ՄԱՐԿՎԱՐՏ (Markwart) Յոզեֆ (18641930), գերմանացի գիտնական-արևհլագետ, հայագետ։ Բազմիցս հանդես է եկել հայ ժողովրդի պաշտպանությամբ, մեղադրել երիտթուրքական ղեկավարներին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային ջարդ կազմակերպելու համար։ Մ. նշել է, որ նույնիսկ « Սահմանադրության» հռչակումից (1908) հետո օսմ. քաղաքականության կարգախոսը մնում էր նույնը՝ երբ չլինի հայ, չի լինի նաև հայկական հարցը։ Ադանայում հայերի կոտորածը (1909) ցույց տվեց, որ երիտթուրքերը, որոնք Եվրոպայում ձեռք էին բերել ազատախոհի համբավ, իրենց դաժանությամբ չէին զիջում Աբդուլ Համիդ IIին։ Մ. հայերի ցեղասպանությունը դիտել է որպես Թուրքիայում քրիստոնյա բնակչության ոչնչացման ընդհանուր ծրագրի բաղկացուցիչ մաս։ Խստորեն քննադատել է գերմ. կառավարությանը, որը պաշտպանում և խրախուսում էր երիտթուրքերի հանցավոր գործողությունները։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հանդես է եկել հայերի ցեղասպանության մեղավորներին դատապարտելու, նրանց Հայաստանի Հանրապետությանը կամ Անտանտին հանձնելու պահանջով, որպեսզի տրվեն միջազգային ատյանին։
Երկեր L՝origine Ы la raconstiution da la nation armenienne, P., 1919.
Գրականություն
Սբգարյան Գ. վ, Յոզեֆ Մարկվարտ, ՊԲՀ, 1965, N 2։ Սահակյան Ռ. Գ., Մարկվարտր արևմտահայերի գենոցիդի մասին, Լ ՀԳ, 1966, N 7։
Ռ. Սահակյան
ՄԱՐՏԻԿ (Աարուխանյան Մարտիրոս) (1873, Շուշի-1895, Կագիդաղ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Հնչակյան կուսակցության անդամ։ Սովորել է Բաքվի ռեալական ուսումնարանում, Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգ, բարձրագույն դպրոցում, հետագայում՝ ժնևում։ Իբրև կամավոր մեկնել է արևմտյան Հայաստան, կազմակերպչական աշխատանք կատարել Թավրիգում և Վանում։ Մ. Ավետի պանի և Պետոյի հետ կազմակերպել է 1895-ի Վանի ինքնապաշտպանությունը։ Նահատակվել է Վանից նահանջելիս, քրդերի հետ զինված բախման ժամանակ։ Ա-ին ձոնվել են երգեր ու բանաստեղծություններ։
ԱԱՔԿՈԼ (Maccoll) Մալկոլմ, անգլիացի հասարակական, կրոնական գործիչ, կանոնիկոս։ Եղել է անգլո-հայկական «Գրովենոր Հաուզ» միության ակտիվ անդամներից։ Լոնդոնի Սենտ Տեյմս հոլլում 1895-ի մայիսի 7-ի հանրահավաքի, որն ընթացել է «Ազգային բողոք ընդդեմ Հայաստանում քրիստոնյաների տառապանքների և կոտորածի» կարգախոսով, կազմակերպիչներից և մասնակիցներից էր։ «Անգլիայի պատասխանատվությունը Հայաստանի հանդեպ» (1895), «Կոստանդնուպոլսի սպանդը և նրա դասը» (1895), «Սուլթանը և տերությունները (1896), «Հայաստանը և Տրանսվաալը» (1896), «Հայաստանը Եվրոպայի առջև» (1897) աշխատություններում լուսաբանել է հայ բնակչության ծանր կացությունը Օսմանյան կայսրությունում, 18Ց4-Ց6-ի հայերի ջարդերը, քննադատել Մեծ Բրիտանիայի և մյուս տերությունների քաղաքականությունը հայկական հարցում։ Գտնում էր, որ հայերի միակ փրկությունը կարող է լինել եվրոպական տերությունների աջակցությամբ Մեծ Բրիտանիայի ռազմական ինտերվենցիան, քանի որ բարենորոգումը առանց եվրոպական հսկողության, որպես կանոն, խաբեություն է, և ոչ մի սուլթան առանց հարկադրանքի չի ընդունել եվրոպական հսկողությունը։ Ա. կոչ է արել իր կառավարությանը՝ կտրուկ միջոցների դիմել սուլթան, կառավարության նկատմամբ հայերի կոտորածների և ջարդերի կապակցությամբ։
Երկեր Ответственность Англии перед Арменией, в кн.։ Положение армян до вмешательства держав в 1895 году, М., 1896; Султан и державы, СПБ, 1897; L՝Amnbnie dev ant Г Europe, P.. 1897; Memoirs and Correspondence, Լ, 1914.
