ված, այդ թվում նրա դաշնակից Գերմանիայի, դիվանագետների վկայություններով»։ # 24-ի օգտին քվեարկեցին 14 երկրների փորձագետներ, դեմ՝ 1 (ԽՍՀՄ) և ձեռնպահ՝ 4 (Բանգլադեշ, Կուբա, Հորդանան և Մարոկկո)։
Ավելի ուշ Օսմանյան կայսրության հայերի ցեղասպանությունը դատապարտեցին նաև միջազգային այլ կազմակերպություններ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (1983), ժողովուրդների մշտական ատյանը (1984) և այլն։
Գրականություն
Human Rights. A Compilation of International Instruments. Centre for Human Rights, Geneva, N. Y„ 1980։ The Armenian Question Today. International Documents, 1983-1987, 2-nd ed., L A, 1988.
Կ. Խուդավերդյան, Գ. Մախմուրյան
«ՄԻԱՑՅԱԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ», բարեգործական, կրթական կազմակերպություն։ Ստեղծվել Ւ 1880-ի հունիսի 1-ին, Կ.Պոլսում, Արարատյան, Դպրոցասիրաց-Արևելյան և Կիլիկյան ընկերությունների միավորումով։ Ընկերության նպատակն էր դպրոցներ հիմնել, լուսավորություն տարածել արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Թուրքիայի հայաբնակ վայրերում։ Ընկերությունն ուներ իր վարչությունը, որի կազմում էին Մ. Սարըյանը, Ա. Արփիարյանը, Մ. Փորթուգալյանը, Մ. Ձերազը, Հ. Շահնազարը։ «Մ. ը. հ.»-ին հովանավորում էր Կ. Պոլսի հայոց պատրիարք Ն. Վարժապետյանը։ Ընկերության ստեղծումից հետո արևմտյան Հայաստանի գյուղական վայրերում բացվել են 24 նախակբթարաններ։ Մանկավարժական կադրեր պատրաստելու նպատակով Վանում բացվել է վարժապետանոց, իսկ Մուշում՝ Կեդր. վարժարանը։ Արևմտյան Հայաստանի գյուղական նախակրթարանն ավարտածները գալիս էին Վան և Մուշ ուսումը շարունակելու՝ հետագայում ուսուցչական աշխատանք կատարելու համար։ Դպրոցներում բացի հանրակրթական առարկաներից կարևորվում էին ֆիզ. դաստիարակությունը. մարմնամարզությունը, նաև ռազմական տարրական գիտելիքների հաղորդումը։ «Մ. ը. հ.»-ի աշխատանքը աննկատ չի մնացել թուրք, կառավարության տեղական մարմինների ուշադրությունից։ Նրանք վարժարանները նկատել են իբրև քաղաքականա պես անբարեհույս, հալածել են ուսուցիչներին ու տեսուչներին, ոմանց ձերբակալել և աքսորել (Ա. Սարըյանին, Ա. Նաթանյանին)։«Միացյալը» շարունակել է իր գործունեությունը մինչև 189418Ց6-ի հայկական կոտորածները, վերաբացվել է 1908-ի երիտթուրքական հեղաշըրջումից հետո։ Սակայն կարճ է տևել այդ շրջանը ևս։ 1915-ին ընդմիշտ դադարել է ընկերության գործունեությունը։ «Ա. ը. հ.» բացել է 80-ից ավելի դպրոցներ, որտեղ ձրի կրթություն են ստացել 60000-ից ավելի պատանիներ ու աղջիկներ, «ինչ որ տիրապետող կառավարությունը անկարող եղած էր իր գյուղացիության համար անելու» (Ա լ պ ո յ ա ճ յ ա ն Ա., «Մինաս Չերազ», էջ 108)։
Գրականություն
Հիմնական կանոնագիր Միացյալ ընկերությանց հայոց, ԿՊ, 1880։ Միացյալ ընկերությունը հայոց, եռամյա տեղեկագիր, 1908-1911, ԿՊ, 1911։
է. Կոստանդյան
