշտոնը վարել է մինչև մահը։

Վայելել է հայ ժողովդի սերն ու հարգանքը, որը նրան երգեր է ձոնել։

Գրականություն

Սրամը, Բեյրութ, 1969։

«ՄԱՍԻՍ», հասարակական-քաղաքական և գրական թերթ։ Հրատարակվել է 1852-1908-ին (1884-ից շաբաթաթերթ), Կ. Պոլսում։ Խմբագիրներ՝ Կ. Ություճյան, Ա. Արփիարյան, Գ. Զոհրապ, Հ. Ասատուր, Սիպիլ, Մ. Շամտանճյան, Տ. Արփիարյան, Ենովք Արմեն։ 1878-80-ին տպագրել է հայկական հարցին նվիրված բազմաթիվ հոդվածներ։ Համակրել է Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը Թուրքիայում, նրա օգնությամբ ակնկալել բարենորոգումների իրականացումն արևմտյան Հայաստանում։ Առանձնակի ուշադրություն է դարձրել Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի գործունեությանը հայկական ինքնավարության և բարենորոգումների հարցում։ եվրոպական, մասնավորապես՝ անգլ. մամուլից արտատպել է հայկական հարցին Թուրքիայում մեծ տերությունների քաղաքականությանը վերաբերող հոդվածները և տեսությունները։ «Մ.» արտացոլել է հայ հասարակության հիասթափությունը Բեռլինի կոնգրեսի (1878) արդյունքներից և, կիսելով պատրիարքի կարծիքը, ազգային ինքնավարության նախապայման համարել հայերի տնտեսական և մտավոր զարգացումը։ Անդրադառնալով Ոուսաստանի հանդեպ արևմտյան Հայաստանի բնակչության քաղաքական համակրանքի խնդրին՝ «Մ.» այն բացատրել է թուրք, դարավոր բռնություններով, միաժամանակ քննադատել ցարական կառավարության քաղաքականության այն միտումները, որոնց համաձայն արևմտյան Հայաստանի ինքնավարությունը կխըթաներ արևելյան Հայաստանի ազատագրական տրամադրությունները։ «Մ.» փորձել է ապացուցել, որ արևմտյան Հայաստանի ինքնավարությունը չի հակադրվի Թուրքիայի շահերին, քանի որ պատնեշ կհանդիսանա ռուս, ծավալապաշտական ձգտումների դեմ։

Ա. Խաոատյան

ՄԱՏԹԵՈՍ Բ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ Ի զ մ ի ր լ յ ա ն (աշխարհիկ անունը՝ Սիմեոն) (1845, Կ. Պոլիս1910, Էջմիածին), հասարակական և եկեԿ. Սարդարյան ղեցական գործիչ. Ամենայն հայոց կաթողիկոս 1908-ից։ Սովորել է Կ. Պոլսի Պողոսյան և Պեդճյան վարժարաններում։ 1869-ին նշանակվել է Մկրտիչ Խրիմյանի (Մկրտիչ Ա Վանեցի) անձն, քարտուղար, 1872-ին ընտրվել է Կ. Պոլսի կրոնական ժողովի անդամ և ատենապետ։ 1877-78-ին, հայկական հարցի