U. Կիրակոսյան
ԱԱՔՍ ՍԱՔՍ, Աաքս, Սաքսոնի iuյի արքայազն (Max Von Sachsen) (1870-1951), շվեյցարական արևելագետ, աստվածաբան, հասարակական գործիչ, քահանա։ Իրավունքի և աստվածաբանության դ-ր։ Կրթու թյունը ստացել է Ֆրիբուրի (Շվեյցարիս!) և Լայպցիգի համալսարաններում, Այխշտետի (Գերմանիա) հոգևոր ճեմարանում։ 1900-ից դասախոսու թյուններ է կարդացել Ֆրիբուրի համալսարանում, ուսումնասիրել քրիստոնեական Արլ-ի պատմությունը։ Տիրապեւոել է հայերենին, կապեր հաստատել Վիեննայի և Վենետիկի Մխիթարյանների հետ, 1907-ին այցելել է էջմիածին, Ալեքսանդրապոլ, Անի (որտեղ ավերված Ս. Գրիգոր եկեղեցում լատիներենով քարոզ է կարդացել)։ Հանդես է եկել հանուն եկեղեցիների միասնության։ Գերմ. է թարգմանել ու հրատարակել միջնադարյան հայ պատմիչ, աստվածաբան Ներսես Լամբբոնացու գործերը, հրատարակել հոդվածներ հայ եկեղեցու պատմության վերաբերյալ։ Լինելով համոզված պացիֆիստ՝ խստորեն դատապարտել է Թուրքիայում հայերի հալածանքներն ու ջարդերը. ինչպես նաև ցարիզմի ռուսիֆիկացման քաղաքականությունը XIX դ. վերջին։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին մեծ հոգածություն է դրսևորել Գերմանիայում և ԱվստրոՀունգարիայում ռուս, բանակի գերի ընկած հայ զինվորների նկատմամբ, իր սեփական միջոցներից մեծ օգնություն տրամադրել նրանց։ Պատերազմից հետո դիմել է կաթոլիկ հոգևորականությանը՝ սատար կանգնել հայերին, փրկել նրանց սովից և մահից։ 1921-ից Ֆրիբուրի համալսարանում կարդացել է դասախոսություններ՝ նվիրված հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմությանը։ Հայերի մասին ԻՐ վերջին հոդվածներից մեկում (1934) Մ.Ս. գրել է. «ժողովուրդ, որի քրիստոնեական հավատքը այնքան հին է. որը չի ուրացել Քրիստոսին նույնիսկ ահեղ փոթորիկներից և դաժան հալածանքներից հետո, ժողովուրդ, որի պատմությունը գրեթե ամբողջությամբ հանդիսանում է անվերջ մի մարտիրոսություն. իհարկե արժանի է ոչ միայն մեր կարեկցանքին, այլև մեր սիրուն»։ Ֆրիբուրի համալսարանի շենքերից մեկում 1988-ին Մ. Ս-ի հիշատակին տեղադըրվել է խաչքարի ձևով հուշատախտակ՝ հայերեն և գերմ. մակագրությամբ։