Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

են գտել նկարչի մի շարք ստեղծագործություններում։

Իր ազգակիցների թշվառ վիճակի նկատմամբ անտարբեր չի մնացել նաև նկարիչ Գրիգոր Գաբրիելյանը (1862-98)։ Հավանորեն XIX դ. 80-ական թթ. վերջին են պատկանում Թիֆլիսում վրձնած «Տաճկահայ բեռնակիրը» և «Տաճկահայ բանվորը» նկարները, որոնցում ներկայացված են արևմտյան Հայաստանում իրենց բնօրրանը թողած և Կովկաս եկած երկու հայ աշխատավորներ։ Գաբրիելյանն իր նպաստն է բերել նաև «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերիՖ> (1897) Ժոո-Ի ձևավորման գոոծին։

Օսմ. Թուրքիայում հարստահարվող և" սրի քաշվող հայության ճակատագիրը խոր մտահոգության առարկա է եղել նշանավոր գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի (1857-1925) համար և իր արտացոլումն է գտել նրա արվեստում։ Իր ժողովրդի աղետալի վիճակի արտացոլումն Ենք տեսնում նաև Եղիշե Թադեվոսյանի (1870-1936) առանձին աշխատանքներում։ Ուշագրավ է հայ որբերի առօրյան ներկայացնող «Կեսօրյա ճաշ» (1896) պատկերը. որն այսօր հայտնի է 1925-ին վրձնած փոքրաչափ կրկնօրինակի շնորհիվ։ Անչափ նուրբ, բայց և ողբերգական հնչեղությամբ է օժտված «Դեպի պանդխտություն» (1896) կտավը, որտեղ պատկերված են նախքան հեռավոր ափեր մեկնելը հարազատի շիրմին հրաժեշտի համար այցի եկած հայրն ու որդին։ Հին գերեզմանոցում այս լուռ ու թախծոտ տեսարանն անչափ խոսուն է և ազդեցիկ։ Հիշարժան է նաև «Երկրպագություն խաչին» (18941901) պատկերը։ Խաչին երկրպագոդ հայ գյուղացուն այլևս ոչինչ չի մնացել, քան ապավինել աստծուն՝ հուսալով, որ վերջ կդրվեն իր թշվառությանն ու տառապանքին։

Ազգ. թեմաներով պատկերներ ստեղծելու համար հայ արվեստագետներին հավանորեն լրացուցիչ ազդակ է ծառայել նաև այլ ժողովուրդների հեղափոխական շարժումներին ծանոթանալը և դեմոկրատական պայքարի մթնոլորտում աշխատելը։ Այս առումով հետաքրքիր է Պետերբուրգում ղարասկզբին աշխատած նկարիչներ Գավիթ Օքրոյանցի (18741943) և Վրթանես Ա խ ի կ յ ա ն ի գեղարվեստական ժառանգության ուսումնասիրությունը։ Հայ-թաթար. ընդհարումների եղերական պատմությունն իր արտացոլումն է գտել Ախիկյանի այն գծանկարներում, որոնք զարդարում են Պետհրբուրգում

1907-ին հրատարակված «Արցունքներ» գրակ-երաժշտ-գեղ. ժող.։ Օսմ. թուրքերի կազմակերպած արյունահեղություններն արևմտյան Հայաստանում, Սասունի 1896-ի և 1904-ի ապստամբությունները, առաջին աշխարհամարտի ժամանակ սկզբնավորված հայկական կամավոր, շարժումն իրենց արտացոլումն են գտել Արշակ Ֆեթվաճյանի (1866-1974), հայերի զանգվածային ջարդերն ու բռնի գաղթը՝ պատանեկան հասակից ազատագրական պայքարի մեջ մտած Փանոս Թերլեմեզ/անի (1865-1941) արվեստում։

Հանգամանքների բերումով հայոց գողգոթայի իսկական վավերագրող դարձավ Լևոն Սերովբե Քյուրքչյանը (1872-1924)։ 1913-ին Ադանայում նկարչություն դասավանդող արվեստագետին հրաշքով հաջողվում է խուսափել տարագրութունից և մինչև զինադադարը ինժեներ-գծագրող աշխատել Բաղդադի երկաթգծի ընկերությունում։ Այստեղ, իբրև ականատես իրենց հայրենիքից տեղահանված, անա պատ քշվող ջարդված, կողոպտված, հուսահատ հայերի կարավանների, վրձնում է «Քարավանից դուրս մնացած փոքրիկ հայուհին». «Գավառահայ մամիկը» և այլ պատկերներ։ հ տարբերություն վերևում հիշատակված նկարիչների, Սերովբե Քյուրքչյանը պատկերել է ոչ թե երիտթուրքերի գեհենից ազատված փախստականներին, այլ դեպի իրենց վախճանը գնացող հայ մարդկանց։ 1920-ին Փարիզում ցուցադրված այս աշխատանքներն օժտված են մերկացնող մեծ ուժով և գեղարվեստական ու պատմական բացառիկ արժեք են ներկայացնում։ Դժբախտաբար, անհայտ է նկարչի մահից հետո նրա ստեղծագործությունների պահպանման վայրը։

Հայ ժողովրդի ողբերգությունը հիմնական թեմա է դարձել «հայոց վշտի երգիչ» Սարգիս Խաչատուրյանի (1886-1947) ստեղծագործության համար։ 1915-ի Աեծ եղեռնից փրկված և Կովկաս հասած նկարիչն, ասես, գաղթականի իր անցած դառը ուղին է ներկայացրել հայ գաղթականության և որբության թեմաներով վրձնած բազմաթիվ պատկերներում։

Թուրքերի գազանություններն արտացոլվել են Հմայակ Արծաթպանյ ա ն ի (1876-1919) մի շարք երկերում։ Առաջինը «Հրդեհ հայկական գյուղում» (1915) նկարի էսքիզն է, որտեղ պատկերված են իրենց փոքրիկ երեխաների հետ ամայի դաշտով սարսափահար փախչող երկու հայ գեղջկուհիներ։ Հեռվում երևում է նրանց այրվող հայրենի գյուղը։ Համազգ. ողբերգության թեման արծարծված է նաև «Արցունքի հովիտը», «Ավերակների մեջ», «Սարսափների աշխարհում» (երեքն Էլ 1917) նկարներում։ «Կոտորած» (1918) էսքիզում Արծաթպանյանը ներկայացնում է Արարատյան դաշտի մի անկյունը, ուր իշխում է մահվան շունչը։ Սրի քաշված, հոշոտված հայ մարդկանց անթաղ դիակների մեջ երևում է միայն մի կենդանի արարած՝ խելագար մի կին, որը սարսափահար հայացքը սևեռել է նկարի խորքից հայտնվող թուրք դահճին։ «Թուրքերի գազանությունը» (1919) Էսքիզում պատկերված են սպանելու նպատակով ժայռոտ ձորափ բերված հայ կանայք։ Նույն թեմային է նվիրված նաև «Մայրերի ողբը» նկարը (պահպանման վայրն անհայտ է)։