Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մատյան մեծ եղեռնի 1915-1965» (Բեյրութ, 1965) հատորի որոշ ձևավորումների։ Վերջինիս մեջ վերարտադրված են «Նահատակված աղբյուր-հուշարձան» կոթողի գծանկարը, «Մահացածին ողբացողները» պատկերը և այլն։ Նույն գրքի կազմի և տիտղոսաթերթի ձևավորումները պատկանում են եգիպտահայ նկարիչ Օննիկ Ավետիսյ ա ն ի (1898-1974) վրձնին։

Մեծ եղեռնի գեղարվեստական մարմնավորման պատմության մեջ կարևոր դրվագ է Բեյրութում Թեքեյան մշակութային միության 1965-ին կազմակերպած ցուցահանդեսը. որին մասնակցել են 35 հայ նկարիչներ։ Այս պատկերահանդեսում ներկայացվել են Լիբանանահայ նկարիչներ Տ. Աճեմյանի «Հայոց գողգոթան». Պոլ Կիրակոսյան ի «Սպանդ», Զարեհ Գ ա փ լ ա ն ի «Եղեռն», Կ յ ո ւվ ի (Կյուվերչինյան) «Նահատակներ», կուսի Թյությունճյանի «Աքսորի ճամբուն վրա», ժան Դարբինյ ա ն ի «Նախճիր» երկերը։ Եգիպտաբնակ հայ նկարիչների արվեստը ներկայացվել է Ալեքսանդր Սարուխանի «Երկրորդ ջրհեղեղը…», «Հարություն, 1965…», Աշոտ Զ ո ր յ ա ն ի «Եղեռն…», Բյուզանդ Կոջամանյանի «Աքսոր և ջարդ», «Ջարդ ու հրդեհ», Նորա Ի փ ե ք յ ա ն ի «Բողոք» ստեղծագործություններով։ Ֆրանսիայից այս ցուցահանդեսին մասնակցել են Շ ա ր թ ը «Տեր Զորի մեջ…» (առաջին մրցանակ) և Սրտավազդ Բերբերյ ա ն ը «Եղեռն և վերածնունդ». «19151965» նկարներով։ Հայաստանից ցուցադրվել են Գրիգոր Խ ա ն ջ յ ա ն ի, Մհեր U բ ե դ յ ա ն ի. Սարգիս Մուրադյանի, Վահան Քոչարի աշխատանքները։

Մեծ եղեռնի 50-ամյակի կապակցությամբ հրատարակված առաջին պատկերագրքի մեջ են ամփոփված Ա ր մ ի ս ի (Արմենակ Միսիրյան, 1901- 1977) գրաֆիկական աշխատանքները, որոնք վերարտադրում են հայոց գողգոթայի առանձին դրվագները։ Սերտ աղերսներ ունենալով հանդերձ ցաղասպանության իրական լուսանկարչական նյութերի հետ՝ այդ երկերը զերծ չեն գեղարվեստական կարևորությունից։

Անդրադառնալով հայոց մարտիրոսության և ազատագրական պայքարի թեմաներին՝ հայ արվեստագետներն արտահայտել են և իրենց ցավը և քաղաքացիական խոր զգացումները։ Նրանց ստեղծագործությունները, ի մի բերված, հավաքական, վավերագր-փաստագրական մեծ ուժ են ձեռք բերում՝ ներկայացնելով թուրք ջարդարարների իրագործած՝ մի ողջ ժողովրդի ոչնչացման անօրինակ վայրագությունները։

Լ. Չուգասզյան

Հետպատերազմյան, 1920-ական թթ. խորհրդային ժամանակաշրջանի հայ արվեստի կազմավորման ակունքներում կանգնած արվեստագետներն այն բազմաչարչար սերնդի ներկայացուցիչներն էին, որոնց վիճակված էր լինել սեփական ժողովրդի զանգվածային ջարդերի, կոտորածների ու բռնի գաղթի ականատեսը։ Նրանցից շատերը (Ե. Թադևոսյան. Փ. Թերլեմեգյան, Հ. Կոջոյան, Ա. Աարգսյան և ուրիշներ) արվեստ մուտք գործեցին իրենց տեսած ու կրած այղ սարսափելի իրադարձություններն արտացոլող պատկերներով։ Սակայն հետագա տարիների ընթացքում նրանք գրեթե չանդրադարձան այղ թեմաներին։ Երկարամյա այդ լռության պատճառը ժողովրդի աշխարհըմբռնման ու հոգեվիճակի մեջ տեղի ունեցած վճռական փոփոխություններն էին, որոնցով պայմանավորված էին նոր կյանքը ներկայացնող հույսով ու հավատով լի ստեղծագործությունների առաջին բնագիծ մղվելը, ինչպես նաև տարիներ շարունակ ձգվող բազմաթիվ թեմաների վրա դրված խորերդ, գրաքննության արգելքները, որոնք հանգեցրին հայ ժողովրդի պատմության բազմաթիվ էջերի ու հերոսների անունների մոռացությանը։ Առաջին թեմատիկ կտավները, որոնք ուղղակիորեն առնչվում են հայ ժողովրդի ցեղասպանության ու բռնի գաղթին, ստեղծվել են 1940-ական թթ.։ Ուշագրավ են Էդվարդ Ի ս ա բ ե կ յ ա ն ի (ծ. 1914) «1915։ Առանց հայրենի օջախի» (1943-44) և Հրանտ Ս տ ե փ ա ն յ ա ն ի (ծ. 1918) «Գաղթ» (1949) մեծածավալ կտավները։

Հայ արվեստում Մեծ եղեռնի մարմնավորման թեման բազմիցս առնչվել է կոմիտասյան թեմայի հետ։ Իր ժողովըրդի ջարդերի ականատեսի, որից և հոգեկան հավասարակշռությունը կորցրած արվեստագետի կերպարը դարձել է այղ ժողովրդի ճակատագիրը կիսող. եղեռնին զոհ գնացած հայ մտավորականության յուրօրինակ խորհըրղանիշ։ Կոմիտասյան թեման նաև տարիներ շարունակ Աեծ եղեռնի թեմային անդրադառնալու առանձնահատուկ միջոց է եղել։