Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ոացան, անցան Սիրիա։ 1920-ին քեմալականները ոչնչացրին Զեյթունում մնացած հայերին։ Այդպիսով քեմալականներն ավարտեցին Կիլիկիայի հայ բնակչության ոչնչացման երիտթուրքական գործը։ Հայերի ցեղասպանության վերջին արարը՝ հույն-թուրքական պատերազմի (1919-22) ընթացքում հայերի կոտորածն էր Թուրքիայի արևմտյան շրջաններում։ 1921-ի օգոստ-սեպտ. թուրք զորքերը բեկում մտցրին պատերազմի մեջ և ընդհանուր հարձակման անցան հուն, զորքերի դեմ։ 1922-ի սեպտ. 9-ին թուրքերը մտան Իզմիր և տեղի հայերի ու հույների ջարդ կազմակերպեցին, խոիտակեցին Իզմիրի նավահանգըստում կանգնած հայ և հույն փախստականներով բեռնված նավերը (տես Զմյուռնիայի աղետ 1922)։

Թուրքական իշխանությունների կողմից իրականացված հայերի ցեղասպանության հետևաքով զոհվեց 1,5 միլիոն մարդ։ Մոտ 600 հազար հայեր գաղթական դարձան, նրանք ցրվեցին աշխարհի շատ եիկրնեիում՝ համալրելով արդեն եղած համայնքները և կազմելով նորերը։ Ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանը գրկվեց իր բնիկ հայ բնակչությունից։ Երիտթուրք. պարագլուխները չէին թաքցնում իրենց գոհունակությունը այդ ոճրագործության իրականացման առթիվ. Թուրքիայում հավատարմագրված գերմ. դիվանագետներն իրենց կառավարությանը հայտնում էին, որ արդեն 1915-ի օգոստ. ներքին գործերի նախարար Թալեաթը լկտիաբար հայտարարում էր, թե «հայերի նկատմամբ գործողությունները հիմնականում իրականացված են և Հայկական հարց այլևս գոյություն չունի»։

Համեմատական այն դյուրությունը, որով թուրք ջարդարարներին հաջողվեց իրականացնել Օսմանյան կայսրության հայերի ցեղասպանությունը, բացատրվում է մասամբ հայ բնակչության, ինչպես նաև հայ քաղաքական կուսակցությունների անպատրաստությամբ բնաջընջման հարաճուն սպառնալիքին։ Ջարդարարների գործողությունները հեշտացան նաև հայ բնակչության առավել մարտունակ մասի՝ տղամարդկանց զո րահավաքով, ինչպես նաև Կ. Պոլսի մտավորականության վերացմամբ։ Որոշակի դեր . խաղաց նաև տեղահանության հրամանին ենթարկվելը, արևմտահայության որոշ հասարակական և կղերական շրջանների կարծիքով, չենթարկվելը սոսկ կավելացներ զոհերի թիվը։

Սակայն որոշ տեղերում հայ բնակչությունը հերոսական դիմադրություն ցույց տվեց թուրք ջարդարարներին։ Վանի հայերը, դիմելով ինքնապաշտպանության, հաջողությամբ հետ մղեցին թշնամու գրոհները, քաղաքը իրենց ձեռքում պահեցին մինչև ռուս, զորքերի և հայ կամավորականների մոտենալը (տես Վանի հերոսամարտ 1915). Հակառակորդի բազմակի գերակշիռ ուժերին զինված դիմադրություն ցույց տվեցին Շապին Գարահիսարի, Մուշի, Սասունի , Շատախի հայերը (տես Շապին Գարահիսարի ինքնապաշտպանություն 1915, Մուշի գոյամարտ 1915, Սասունի ինքնապաշտպանություն 1915, Շատախի ինքնապաշտպանություն 1915)։ Քառասուն օր ու գիշեր շարունակվեց Մուսա լեռան պաշտպանների հիրավի դյուցազնամարտը Սուեղիայում (տես Մուսա լեռան հերոսամարտ 1915)։ Հայերի 1915-ի ինքնապաշտպանական կռիվները ժողովրդի ագգ-ազատագրական պայքարի հերոսական Էջերից են և նպաստել են հայ ժողովրդի որոշ հատվածի փրկությանն ու վերապրումիս։

