արծարծման կապակցությամբ մեծ աջակցություն է ցույց տվելՆերսես ՎարժապետյանիՌ. 1886-90-|ւն Եգիպտոսի հայ թեմի առաջնորդ, 1894-96-ին և 1908-ին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք (մեծ կամքի և վճռականության համար կոչվել է «երկաթե պատրիարք»)։ Պայքարել է արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու համար, բողոքել 1894-96-ի հայկական ջարդերի դեմ։ Ողջունել է Բաբը Ալիի ցույցը (1895)։
186-ին աքսորվել է Երուսաղեմ (վերադարձել է 1908-ին, երիտթուրքական հեղաշրջումից հետո)։ Ընտրվելով կաթողիկոս՝ 1909-ի հուլիսին ժամանել է Էջմիածին, գահակալել մեկ տարի։ Գրել է էջմիածնի ընդհանրական իրավունքները պաշտպանող կրոնական աշխատություններ։
Գրականություն
Շահ-Նազարյանց Ա, Վեհավայր Իզմի/պանը, Ա, 1910։
Գ. Խուդինյան
ՄԱՐԱՇ, Գերման ի կ ե, քաղաք Կիլիկյան Հայաստանում (այժմ՝ Թուրքիայում), նախկին Հալեպի նահանգում, Ջահան գետի ձախ ափին։ XI դ. 2-րդ կեսին Մ. եղել է ընդարձակ հայկական իշխանության կենտրոն։
XII դ. վերջինXIII դ. սկզբին մտել է Կիլիկիայի հայկական թագավորության կազմի մեջ։ XVI դ. ընկել է Թուրքիայի տիրապետության տակ։ Այժմյան Մ. (հին Մ-ից մոտ 18 կմ արևմտյան) հիմնադըրվել է XVII դ.։ Վաղ ժամանակներից Մ. բնակեցված է եղել հայ հոծ բնակչությամբ։ 1914-ին ուներ 70 հազար բնակիչ, որոնցից 40 հգ.՝ հայեր։ Հիմնականում զբաղվել են առևտրով, արհեստներով, նաև երկրագործությամբ ու պտղաբուծությամբ։ Գործում էին եկեղեցիներ (Ս. Սարգիս, Ս. Գևորգ, Ս. Աստվածածին, Ս. Կարապետ, Ս. Ստեփանոս, Քառասուն մանկունք, Ս. Փրկիչ և այլն), վարժարաններ (Ազգ. կեդր., Հ. Մալճյան), լույս են տեսել պարբ-ներ։ Մ-ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է թուրք, կառավարության կազմակերպած ջարդերի հետևանքով։ Տարագրված մարաշցիները բնակություն են հաստատել աշխարհի տարբեր երկրներում, մի մասն Էլ՝ խորհրդային Հայաստանում, Երևանոււ! կառուցվել է Մարաշ թաղամասը։
ՄԱՐԱՇԼՅԱՆ Լևոն (ծ. 1948), պատմաբան (ԱՄՆ)։ Պատմության պրոֆեսոր Գլենդեյլ քոլեջում (Կալիֆոռնիայի նահանգում)։ Կրթությունը ստացել է Իլլինոյսի և Կալիֆոռնիայի համալսարաններում։ Գրել է «Օսմանյան կայսրության հայ բնակչության վիճակագրությունը» (1990, անգլ.) ուսումնասիրությունը, որտեղ վերլուծել է թուրք, պաշտոն, վիճակագրության տվյալները Օսմանյան կայսրության բնակչության քանակական և ազգային կազմի մասին, ցույց տվել, որ թուրք, պաշտոն, վիճակագրությունն ու պատմագրությունը ձգտում են նվազեցնել հայ բնակչության թվաքանակը Անատոլիայում (այսինքն՝ արևմտյան Հայաստանում) ամբողջ պատմության ընթացքում, ժխտում են Օսմանյան կայսրությունում ազգային ճնշման գոյությունը, իսկ հայ ժողովրդի ազգ-ազատագրական շարժումը ներկայացնում որպես Ռուսաստանի և եվրոպական իմպերիալիզմի բանսարկություն։ Մ. հերքում է թուրք, պատմագրության հերյուրանքը՝ XIX դ. վերջին և XX դ. սկզբին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, եզրակացնում, որ 1914-ի նախօրյակին Օսմանյան կայսրությունում ապրում էր ոչ պակաս քան 2 միլիոն հայ, և որ արևմտյան Հայաստանի բոլոր վեց վիլայեթներում թուրքերը ավելի քիչ էին քան հայերն ու քրդերը, և այդ տարածաշրջանի շատ մասերում հայերը կազմում էին բնակչության բացարձակ մեծամասնություն։ Մ. մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների, հանդես եկել Հայկական հարցի վերաբերյալ զեկուցումներով։
Երկեր Politics and Demography։ Armenians. Turks and Kurds in the Ottoman Empire. N Y. 1990
Գ. Մախմուրյան
ՄԱՐԳԱՐ ՎԱՐԺԱՊԵՏ (Ամիրյան Մարգար) (1858, գ. Վարդենիս (Մուշի գավառում)1893, Բաղեշ), հայ ազատագրական պայքարի մարտիկ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայում, ապա, 7 տարի սովորելով Մուշի Ս. Կարապետ վանքի դպրոցում, վերադարձել է ծննդավայր, հիմնել դպրոց և աշակերտներին դաստիարակել հայրենասիրության ոգով։ Դպրոցի շենքի կառուցման համար միջոցներ հայթայթելու նպատակով եղել է Թիֆլիսում, Կ. Պոլսում, ծանոթացել Գ. Արծրունու, Րաֆֆու, Մկրտիչ Խրիմյանի հետ։ Վերադառնալով գյուղ՝ Մ. Վ. ժողովրդին հորդորել է զինվել և 1880-ական թթ. գլխավորել է վարդենիսցիների ինքնապաշտպանությունը թուրք-քրդական ուժերի դեմ։ 1892-ին թուրք ոստիկանապետի սպանության կեղծ մեղադրանքով ձերբակալվել և բանտարկվել է։ Դատի ժամանակ մերկացրել է թուրք, իշխանությունների հայահալած քաղաքականությունը, չի հրաժարվել, որ պայքարել է թուրք, բռնատիրության դեմ։ Թուրքական իշխանությունները Մ.Վ-ին մեկ տարի բանտում պահելուց հետո կախաղան են բարձրացրել։ Մահից առաջ դիմել է ժողովրդին՝ կոչ անելով չվհատվել և շարունակել պայքարը։ Մ. Վ-ի գերեզմանը դարձել է ուխտատեղի։
Հ. Պողոսյան