Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գրականություն

В а и те г L., Prim Max Von Sachsen (18701951) und Armenien, Bremen, 1986.

Կ. Խուդավերդյան

ՄԵԼՍՈՆ ((Melson) Ռոբերտ (ծ. 1937), ամերիկյան գիտնական-քաղաքագետ։ Պարդյոփ (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր։ Գիտ. հետազոտությունները հիմնականում վերաբերում են էթնիկ, և ռասայական միջադեպերին, ներառյալ՝ ցեղասպանությանը։ «1894-96թթ. հայերի ջարդի տեսական ուսումնասիրությունը» (1982), «Սադրանք թե ազգայնականություն. 1915թ. հայերի ցեղասպանության տեսական վերլուծություն» (1986), «1915 թ. հայկական ցեղասպանության պատճառների մասին» (1989) աշխատությունները նվիրված են Թուրքիայում հայերի ցեղասպանությանը։ Մ., ուսումնասիրելով հայերի ցեղասպանության պատճառները, գտնում է, որ անհիմն է այն տեսակետը, ըստ որի, իբր, ցեղասպանությունը սադրել են իրենք հայերը՝ ձգտելով քայքայել Օսմանյան կայսրությունը, և դրանով իսկ դարձել մահացու սպառնալիք թուրքերի համար։ Մ. ցույց է տվել, որ հայ քաղաքական կուսակցությունները համագործակցել են երիտթուրքերի հետ, որ հայերը ընդամենը ցանկացել են ունենալ ավելի լայն ինքնավարություն իրենց ներքին կյանքում, երաշխիքներ իրենց անվտանգության։ Մինչդեռ, գալով իշխանության գլուխ, երիտթուրքերը օսմանականությունը փոխակերպել են նեղ թուրք, ազգայնամոլության։ Մոլի ազգայնականներ Թալեաթը, էնվերը և ուրիշներ ձգտում էին ստեղծել նոր կայսրություն՝ ներառելով Կովկասը և Միջին Ասիան։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ժամանակ հայերը, Թուրքիայում մեծաքանակ քրիստոնյա ազգը, դիտվեցին որպես Թուրքիայի ավանդական թշնամու՝ Ռուսաստանի աջակիցներ։ Մ-ի կարծիքով այս գործոններն էին պատճառը, որ հայերը դարձան երիտթուրքերի անկարողության «քավության նոխազ»։ Մ. համեմատել է հայերի և երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հիտլերականների կողմից իրագործված հրեաների ցեղասպանությու նը, բացահայտել նրանց միջև տարբերությունները։

Երկեր Theoretical Inquiry into the Armenian Massacres of 1894-96, "Comperative Studies in Society and History", 1982, v. 24, N 3; Provocation or Nationalism։ A Theoretical Inquiry into the Armenian Genocide of 1915 In "The Armenian Genocide in Perspective", Nev Brunswick, NY, 1986.

