թե իրավունք կտա Ռուսաստանին գրավել արևմտյան Հայաստանը։ Սակայն անգլ. կառավարության ձևական բողոքներն ու սպառնալիքները, հանրային կարծիքի ընդվզումը չկարողացան կանխել Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ջարդերը 1890-ական թթ.։
1894-ի Սասունի իրադարձությունները (տես Սասունի ապստամբություն 1894) ցասումնալից բողոքներ առաջ բերեցին Մեծ Բըիտանիայում՝ անգլ. կառավարությանը մեղադրելով հայերի ողբերգության նկատմամբ անտարբերության և նույնիսկ մեղսակցության մեջ։ Ա. Ռոզբերիի լիբերալ կառավարությունը ստիպված էր միանալ եվրոպական տերությունների համատեղ գործողություններին՝ ի պաշտպանություն արևմտահայերի, Բ. դռնից պահանջելով հատուկ հանձնաժողով ստեղծել Սասունի սպանությունները հետաքննելու համար։ 1895-ի սկզբին, որպես պառլամենտական ընտրությունների կարգախոս, լիբերալ կառավարությունը առաջ քաշեց Օսմանյան կայսրության հայերի ազատագրումը, իսկ Ու. Գլադստոնը ծավալեց հակասուլթանական քարոզչություն՝ պահանջելով Մեծ Բրիտանիայի անհապաղ միջամտությունը հայկական բարենորոգումների իրականացմանը։ 1895-ի ապրիլին Ա. Ռոզբերիի կառավարությունը մշակեց բարենորոգումների նախագիծ, որով արևմտյան Հայաստանին փաստորեն ինքնավարություն էր տրվում եվրոպական տերությունների հովանու ներքո։
Այդ շրջանում անգլ. քաղաքականության գլխավոր նպատակը՝ քրիստոնյաներին պաշտպանելու պատրվակով Ռուսաստանի կողմից արևմտյան Հայաստանի գրավումը կանխելն էր։ 1895-ի մայիսին Անգլիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը Բ. դռանը ներկայացրին բարենորոգումների փոքը-ինչ ձևափոխված անգլ. նախագիծը (տես «Մայիսյան բարենորոգումներ» 1895), որը սուլթանը պարտավորվեց իրագործել մոտակա ժամանակներում։ Բայց քանի որ բարենորոգումների իրագործումը հապաղում էր, 1895-ի հունիսին անգլ. կառավարությունը քննարկեց Թուրքիայի դեմ նավատորմիղ օգտագործելու հնարավորությունը, սակայն որոշակի եզրակացության չհանգեց։ Ռոզբերիի կառավարության անվճռական դիրքո րոշումը հայկական հարցում նրա հրաժարականի պատճառ դարձավ։ Անգլ. հասարակայնությունը մեծ հույսեր էր կապում Ռ. Սոլսբերիի պահպանողական կառավարության հետ՝ հավատացած, որ նա ելք կգտնի դուրս գալու մերձավորարևելյան ճգնաժամից և վերջ կտա սուլթանական կառավարության հակահայ գործունեությանը։ Մի կողմից՝ բրիտանական կայսրության շահերը պահանջում էին պահպանել Օսմանյան կայսրության ամբողջականությունն ու պաշտպանել սուլթան, կառավարությանը, մյուս կողմից՝ առանց Ռուսաստանի աջակցության ու եվրոպական մյուս տերությունների համաձայնության Մեծ Բրիտանիայի մերձավորարևելւան քաղաքականությունը ոչնչի չէր հանգում։ Այդ իսկ պատճառով Սոլսբերին իր ամբողջ ջանքերն ուղղեց հայկական հարցում անգլո-ռուս. համագործակցություն հաստատելու նպատակին։ Հմտորեն քողարկելով հայկական հարցում իր քաղաքականության իրական իմաստը՝ անգլ. կառավարությունը փորձում էր մերթ Գերմանիայի (տես Սնգլո-գերմանական