ՄԻԼԼԵՐ (Miller) Դոնալդ (ծ. 1946), ամերիկյան սոցիոլոգ, ցեղասպանության հոգեբանության մասնագետ։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր։ Հեղինակ է (Լ. Տուրյան Միլլերի հետ) 1915-23-ի հայերի ցեղասպանության հոգեբ. հետևանքների հետազոտությանը նվիրված հոդվածների՝ «Վերապրած հայեր, զոհերի հակազդեցության տիպաբանական վերլուծությունը», 1982, «Կերպար և հիշողություն. վերապրած հայերը հիշում են իրենց անցյալը», 1989 և այլն։ Հետազոտությունները հիմնված են ցեղասպանությունը տեսած հայերի տարբեր սերունդների շրջանում արված սոցիոլոգ, հարցումների վրա։ Հեղինակն առանձնացրել է այն հիմնական գործոնները, որոնք ազդել են եղեռնից վերապրած հայերի հոգեբանության ձևավորման վրա. դասակարգել պատասխան հակազդումները (ընկճվածություն, ցասում, վրիժառություն և այլն), նշել հայերի զարմանալի կենսակայունությունը, նրանց ձգտումը՝ իմաստավորելու բարոյական արդարացում չունեցող իրադարձությունները։
Երկ Armenian Survivors։ A Typological Analysis of Victim Response, "The Oral History Review", 1982, v. 10։ An Oral History Perspective on Responses to the Armenian Genocide, In։ The Armenian Genocide in Perspective, New Brunswick-N. Y„ 1986, Image and Memory։ Armenian Survivors Remember Their Past, "Ararat", N. Y„ 1989.
Գ. Մախմուրյան
ՄԻՆԱՍ ՕՂԼՈՒ ԽՈՒՄԲ. «Փոքր Հայքի կազմակերպության» մասնաճյուղերից։ Ստեղծել են Ձարշամբայի Գաբու Գայա գյուղի (Ջանիկի գավառ) բնակիչներ Մինասյան երեք եղբայրները 1885-ի կեսին հայերեն թուրք, քուրդ աշխատավոր ժողովրդին թուրք, և քուրդ ավազակախմբերից պաշտպանելու համար։ Ղեկավարն էր Հովհաննես Մինասյանը (Աինաս օղլի)։ Անդամների թիվը տատանվել է՝ երբեմն անցնելով 200-ից։ Խմբին հաջողվել է համաո պայքարով Ջանիկի գավառը զերծ պահել ավազակախմբերի հարձակումներից։ Մինաս օղլուն բնակչությունն ընդունել է իբրև ազատարարի։ Հաշվի առնելով այդ՝ տեղի իշխանությունները նրան նշանակել են շրջանի հեծյալ ոստիկանների հրամանատար։ Երկու տարի այդ պաշտոնը վարելուց հետո, չվստահելով կառավարությանը, Մինաս օղլին հեռացել է և դարձյալ կազմել իր խումբը։ Մատնությամբ բռնվել է. արգելափակվել Սամսունի բանտում, ուր արդեն բանտարկված էր նրա ընտանիքը։ Գյուղացիների օգնությամբ փախել է, կազմել նոր խումբ և իր գործունեությունը կենտրոնացրել Սև ծովի ափամերձ վայրերում։ Խումբն ուներ իր զինարանը, իսկ պարենով ապահովում էին շրջակա հայ գյուղերի բնակիչները։ Հնչակյան կուսակցության կազմավորումից հետո խումբը դարձել է նրա զինված ջոկատներից մեկը։ Սուլթանի՝ 1896-ի հոչակած ընդհանուր ներումից հետո կազմալուծվել է և ցրվել։ Հովհաննես Մինասյանը, կառավարության հետապնդումներից խուսափելով, մեկնել է արտասահման, սկզբում ապրել է Եգիպտոսում, ապա՝ Բաթումում և Սուխումում։
Գրականություն
Չորմիսյան Լ, Համապատկեր արևմտահայ մեկ դարու պատմության, հ. 2, Բեյրութ, 1974։
է. Կոստանդյան
ՄԻՋԱԳԵՏՔ, բնամարզ արևմտյան Ասիայում, Տիգրիս և Եփրատ գետերի ավագանում։ Հին Արևելքի խոշոր մշակութային կենտրոններից։ Մ-ի Մասիոս լեռնապարից հս. գտնվող երկրամասը կոչվել է Միջագետք հայոց (Հայկական Մ.)։ XVII դ-ից մինչև 1918-ը Մ. Օսմ. կայս