Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մորգենթաուն նշում էր. «Տեղահանության իսկական նպատակը կողոպուտն ու ոչնչացումն էր։ Դա իրոք կոտորածի նոր մեթոդ է։ Երբ թուրքական իշխանությունները հրաման էին տալիս այդ արտաքսումների վերաբերյալ, նրանք փաստորեն մահվան դատավճիռ էին արձակում մի ամբողջ ազգի նկատմամբ. նրանք դա հիանալիորեն հասկանում էին և ինձ հետ զրուցելիս առանձնապես չէին փորձում թաքցնել այդ փաստը» («Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում». 1991, էջ XI)։ Տեղահանության իսկական նպատակները հայտնի էին նաև Գերմանիային՝ Թուրքիայի դաշնակցին։ Թուրքիայում գերմ. դեսպան Հ. Վանգենհայմը 1915-ի հուլիսին իր կառավարությանը հայտնում էր, որ եթե սկզբում հայ բնակչության արտաքսումը սահմանափակվում էր Կովկասյան ճակատին հարող նահանգներով, ապա այնուհետև թուրք, իշխանություններն այդ գործողությունները տարածեցին նաև երկրի այն մասերի վրա. ուր հակառակորդի ներխուժում չէր Ապառնում։ Այդ գործողությունները, տեղահանության իրականացման եղանակը, եզրափակում էր դեսպանը, վկայում են այն մասին, որ թուրք, կառավարությունը հետամուտ է հայ բնակչության ոչընչացմանը թուրք, պետության ներսում։ Տեղահանությանը նույնպիսի գնահատական էին տալիս նաև Թուրքիայի նահանգներում գտնվող գերմ. հյուպատոսները։ 1915-ի հուլիսին Սամսունի գերմ. փոխհյուպատոսը հայտնում էր, որ Անատոլիայի վիլայեթներում իրականացվող տեղահանությունը նպատակ ունի կամ ոչնչացնել, կամ էլ բռնի մահմեդականացնել ամբողջ հայ ժողովրդին։ Տրապիզոնի գերմ. հյուպատոսը այդ նույն ժամանակ հայտնում էր վիլայեթի հայության տեղահանության մասին և մատնանշում, որ երիտթուրքերը հայտնաբար ուզում են այդ միջոցներով վերջ դնել հայկական հարցին։ Իրենց մշտական բնակության վայրերից տեղահանվող հայերը կարավաններով ուղարկվում էին կայսրության խորքերը. Միջագետք և Սիրիա, որտեղ նրանց համար ստեղծվում էին հատուկ ճամբարներ։ Հայերը ոչնչացվում էին ինչպես իրենց մշտական բնակության վայրերում, այնպես էլ աքսորի ճանապարհին։ Նրանց կարավանները ենթարկվում էին թուրք, խուժանի և քրդական ավազակախմբերի հարձակումներին, որի հետևանքով տեղ էր հասնում դժբախտ տարագրյալների մի չնչին մասը միայն։ Շատ անգամ Միջագետքի անապատներ հասած աքսորականներին նույնպես հազարներով հանում էին ճամբարներից և կոտորում ավազուտներում։ Մյուս կողմից՝ հարյուի հազարավոր մարդիկ զոհ էին գնում սովին, հիվանդություններին և համաճարակներին։

Թուրք ջարդարարների գործողություններն աչքի էին ընկնում անօրինակ դաժանությամբ։ Այդ էին պահանջում երիտթուրքերի պարագլուխները։ Այսպես, ներքին գործերի նախարար Թալեաթը Հալեպի նահանգապետին ուղարկած գաղտնի հեռագրում պահանջում էր վերջ տալ հայերի գոյությանը, ուշադրություն չդարձնել ոչ սեռին. ոչ էլ խղճի խայթին։ Եվ այդ պահանջը կատարվում էր անշեղորեն։ Իրադարձությունների ականատես հայերը, որոնք ապրել են տեղահանությունն ու ցեղասպանությունը, թողել են հայ բնակչությանը բաժին ընկած այդ ահավոր տառապանքների բազմաթիվ նկարագրություններ։ Անգլ. «Թայմս» թերթի թղթակիցը 1915-ի սեպտ. հայտնում էր. «Սամսունից ու Տրապիզոնից, Օրդուից ու Այնթապից, Մարաշից ու էրզրումից միևնույն տեղեկություններն են գալիս այդ գազանությունների մասին, տղամարդկանց մասին, որոնց անողոքաբար գնդակահարել են, խաչել, խեղել կամ տարել աշխատանքային գումարտակներ, երեխաների մասին, որոնց առևանգել են և բռնի մահմեդականացրել, կանանց մասին, որոնց բռնաբա րել են և ստրկության վաճառել խոր թիկունքում, գնդակահարել տեղում կամ երեխաների հետ աքսորել անապատ Մոսուլից արևմուտք, որտեղ ոչ ուտելիք կա, ոչ ջուր… Այդ դժբախտ գոհերից շատերը չեն հասել մինչև նշանակված վայրը…» (նույն տեղում, էջ 442-443)։ Թուրքական բանակի համար Երգնկայից էրզրում ուղտերով զենք փոխադրող մի պարսիկ վկայում է. «Մի անգամ 1915 հունիսի մեջ, երբ եկա Խոթուրի կամուրջին մոտ, մի ահռելի տեսարան ներկայացավ իմ աչքերուս։ Անթիվ-անհամար մարդու դիակներ մեծ կամուրջին 12 կամարները լեցուցած էին, դեմ էին առած, և ջուրը իր ընթացքը փոխած կամուրջեն անդին կվագեր… Սակայն կամուրջեն մինչև ճինիս ամբողջ ճանապարհը լեցուն էր դիակներով. ծերեր, կիներ, երեխաներ…» (նույն տեղում, էջ 376)։ 1916-ի հոկտ. «Կավկագսկոյե սլովո» թերթում հրատարակվեց մի թղթակցություն Բասկան գյուղի (Վարդոյի հովիտ) հայերի կոտորածի մասին, հեղինակը բերում էր ականատեսի պատմածը. «…Մենք տեսանք, թե ինչպես դժբախտներից նախ պլոկեցին բոլոր թանկարժեք իրերը, ապա հանեցին շորերը, և ոմանց տեղնատեղն սպանեցին, իսկ ոմանց էլ տարան ճանապարհից դուրս, խուլ անկյունները, և այնտեղ վերջ տվին։ Մենք տեսանք երեք կանանցից բաղկացած մի խմբի, նրանք մահվան սարսափով բռնված՝ գրկեցին միմյանց։ Եվ նրանց արդեն անհնար էր անջատել, բաժանել։ Բոլոր երեքին էլ սպանեցին… Անասելի ողբ ու կական էր բռնել սար ու ձորը, փշաքաղվում էինք, արյունը սառում էր մեր երակներում …» (նույն տեղում, էջ 454-55)։ Բարբարոսական ոչնչացման ենթարկվեց նաև Կիլիկիայի հայ բնակչության մեծ մասը։

Հայերի կոտորածը շարունակվեց նաև հետագա տարիներին։ Ոչնչացվեցին հազարավոր հայեր Ռաս ուլ Այնի, Դեյր էգ Զորի և այլն ճամբարներում։ Երիտթուրքերը ձգտում էին հայերի ջարդ կազմակերպել նաև արևելյան Հայաստանում, որտեղ տեղի բնակչությունից զատ կուտակվել էին հազարավոր փախստականներ արևմտյան Հայաստանից։ 1918-ին արշավանք սանձազերծելով Անդրկովկասի դեմ (տես Թուրքական