Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

Ցեղասպանության, հայ ժողովրդի ազգ-ազատագրական պայքարի թեմաներն արտացոլող որոշ հուշամեդալներ մեդալագործության արվեստի կատարյալ նմուշներ են։

Հ. Աարգսյան

Ե ր ա Ժ շ տ ու թ յ ու ն։ Մեծ եղեռնի թեման խորապես արտացոլվել է ազգային երաժշտական արվեստում, և ժող. հորինողների երկերում, և պրոֆեսիոնալ կոմպոզիտորների ստեղծագործություններում։ Երաժշտության միջոցներով ժողովուրդն արտահայտել է իր անհուն վիշտը, բուռն զայրույթն ու բողոքը, դրսևորել ազատագրական պայքարի իր կամքը։ Օտար բռնակալների և հրոսակախմբերի ավերիչ արշավանքների, գերեվարումների ու սպանությունների վերաբերյալ հայկական երգեր երևան են եկել դեռևս միջնադարում։

ժողովրդի ազգային ինքնագիտակցության զարգացման հետ ազգային հալածանքի թեման երգային ստեղծագործության մեջ գնալով ավելի ցայտուն է դրսևորվել։ XIX դ. 2-րդ կեսից և XX ղ. սկզբից բանավոր կամ գրավոր հաղորդումով մեգ հասած նման երգերն այնքան առատ են, որ հնարավոր է դառնում հայ ժողովրդի երգային ժառանգության մեջ դրանք ղիտարկել որպես մի ինքնուրույն բաժին։ ժողովուրդն ինքը այդ երգերն առանձնացրել և անվանել է «ազգային երգեր», ինչը պետք է հասկանալ՝ «ազգային հալածանքի ու ազատագրության երգեր»։ Հետագայում ցեղասպանության դեմ ընդվզումը և ազգային ազատագրության գաղափարները մուտք են գործել նաև պրոֆեսիոնալ կոմպոզիտորների բազմաձայն արվեստը։

ժող. «ազգային» երգերում բանաստեղծ. բովանդակության առումով կան՝ ա. զանգվածային կոտորածների, ժողովրդի զոհվելու անմիջական նկարագրություններ, որոնք կարելի է անվանել «ցեղասպանության երգեր», բ. ժողովրդի դիմադրության, նրան պայքարի կոչող՝ «գոյամարտի» կամ «դիմադրության երգեր», գ. դիմադրությունը կազմակերպած ղեկավարների և մարտերում աչքի ընկած հերոսների (ֆիդայիներ, խմբապետներ, զորավարներ…) մասին՝ «ազգային» կամ «հերոսական գովքեր», դ. ոչ զանգվածային կոտորածների, այլ աոանձին ահաբեկումների նկարագրություններ, ափսոսանքներ և այլն, որոնք Կոմիտասն անվանել է «պատմա-ողբերգական երգեր», ե. «ազգապահպանական ողբեր ու աղերսանքներ»։ Ֆիդայիների երգերը, որ առանձնապես առատ են, անվանվել են նաև «հայդուկային երգեր»։ Այդ երգերի երաժշտությունը ևս բազմազան է թե ժանրերի տեսակների. և թե սկզբնաղբյուրների առումով։ Գեղջկական ակունքներից բխող նմուշները էականորեն չեն տարբերվում զանազան ժանրի քնարական երգերից, շոշափման եզրեր ունեն վիպապատմող. երգերի հետ. հաճախ պարունակում են ռիթմաելևէջային նոր տարրեր։ Աշուղական ակունքներից բխող և բուն աշուղական երգերը լիարժեք օգտագործում են այդ արվեստի և բանաստեղծ., և երաժշտական հատկանիշները, մասնավորապես՝ եղանակի ազդարարական ոճը, ռիթմային հատուկ շեշտավորվածությունը։ Քաղաքային ոճի նմուշներում գերակշռում են քայլերգային օրինակները, երբեմն օգտագործված են եվրոպական դասական երաժշտությունից ընկալված տարրեր։

Մեղեդիների ոճական բազմազանությունը պայմանավորված է նաև «ազգային երգերի» հորինման ու կենցաղավարման ընդարձակ տարածքով, որն ընդգրկում է երաժշտական ինքնատիպ «բարբառ» ունեցող էթնիկ, տարբեր խմբեր։ Հայ ժող. և աշուղական երգը թերևս ոչ մի ուրիշ ժանրում այդքան անմիջականորեն չի դրսևորել հորինողի կամ երգողի ապրումներն ու գաղափարները, որքան այս երգերում։ Երբեմն դրանք ժամանակին տեղի ունեցած իրադարձությունների թելադըրմամբ երգված «հրատապ» երգեր են՝ սոսկ «արձանագրական» ոտանավորներով և կրավորական բնույթի մեղեդիներով։ Այսպիսի երգերը հաճախ դարձել են մարտական գործողությունների «մասնակիցներ»։ Երգերի մի մասը պահպանվել է միայն մարդկանց հիշողության մեջ, մյուսը՝ ձեռք բերել համագգ. հնչում, և. պատմական կարևոր իրողություններ արտացոլելով. հետագա սերունդների համար հանդիսացել հայրենասիրական դաստիարակության միջոց։ Որոշ նմուշներ մշակվել են հայ պրոֆեսիոնալ կոմպոզիտորների կողմից, օգտագործվել նրանց մեծ կտավի երկերում, հիմք ծառայել տարբեր «ազգային երգաշարերի» ստեղծմանը։

Հնագույն նմուշներից մեկը պանդխտական նշանավոր «Յոթ օրինակ յոթ գիշեր» երգի եղանակով կատարվող ընդարձակածավալ հուզառատ ասերգ է, որ հաղորդում է պանդուխտ մշեցուն հայրենիքից հասած լուրը՝

Մրկլ օբս ի քամբախ էբկբեե Խապրիկ ւՐԷկի, թր՝
Տաճիկ լցվե գեզ,
Հրսեե թախե ու ipuipb… էսայեբ, վախ, խայեր,
Շիվար էք մնացեբ,
Չիմեաք մրր էրկրի Լացեր ու թացեր…

Սասունում 1894-ին տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող Ս. Մ ե լ ի ք յ ա ն ի գրառած այս եղանակն ունի աշուղական բայաթիների պատմողական ոճ։ 1896-ի հունիսին չափազանց դժբախտ օրեր ապրեց Վանի հայությունը։ Այդ մասին երգերից մեկը գրի է առել Կոմիտասը և բազմաձայնել կանանց երգչախմբի համար։

ժանրային առումով առանձնահատուկ է ամերիկահայ գրող Համաստեղի կատարումից Միհրան Թ ու մ ա ճ ան ի գրի առած երգը, երեխայի հերոս հայրը զոհվել է թուրքերի հետ անհավասար կռվում, մայրը երեխային հորդորում է շուտ մեծանալ և իր ազգի վրեժը լուծել։ Առանձնապես տարածված երգերից է. միայն Թումաճանի գրառումներում կա առնվազն ութ տարբերակով: