իության կազմում էր ե տրոհված էր Ուրֆայի, Բիրեջիքի, Սոսափ, Ջեգիրեի, Սինջարի և Մերդինի փաշայությունների, որոնցում զանգվածաբար բնակվող հայերը բնաջնջվել են 1915-23-ին։ Մ-ի անապատներն են քշվել արևմտյան Հայաստանից և Թուրքիայի հայաբնակ շըրջաննհրից տեղահանված հայերի կարավանները։ 1915-16-ին Մ-ում հիմնված համակենտրոնացման ճամբարներում զոհվել են շուրջ 200 հգ. հայ գաղթականներ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մ-ի մեծ մասը մտել է Իրաքի կազմի մեջ, մնացածը՝ Սիրիայի և Թուրքիայի։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՏՅԱՆԻ ՀՐՈՎԱՐՏԱԿ, Նյուրնբերգի դատարանի կանոնադրությունը կամ սկզբունքները, որոնցով առաջնորդվել է Միջազգային զինվորական ատյանը նացիստական գլխավոր հանցագործների դատավարության ժամանակ (1945-ի հոկտ. 20-1946-ի հոկտ. 1)։ Հրովարտակն ընդունվել է 1945-ի օգոստ. 8-ին և հանդիսանում է պատերազմական գլխավոր հանցագործներին դատելու ու պատժելու մասին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի և Ֆրանսիայի միջև կնքված համաձայնագրի անկապտելի մասը։ Ատյանի առաջ կանգնած պատերազմական հանցագործներին մեղադրանք է ներկայացվել ագրեսիվ պատերազմի նախապատրաստելու և սանձազերծելու, այսինքն՝ խաղաղության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Հրովարտակի 6-րդ կետի համաձայն, մարդկության դեմ ոճրագործություն են ճանաչվել «պատերազմից առաջ կամ պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակչության սպանությունը, բնաջընջումը, ստրկացումը, տեղահանությունը և նրա դեմ գործադրված այլ անմարդկային գործողությունները, կամ քաղաքական, ռասայական, կամ կրոնական շարժառիթներով հալածանքները…»։ Հրովարտակի այս կետը հիմք է հանդիսացել «ցեղասպանություն» հասկացության՝ որպես միջազգային հան ցագործության իրավական նորմի մշակման համար։ Հրովարտակում ընդունված սկզբունքները որպես միջագգ. իրավունքի հանրաճանաչ սկըգբունքներ հաստատվել են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևերում (տես Միավորված ազգերի կազմակերպությունը և ցեղասպանության խնդիրը)։ Հետագայում դրանց հիման վրա ընդունվել է պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի չկիրառման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան (1968)։
Գրականություն
Нюрнбергский процесс над гллвнь/ми военными преступниками, сб. мат-лов, т. 1-7, М., 1957-61.
Կ. Խուդավերդյան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐ ց b ղասպանության խնդիրների 2 ու ր ջ. տեղի են ունեցել 1980ական թվականներին, տարբեր երկըրներում։ Առավել նշանակալիներն են.
Բնաջնջման և ցեղասպանության հարցերով միջազգային կոնֆերանս, Թել Ավիվ, 1982։ Թուրքիայում հայերի ցեղասպանության տարբեր խնդիրներին էին նվիրված ամերիկյան մի շարք գիտնականների զեկուցումներն ու հաղորդումները. Ռ. Հովհաննիսյան, «Հայկական հարցի պատմական չափանիշները։ 1878-1923 թթ.» և «Հայերի ցեղասպանությունն ու ժխտման օրինակները», Լ. Կուպեր, «Հայերի 1915-1917 թթ. թուրքական ցեղասպանությունը», Ռ. Մելսոն, «Սադրանք թե ազգայնականություն. 1915 թ. ցեղասպանության քննական ուսումնասիրություն», Հ. Դոքմեջյան, «Ցեղասպանության որոշիչ գործոնը, հայկական և հրեական դեպքերի հետազոտություն», Լ. Համալյան, «Հայերի ցեղասպանությունը և գրական երևակայությունը», Վ. Օշական, «Ցեղասպանության ներգործությունը արևմտահայ գրականության վրա». Լ. Բոյաջյան և Ա. Գրիգորյան, «Հայերի ցեղասպանության հոգեբանական հետեվանքները» և այլն։ Կոնֆերանսի նյութերը հրապարակված են «Հայերի ցեղասպանությունը հեռանկարում» (1987) ժող-ում։
Կոնֆերանսի նախապատրաստման ընթացքում Թուրքիայի կառավարությունը փորձել է ներազդել Իսրայելի արտգործնախարարության և ԱՄՆ-ի հրեական համայնքի վրա՝ պահանջելով կոնֆերանսի ծրագրից հանել հայ թեմատիկայի քննարկումը, բայց այդ փորձերը արդյունք չեն տվել։
Գիտնականների «Հիշել հան ու ն ապագայի» միջազգային կոնֆերանսը տեղի է ունեցել 1988-ի մայիսին, Օքսֆորդում (Մեծ Բրիտանիա)։ Կոնֆերանսի ավելի քան 200 մասնակիցների մեջ էին հայերի ցեղասպանության պատմության մասնագետներ Ռ. Մելսոնը, Վ. Տատըրյանը, Վ. Գուրոյանը (բոլորը ԱՄՆ-ից) և Ւ. Տերնոնը (Ֆրանսիա), որոնք հանդես են եկել հայերի ցեղասպանության տարբեր հարցերին վերաբերող զեկուցումներով։ Կոնֆերանսի զեկուցումները հրապարակվել են Օքսֆորդում. Նյու Յորքում, Մայնի Ֆրանկֆուրտում, Սան Պաուլուում, Սիդնեյում, Տոկիոյում և Տորոնտոյում։
«Հայերի ցեղասպանութ յ ու ն ը. պ ա տ մ ու թ յ ու ն. ք ա ղ աք ա կ ա ն ու թ յ ու ն, էթիկա» միջազգային գիտաժողովը տեղի է ունեցել 1989-ի ապրիլին, Կափֆոռնիայի համալսարանում (ԱՄՆ)։ Մասնակցել են 12 գիտնականներ ԱՄՆից, Կանադայից, Ավստրիայից, Հունաստանից։ Ողջույնի խոսքով գիտնականներին է դիմել Կալիֆոռնիայի նահանգապետ Ջ. Դոքմեջյանը։ Լսվել են հետևյալ զեկուցումները. Ռ. Սմիթ (ԱՄՆ), «Հայերի ցեղասպանությունը, հիշողություն, քաղաքականություն և ապագա», Ջ. Ռեյդ (ԱՄՆ), «Հարձակման պրուսա-օսմանյան գաղափարախոսությունը և հայերի ցեղասպանությունը։ 1870-1918», Ռ. Մելսոն (ԱՄՆ), «Հեղափոխությունը և ցեղասպանությունը. հայերի 1915 թ. ցեղասպանության պատճառների մասին», Ս. Մորանյան (ԱՄՆ), «Համբերատար վկան, ամերիկյան միսիոներական արխիվները որպես հայերի ցեղասպանության վկայություն», Գ. Բարդակչյան, «Հայերի ցեղասպանությունը օսմանյան զինվորական ատյանների արձանագրություններում», Ա. Հոս (Ավստրիա). «Ոճրագործների դատավարությունը թուրքական զինվորական ատյաններում. Յոզղատի գործը», Ի. Խասիոտիս (Հունաստան), «Հունաստանը և հայերը։ 1915-1923 թթ.», Ռ. Հովհաննիսյան, «ժխտում, քաղաքականություն և էթի