Հայերի ցեղասպանությունն իրականացրին Թուրքիայի կառավարող շրջանները։ Նրանք էլ հանդիսանում են այդ հրեշավոր ոճրագործության՝ XX դ. առաջին ցեղասպանության մեղավորները։ Իր պատասխանատվությունն է կրում նաև կայզերական Գերմանիայի կառավարությունը, որը ոչ միայն տեղյակ էր նախապատրաստվող ոճրագործությանը, այլև նպաստեց դրա իրագործմանը։ Գերմ. իմպերիալիզմի մեղսակցությունը նշել են Գերմանիայի առաջադեմ մտավորականներ Յո. Լեփսիուսը, Ա. Վեգները, Կ. Լիբկնեխտը և ուրիշներ։

Թուրքերի իրականացրած հայերի ցեղասպանությունը վիթխարի վնաս հասցրեց հայ ժողովրդի նյութ, և հոգեվոր մշակույթին։ 1915-16-ին և հետագա տարիներին ոչնչացվեցին հայկական եկեղեցիներում ու տաճարներում պահ վող հազարավոր ձեռագրեր, ավերվեցին հարյուրավոր պատմական ու ճարտ. հուշարձաններ, անարգվեցին ժողովըրդի սրբությունները։ Թուրքիայի տարածքում պատմաճարտ. հուշարձանների ավերումը, հայ ժողովրդի բազմաթիվ մշակութային արժեքների յուրացումը շարունակվում է նաև այժմ (տես Սզգային-մշակութային Եղեռն)։ Հայ ժողովրդի ապրած այդ մեծ ողբերգությունը խոր հետք թողեց ժողովրդի կյանքի բոլոր կողմերի և հասարակական վարվեցողության վրա, հաստատուն տեղ գտավ նրա պատմական հիշողության մեջ։ Ցեղասպանության ազդեցությունը կրեց ինչպես դրա անմիջական գոհը դարձած սերունդը, այնպես էլ հաջորդ սերունդները (տես Ցեղասպանության հոգեբանական հետևանքները)։

Աշխարհի առաջադեմ հանրային կարծիքը դատապարտեց թուրք ջարդարարների (որոնք փորձեցին ոչնչացնել հնագույն քաղաքակիրթ ժողովռւրդներից մեկին) չարանենգ հանցագործությունը։ Շատ երկրների հասքաղ., մշակութային գործիչներ, գիտնականներ նշավակեցին ցեղասպանությունը՝ այն բնութագրելով որպես ծանրագույն հանցանք մարդկության դեմ. մասնակցեցին հայ ժողովրդին, հատկապես աշխարհի շատ երկրներում ապաստան գտած փախստականներին ցուցաբերվող մարդասիրական օգնությանը։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո երիտթուրքերի պարագլուխները մեղադրվեցին Թուրքիան կործանարար պատերազմի մեջ ներքաշելու համար և դատի տրվեցին (տես Երիտթուրքերի դատավարություն 1919-20)։ Պատերազմի հանցագործներին ներկայացված մեղադրանքների մեջ էր նաև Օսմանյան կայսրության հայերի կոտորածների կազմակերպումն ու իրականացումը։ Սակայն երիտթուրքական պարագլուխներից մի քանիսի դատավճիռը կայացվեց հեռակա, քանի որ Թուրքիայի պարտությունից հետո նրանց հաջողվել էր փախչել երկրից։ Նրանցից ոմանց (Թալեաթ, ԲհհաԷղղին Շաքիր, Ջեմալ, Սայիդ Հալիմ և այլն) դատավճիռը հետագայում ի կատար ածվեց հայ ժող. վրիժառուների ձեռքով (տես «Նեմեսիս»)։