Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

արշավանք Անդրկովկաս 1918)՝ թուրք, զորքերը հայերի ջարդեր ու կոտորածներ կազմակերպեցին արևելյան Հայաստանի և Ադրբեջանի շատ վայրերում։

1918-ի սեպտ. գրավելով Բաքուն թուրք, նվաճողները ադրբ. ազգայնականների հետ կազմակերպեցին տեղի հայ բնակչության կոտորած։ 1918-ի հոկտ. «Կավկազսկոյե սլովո» թերթում լույս տեսավ Բաքվի հայերի կոտորածի ականատես մի բժշկի հոդվածը, որտեղ ասված էր. « Կիրակի՝ սեպտեմբերի 15ին, առավոտյան ժամը Ց-ին թուրքերը սարերի կողմից ներխուժեցին մեզ մոտ… Սկսած Շամախինկայից Վորոնցովսկայայով և քաղաքի մյուս գլխավոր զարկերակներով՝ Տորգովայայով, Տելեֆոննայայով, համատարած կողոպուտ էր մինչև վերջին թելը, կայքի, փորձարանների, բուժասենյակների, դեղատների, խանութների, բնակարանների բարբարոսական ոչնչացում… Սպանում էին գրեթե միայն հայերին… Ընղհանուր հաշվով հայերից զոհվեց շուրջ 30 հազար մարդ… Քաղաքով մեկ փռված էին հայերի դիակները, որոնք քայքայվում էին մի քանի օր, մինչև որ հավաքեցին։ Միխայլովյան հիվանդանոցը լեփ-լեցուն էր բռնաբարված աղջիկներով ու կանանցով։ Բոլոր զինվորական հիվանդանոցները լեփ-լեցուն են վիրավոր հայերով… Վայրենիների տերուտնօրինությունը շարունակվեց երեք օրինակ որոնց «առաքելությունն» էր թալանել ու սպանել հայերին…» (նույն տեղում, էջ 620-621)։

1920-ի Թուրքական արշավանքի ընթացքում թուրք, զորքերը գրավեցին Ալեքսանդրապոլը։ Ալեքսանղրապոլում և գավառի գյուղերում թուրք, գավթիչները դիմում էին գազանությունների, ոչնչացնում խաղաղ հայ բնակչությանը, կողոպտում ունեցվածքը։ Հայաստանի Հեղկոմում ստացված մի զեկուցագրում ասված էր. «Ալեքասնդրապոլի գավառում և Ախալքալաքի շրջանում սրի է քաշվել մոտ 30 գյուղ, փրկվածների մի մասը գտնվում է ամենաթշվառ դրության մեջ»։ Այլ հաղորդագրություններում նկարագրվում է Ալեքսանդրապոլի գավառի գյուղերի վիճակը. «Բոլոր գյուղերը թալանված են. չկա ոչ մալ, ոչ հացահատիկ, ոչ հագնելիք. ոչ վառելիք։ Գյուղերի փողոցները լցված են դիակներով, պակասը լրացնելու գալիս են քաղցն ու ցուրտը ու մեկը մյուսի հետևից տանում գոհեր ու գոհեր… Դրան ավելացրած՝ ասկյարներն ու խուժանը ծաղրում են իրենց գերիներին և աշխատում են ավելի սոսկալի ձևով պատժել ժողովրդին ու նորից իրենց բավարարված չհամարելով, զվարճանում են, ենթարկում են զանազան տանջանքների, ծնողներին ստիպում են դահիճների ձեռքը տալ իրենց 8-9 տարեկան աղջիկներին…»։

1919-ի հունվ. խորհրդային Հայաստանի կառավարությունը Թուրքիայի արտգործկոմիսարին բողոքում էր. որ թուրք, զորքերը Ալեքսանդրապոլի գավառում «անընդհատ բռնություններ, կողոպուտ և սպանություններ են կատարում խաղաղ աշխատավոր բնակչության նկատմամբ…» («Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում», փաստաթղթ. ժող., 1960, էջ 438, 447, 455)։ Թուրքական զավթիչների վայրագություններին զոհ գնացին տասնյակ հազարավոր հայեր։ Զավթիչները Ալեքսանդրապոլի գավառին պատճառեցին նաև վիթխարի նլութ. վնաս։