բանակցություններ 1895), մերթ Ռուսաստանի (տես Բալմորալի բանակցություններ 1896) հետ մերձեցմամբ հայկական հարցը օգտագործել իր ազդեցությունը Մերձ. Արլ-ում ընդլայնելու համար։ 1895-ի սեպտ. Կ. Պոլսի հայերի ջարդերի ժամանակ անգլ. դեսպանությունը բավականին եռանդ ցուցաբերեց՝ կանխելու հետագա կոտորածները. նրա նախաձեռնությամբ տերությունները բողոքի նոտա հղեցին Բ. դռանը։ Սակայն ոչ այդ նոտան, ոչ էլ բրիտանական պառլամենտում Թուրքիայի դեմ հնչող ցասումնալից ճառերն ու սպառնալիքները շոշափելի դրական արդյունք չտվեցին, ջարդերը տարածվեցին նաև գավառներում։ 1895-ի վերջում Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարեց, որ որևէ մեղք չունի հայկական հարցում ստեղծված բարդ իրավիճակի համար և հանդես է գալիս հօգուտ տերությունների համատեղ քայլերի։ Հայերի ողբերգությունը վերջնականապես ի դերև հանեց Օսմանյան կայսրության բարենորոգումներին վերահսկելու անգլ. կառավարության հույսերը։
Անգլ. կառավարության և հասարակական շրջանների հետաքրքրությունը հայկական հարցի նկատմամբ վերստին ուժեղացավ 1896-ի աշնանը տեղի ունեցած հայկական նոր ջարդերի կապակցությամբ, որոնք հետևեցին «Բանկ օտոմանի) միջադեպին (1896-ի օգոստ.)։ Հոկտ. 20-ին Սոլսբերին մի շրջաբերականով դիմեց եվրոպական տերությունների կառավարություններին՝ հիմնավորելով համատեղ քայլերի անհրաժեշտությունը հայկական հարցի լուծման մեջ, և առաջարկեց հրավիրել համաԵվրոպական համաժողով՝ մերձավորարևելյան ճգնաժամը վերջնականապես կարգավորելու համար։ 1896-97-ի Եվրոպական տերությունների Կ. Պոլսի դեսպանների կոնֆերանսը Մերձ. Արլ-ում բրիտանական ավանդական քաղաքականության լիակատար ձախողման վկայությունն էր։ Հակառակ կառավարության շահադիտական քաղաքականության Հայկ հարցում, Մեծ Բրիտանիայի հաասրակայնությունը XIX դ. ՑՕ-ական թթ. կարեկցանքով էր վերաբերվում Օսմանյան կայսրության հայ բնակչության ծանր վիճակին։ Այդ շրջանում Մեծ Բրիտանիայում զգալի ազդեցություն ձեռք բերեցին Անգլո-հայկական միությունները, որոնց կազմում էին անգլ. պառլամենտի և կառավարության անդամներ, հասարակական ու կրոն գործիչներ։ Այդ ընկե րակցությունների գլխավոր նպատակն էր Մեծ Բրիտանիայի հանրային կարծիքի կազմակերպումը կառավարությանն անհրաժեշտ ուղղությամբ, չնայած շատ անդամներ (Ջ. Բրայս, Ֆ. Սթիվենսոն, Ֆ. Կավենդիշ, է. Դիլոն, Մ. Մաքկոլ և ուրիշներ) քիչ ջանք չեն գործադրել հա սարակայնությանը ներկայացնելու հայության ծանր վիճակը, նրան նյութ, օգ նություն կազմակերպելու գործում։
XX դ. սկզբին. հղանալով Եգիպտո սից մինչև Հնդկաստան «մերձավորարևելյան բրիտանական կայսրություն» ստեղծելու ծրագրեր, անգլ. կառավա րող շրջանները կարևոր տեղ էին տափս արևմտյան Հայաստանի աշխարհաքադ. նշանակությանը՝ այն դիտելով որպես անգլ. տիրույթների անվտանգության և Մեծ Բրիտանիայի ասիական առևտրի ապահովման կարևոր օղակ։ Հենց այդ ծրագիրն էլ որոշում էր Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Հայկ