փոխում է հուշարձանի կերպարը, մերթ տխուր ու մթագնած, մերթ էլ՝ արևի ոսկերանգ ճառագայթներով խաղուն ու զվարթ։ Շարվածքի քարերից մեկին արձանագրված է նվիրաբերումն ու տարեթիվը։ Երզնկայից բռնագաղթված հայերի իտալաբնակ սերնդի միջոցներով Երզնկայի նահատակներին հուշարձան է կանգնեցվել 1973-ին. Նաիրիի շրջանի Նոր Երզնկա գյուղում (ճարտ. Բ. U ր զ ու մ ա ն յ ա ն)։ Հուշարձանի հորինվածքում համադրված են բազալտակերտ աղբյուր և կոթող՝ Անահիտ աստվածուհու տուֆակերտ գլխաքանդակով։ Հորինվածքում կիրառված են հայկական ճարտարապետության ավանդական տարրեր՝ որմնանկար. խաղողի ե նռան բարձրաքանդակ նախշազարդեր և այլն։ Ցեղասպանության զոհերին հուշարձաններ են կառուցվել Կոտայքի շրջանի Բալահովիտ գյուղում (1979, ճարտ. Լ. Տիգրանյան, սփյուռքահայերի միջոցներով), Կրասնոսելսկի շրջանի Մարւոունի գյուղում (1980), Կոտայքի շրջանի Զովաշեն գյուղում (ձեռամբ ժող. վարպետ Ա. Կ ա ր ապ ե տ յ ա ն ի), Թալինի շրջանի Շղարշիկ գյուղում (ճարտ. Ռ. հսրայելյան), Գեղարդավանքի տարածքում (ճարտ. Բ. Արզումանյան), Աշտարակի շրջանի Օհանավան գյուղում (1989, ճարտ. Մ. Մանվելյան, հուշարձանը նվիրված է 1915-ի և 1988-ի սումգայիթյան ցեղասպանության զոհերին)։ Հայ ժողովրդի մեծ ողբերգության 75-ամյակի կապակցությամբ հուշարձաններ են կանգնեցվել Կապան քաղաքում, Անիի շրջանի Ձիթհանքով գյուղում, Արարատի շրջանի Վեդի գյուղավանում, Ախուրյանի շրջանի Տաջուո գյուղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջկենտրոններում։
Մեծ եղեռնի նահատակներին հուշակոթողներ են կանգնեցվել Եվրոպայի, Ամերիկայի, Մերձավոր և Միջին Արևելքի շատ երկրներում, Ավստրալիայում, ուր եղեռնից փրկված հայերն ու նրանց սերունդները մասնակցել են այդ հուշարձանների կառուցմանը։ Հուշարձանները նախագծել ու կառուցել են այդ երկրների լավագույն հայ ճարտարապետներն ու քանդակագործները՝ հետևելով հայկականճարտարապետության ավանդույթներին, հաճախ էլ ստեղծելով ժամանակակից ոճի խաչքարեր, որոնք օծվել են Սուրբ էջմիածնում։ Լիբանանում 1960-ին հուշակոթող է կանգնեցվել Զմմառի հայ կաթոլիկ եկեղեցու բակում։ 1975-ին Բեյրութի մոտակայքի Բիգֆայա գյուղում կանգնեցվել է պղնձե կռածո մեծ հուշակոթող (քանդակագործ՝ Զ. Խ ը թ շ յ ա ն)։ Սիրիայում, որտեղ ոչ մեծ հուշարձան էր կանգնեցված Դամասկոսում, 1990-ին մեծ հուշահամալիր է կառուցվել Դեյր էգ Զորի անապատում, ուր նահատակվել են մի քանի հարյուր հագար հայեր։ Եգիպտոսում 1915-ի ցեղասպանության նահատակներին հուշարձան է կառուցվել Ալեքսանդրիայում։ Վեհաշուք հուշակոթողներ են կանգնեցվել Արգենտինայում (Բուենոս Այրես, 1961), Ուրուգվայում (Մոնտեվիդեո, 1975, ճարտ. Խ. Վ ա ր դ ա ն յ ա ն. քանդակագործ՝ Ն. Հ ու ն ա ն յ ա ն), Բրազիլիայում (Սան Պաուլու)։ ԱՄՆ-ում մեծ հուշարձան է կառուցվել Մոնթեբլոյում (Լոս Անջելես, 1965, ճարտ. Հ. U ղ բ ա բ յ ա ն)։ Ոչ մեծ հուշարձաններ կան Նյու Յորքում և Ֆիլադելֆիայում (քանդակագործ Խ. Տ ե ր Հ ա ր ու թ յ ա ն)։
Ցեղասպանության գոհերի հիշատակին հուշարձաններ են կառուցվել եվրոպական երկրներում։ Ֆրանսիայում հուշարձաններ են ստեղծվել Փարիզի շրջակայքում՝ Ալֆորվիլ (1984), հսի լե Մուլինո (1982, հեղինակ Դավիթ Ե ր եվ ա ն ց ի), Առնուվիլ լե Գոնես (1975, հեղինակ՝ Վ. Կ ա ր ա պ ե տ յ ա ն), Լիոնում (1978, հեղինակ Թ ա դ և ո ս յ ա ն) և շրջակայքում՝ Շարվիե Պոն դը Շերյի (1988), Դեսին (1972, հեղինակ՝ Դ ռ ն ա ս), Վիհն (1982, հեղինակ՝ Թ ո ր ո ս), Վալանս (1987, հեղինակ՝ Թորոս), Սարսելում (1973, հեղինակներ՝ Թորոս և Փ ի ր յ ա ն) և շրջակայքում՝ էքս ան Պրովանս (1983, հեղինակ՝ Թորոս), Մոնպելիե (1986, հեղինակ է. Ս ա ր գ ս յ ա ն). Ավինյոնում (1988, հեղինակ՝ Բ ո լ լ)։
Ցեղասպանության զոհերին հուշարձաններ են կանգնեցվել Շտուտգարտում (1987), Վիեննայում (1970-ական թթ., հեղինակ՝ Ո. Թամրազյ ա ն). ժնևում (1990), Միլանում, Աթենքում (1975), Սոֆիայում և այլուր։ Հուշարձան է կանգնեցվել նաև Ավստրա-