Գ. Մախմուրյան

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ։ Հայկական հարցը Մեծ Բրիտանիայի մերձավորարևելյան քաղաքականության ոլորտն է մտել XIX դ. կեսից՝ որպես հետևանք Մերձավոր Արևելքում անգլո-ռուսական մրցակցության, ռուս-թուրքական պատերազմներում Ռուսաստանի հաջողության և Օսմանյան կայսրության սկսված քայքայման։ XIX դ. առաջին տասնամյակներում Մեծ Բրիտանիան հանդես է եկել ընդդեմ Ռուսաստանի դիրքերի ամրապնդման ինչպես Բալկաններում, այնպես էլ Մերձ. Արլ-ում՝ Թուրքիան դիտելով եվրոպական հավասարակշռությունը Մերձ. Արլ-ում պահպանելու անհրաժեշտ պայման։ Այդ ժամանակ է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության տեսադաշտում հայտնվել արևմտյան Հայաստանը։ Անգլ. դիվանագետներն ու գինվ. գործիչները ճիշտ գնահատեցին արևմտյան Հայաստանի ռազմավար. նշանակությունը՝ նշելով, որ եթե այն գրավի Ռուսաստանը, ապա վերջինս կվերահսկի ամբողջ Փոքր Ասիան։ Անգլ. կառավարությունը հայկական հարցով սկսեց զբաղվել 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։ Ստանալով 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի տեքստը՝ անգլ. կառավարությունը անհապաղ միջոցների դիմեց Ռուսաստանին ղրկելու Թուրքիայի նկատմամբ տարած հաղթանակի պըտուղներից։ Պրեմիեր մինիստր Բ. Դիզրայելին առաջարկեց նույնիսկ զենքի դիմել, անգլ. ռազմանավերը ուղղություն վերցրին դեպի Մարմարա ծով, երկրռւմ հայտարարվեց մասնակի զորահավաք։ Այդ աննպաստ պայմաններում Ռուսաստանը հարկադրված ստորագրեց 1878-ի Անգլո-ռուսական համաձայնագիրը, որով նա հրաժարվեց արևմտյան Հայաստանում իր գրաված Բայազետ քաղաքից և Ալաշկերտի դաշտից։ Բացի այդ. արևմտյան Հայաստանում բարենորոգումների իրականացման հարցով Բ. դուռը պետք է դիմեր ոչ միայն Ռու սաստանին, ինչպես նախատեսում էր Սան Ստեֆանոյի պայմանագիրը, այլև Անգլիային։ Անգլ. կառավարությանը հաջողվեց նաև գաղտնի պայմանագիր պարտագրել Թուրքիային (տես Կիպրոսի կոնվենցիա 1878), որի համաձայն Մեծ Բրիտանիան հնարավորություն էր ստանում զբաղեցնել Կիպրոս կղզին՝ փոխարենը պարտավորվելով Թուրքիային վերադարձնել Ռուսաստանի գրաված հայկական տարածքները, ինչպես նաև առաջիկա համաԵվրոպական կոնգրեսում պաշտպանել Օսմանյան կայսրության ամբողջականությունն ու շահերը։ 1878-ի Բեռլինի կոնգրեսում

անգլ. պատվիրակությունը հայկական հարցն օգտագործեց սոսկ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և իր դիրքերն Օսմանյան կայսրությունում ամրապընդելու նպատակով։ Նրան հաջողվեց Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը փոխարինել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածով, որը նշանակում էր Ռուսաստանին գրկել արևմտյան Հայաստանի խնդիրների լուծման մենաշնորհ իրավունքից։

XIX դ. 70-ական թթ. վեջին և 80ական թթ. սկզբին Մեծ Բրիտանիան նշանակալի եռանդ ցուցաբերեց արևմտյան Հայաստանում բարենորոգումների հարցում։ Անգլ. կառավարության նախաձեռնությամբ տերությունների հավաքական նոտաներ հղվեցին (1880-ի հուլիսի 2-ին և սեպտ. 11-ին) սուլթան, կառավարությանը՝ Բ. դռնից պահանջելով անհապաղ իրագործել արևմտյան Հայաստանի բարենորոգումների վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները։ Մեծ Բրիտանիայի այդչափ շահագրգիռ դիրքորոշումը հայկական հարցում բացատրվում էր Բ. դռան վրա մշտական ճնշմամբ Եգիպտոսի գրավմանը հասնելու ձգտումով։ 1882-ին հօգուտ իրեն լուծելով եգիպտ. հարցը անգլ. դիվանագիտությունը 1880-ական թթ. 2-րդ կեսին թուլացրեց իր դիրքորոշումը հայկական հարցում, թեպետ Արմ Հայաստանը շարունակում էր մնալ անգլ. կառավարության սևեռուն ուշադրության կենտրոնում։ 1890-ական թթ. սկսած, սուլթան, կառավարության հակահայկական քաղաքականության սաստկացման կապակցությամբ, անգլ. կառավարությունը Աբդուլ Համիդ ll-ին սպառնում էր հայտարարություններով,