1918-20-ին հայ բնակչության ջարդերի և կոտորածների ասպարեզ դարձավ Ղարաբաղի կենտրոն Շուշին. 1918-ի սեպտ. 25-ին թուրք, զորքերը ադրբ. մուսավաթականների աջակցությամբ գրավեցին Շուշին, բայց շուտով, առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո, ստիպված թողեցին այն։ 1918-ի դեկտ. Շուշի մտան անգլիացիները։ Ղարաբաղի գեն-նահանգապետ նշանակվեց մուսավաթական Խոսրով-բեկ Սուլթանովը։ Թուրքական զինվոիական հրահանգիչների օգնությամբ նա ստեղծեց քրդական հարվածային ջոկատներ, որոնք մուսավաթ, զորամասերի հետ տեղավորվեցին Շուշիի հայկական մասում։ Ջարդարարների ուժերը մշտապես համալրվում էին, քաղաքում կային բազմաթիվ թուրք, սպաներ։ 1919-ի հունիսին տեղի ունեցան Շուշիի հայերի առաջին ջարդերը, հունիսի 5-ի գիշերը քաղաքում և շրջակա գյուղերում սրի քաշվեց ավելի քան 500 հայ։ 1920-ի մարտի 23-ին թուրք-մուսավաթ. ավազակախմբերը կազմակերպեցին Շուշիի հայերի սարսափելի կոտորած, որին զոհ գնաց ավելի քան 30 հազար մարդ, հրի մատնվեց քաղաքի հայկական մասը։ 1915-16-ին եղեռնից մազապուրծ Կիլիկիայի հայերը, որոնք ապաստան էին գտել արաբ, եըկրներում, Թուրքիայի պարտությունից հետո սկսեցին վերադառնալ հայրենիք։ Ըստ դաշնակիցների միջև կայացած համաձայնության (տես Սայքս-Պիկոյի համաձայնագիր 1916), Կիլիկիան մտնում էր Ֆրանսիայի ազդեցության գոտու մեջ։

1919-ին Կիլիկիայում ապրում էր 120-130 հազար հայ, որը 1920-ին հասավ 160 hq-ի։ Կիլիկիայում տեղաբաշխված ֆրանս. զորքերի հրամանատարությունը միջոցներ չձեռնարկեց՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը, իսկ տեղերում պահպանվել էին թուրք, իշխանությունները, մահմեդականները չէին զինաթափվել։ Դրանից օգտվեցին քեմալականնեը՝ բռնություններ սկսելով հայերի դեմ։ 1920-ի հունվարին 20 օրվա մարտերի ընթացքում Մարաշում զոհվեց 11 հգ. հայերեն մնացածներն անցան Սիրիա։ Շուտով թուրքերը պաշարեցին Հաճընը, որտեղ կար 6 հգ. հայ։ Հաճընի հայերը 7 ամիս համառորեն դիմադրեցին թուրք, զորքերին (տես Հաճընի ինքնապաշտպանություն 1920), բայց հոկտեմբերին, թշնամուն հաջողվեց գրավել քաղաքը։ 1920-ի սկզբին Հալեպ հասան Ուրֆայի հայության մնացորդները՝ մոտ 6 հազար մարդ։ 1920-ի ապրիլի 1-ին քեմալական զորքերը պաշարեցին Այնթապը։ Շնորհիվ 15-օրյա հերոսական պաշտպանության (տես Այնթապի ինքնապաշտպանություն 1920-21) այնթապցիները խուսափեցին կոտորածից։ Բայց, երբ ֆրանս. զորքերը թողեցին Կիլիկիան, Այնթապի հայերը ստիպված 1921-ի վերջին հե-