Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կա», Ֆ. Չոք (Կանադա), «Հայերի ցեղասպանության դասավանդումը, համալսարանական հեռանկարներ» և այլն։ «Հայերի ցեղասպանաթ յ ու ն ը. պ ա տ մ ու թ յ ու ն, տ ե ս ությ ու ն, քաղաքական պատասխանատվություն» միջազգային գիտական կոնֆերանսը տեղի է ունեցել 19Ց0-ի ապրիլին, Երևանում։ Կոնֆերանսը հրավիրել էր Հայաստանի գիտությունների ակադեմիան, նվիրված էր 1915-ի ցեղասպանության 75-ամյակին։ Մասնակցում էին 42 մասնագետներ 17 երկրներից (Ավստրիա, Արգենտինա, Բուլղարիս), ԳԴՀ, Եգիպտոս, Իսրայել, Իտալիա, Կանադա, Կիպրոս, Սիրիա, ԽՍՀՄ, ԱՄՆ, Ֆրանսիա, ԳՖՀ, Շվեյցարիս), Հարավսլավիա, արևմտյան Բեռլին)։ Թուրքիայում հայերի ցեղասպանության խնդիրների համակողմանի գիտական վերլուծությունը տրվեց Մ. Ներսիսյանի (Երևան) «Հայ ժողովրդի մեծ ողբերգությունը», Ռ. Հովհաննիսյանի (ԱՄՆ) «Պատմական մոտեցում հայերի ցեղասպանության ուսումնասիրությանը», Ի. Չառնիի (Իսրայել) «Հանրահայտ ցեղասպանությունների ժխտման հոգեբանությունը», Ռ. Սյունու (ԱՄՆ) «Ցեղասպանության արմատները, ազգային ինքնապահպանման սոցիոլոգիական վերլուծությունը» և այլ զեկուցումներում։ Մի շարք զեկուցումներում և հաղորդումներում ուշադրություն հրավիրվեց Անդրկովկասի հայերի 1918-ի ջարդերի, Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ, իրադրության նվազ ուսումնասիրված հարցերի, արդի ժամանակաշրջանում Անդրկովկասի ազգամիջյան հարաբերությունների վրա. Լ. Խուրշուդյանի (Երեվան) «Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում և Ադրբեջանում որպես Հայկական հարցի «լուծման» միջոց», Հ. Ավետիսյանի (Երևան) «Երիտթուրքերի և մուսավաթի հակահայկական համագործակցությունը 1918 թ. և հայկական ջարդերը», Հ. Սիմոնյանի (Երևան) «Քեմալական Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը և 1921 թ. մարտի 16-ի Աոսկվայի պայմանագիրը». Վ. Խոջաբհկյանի «Ցեղասպանությունը ժամանակակից Ադրբեջանում. ժողովրդագրական գործընթացներ»։ Կոնֆերանսի աշխատանքում նշանակալի տեղ են զբաղեցրել ցեղասպանության պատմագիտ. և աղբյուրագիտ. խնդիրները. Այդ թեմատիկային էին նվիրված Ռ. Սահակյանի (Երևան) «1960-80-ական թթ. Ֆրանսիայում լույս տեսած ցեղասպանությանը նվիրված աշխատությունների գնահատականի շուրջ», Թ. Հոֆմանի (Արևմտյան Բեռլին) «Ականատեսների վկայությունները և 1915-1917 թթ. գերմանական փաստաթղթերը հայերի ցեղասպանության մասին», Դ. Միլլհրի (ԱՄՆ. համահեղինակ Լ. Միլլեր-Տուրյան) «Վերապրողների վկայությունների ներդրումը հայկական ցեղասպանության փաստագրության մեջ», ժ. Քոչարյանի (Արևմտյան Բեռլին) «Հայերի ցեղասպանությունը լուսանկարչական փաստաթղթերում», Ա. Օհանջանյանի (Ավստրիա) «Ավստրո-հունգարական կայսերական ու թագավորական փաստաթղթերը և Հայկական հարցը» և այլ զեկուցումներ ու ելույթներ։ Աոսկվայի ներկայացուցիչներ Յու. Բարսեղովը և Վ. Նադեին-Ռաևսկին համապատասխանաբար հանդես են եկել «Մտադրությունները որպես ցեղասպանության հանցակազմի սուբյեկտիվ տարր» և «Հայերի ցեղասպանությունը պանթյուրքական վարդապետության իրականացման լույսի ներքո» զեկուցումներով։

Կոնֆերանսի մասնակիցները ընդունել են դիմում՝ ուղղված ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահին* որտեղ մասնավորապես ասված էր. «Կոնֆերանսի մասնակիցները Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը դատապարտեցին որպես ոճրագործություն մարդկության դեմ։ Նրանք ցանկություն հայտնեցին, որպեսզի ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը քննարկի հայերի ցեղասպանության դատապարտման հարցը, որ միջազգային հասարակայնության տեսակետից հայերի ցեղասպանության փաստը անհերքելի է և հաստատվում է բոլոր առկա փաստաթղթերով։ Գիտնականները մտահոգություն են հայտնել, որ մեր օրերում նույնպես փորձեր են արվում ազգային խնդիրները լուծել բռնությունների միջոցով՝ դիմելով մարդկանց ոչնչացմանը էթնոազգային սկզբունքով։ Այդ պատճառով էլ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից հայերի ցեղասպանության դատապարտումը կարող էր նպաստել ցեղասպանության գործողությունների կանխմանը ապագայում ամեն մի ժողովրդի նկատմամբ»։

Կոնֆերանսն ընդունել է նաև բանաձև, որտեղ նշվում էր, որ կոնֆերանսի րոլոր մասնակիցները «… վերստին հավաստեցին հայերի ցեղասպանության իրողությունը և դատապարտեցին այդ ոճրագործությունը ժխտելու, հիմնավորելու և այն իբրև սովորական երևույթ ներկայացնելու փաստը։ Նրանք նաև կոչ արեցին իրենց գործընկեր գիտնականներին, կառավարություններին և միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև բարի կամքի մարդկանց՝ ամենուր միանալ իրենց՝ հայերի ցեղասպանությունը ճանաչելու և զոհերի հիշատակը հարգելու համար»։

Գ. Մախմուրյան

ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։ Քարոզիչները (աոաջինը՝ կաթոլիկները) սկսել են մուտք գործել Կիլիկյան Հայաստան ու Մեծ Հայք XIII դ. վերջին և XIV դ. սկզբին։ Կաթոլիկ տարբեր միաբանություններ ժամանակի ընթացքում Կիլիկիայի, Հայաստանի առևտրաարհեստավորական կարևոր կենտրոններում, Իրանի և Կովկասի հայաշատ վայրերում հիմնել են լատինական (կաթոլիկ) համայնքներ։

Ավետարանականությունը (բողոքականություն) հայերի միջավայրում տարածվել է XIX դ. սկզբից։ Ղրա նախաձեռնողը և հովանավորողը Մեծ Բրիտանիան էր։ Հայաստանում աստիճանաբար գործել են ամերիկյան, գերմ., նորվեգ. միսիոներները։ եվրոպական և ամերիկյան քարոզիչների գործունեության հետևանքով բազմաթիվ հայեր դարձել են կաթոլիկներն բողոքականներ։ Քարոզիչներն իրենց գաղափարները տարածելու համար հիմնել են դպրոցներ (Կ.Պոլսում, Խարբերդում, Ադաբազարում, Այնթապում, Uդանայում. Մարաշում, Բաղեշում, Վանում. Պարտիզակում, Ուրֆայում), որբանոցներ, դրամ, օգնություն ցույց