սից հետո (տես Մոսկվայի ռուս-թուրքական կոնֆերանսներ 1920, 1921)։ խորհրդային Ռուսաստանի կողմից պայմանագիրը ստորագրել են Գ. Չիչերինը և Տ. Կորկմասովը, Թուրքիայի կողմից Յուսուֆ Քեմալ բեյը, Ռզա Նուբ բեյը և Ալի Ֆուադ փաշան։ Պայմանագիրը բաղկացած էր 16 հողվածից և 3 հավելվածից։
1-ին հոդվածով «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը սկզբունքորեն համաձայնվում էր չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջպետական որևէ այլ ակտեր, եթե պայմանավորվող կողմերից մյուսին ուժով են հարկադրում ընդունել այղպիսիք» («Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», 1972, էջ 500)։ խորհրդային կառավարությունը համաձայնվում էր չճանաչել Թուրքիային վերաբերող և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից չընդունված որևէ միջազգային ակտ։ Այս կետը ուղղված էր 1920-ի Սևրի հաշտության պայմանագրի դեմ, որը Թուրքիան ցանկանում էր չեղյալ հայտարարել։ Պայմանագրի 1-ին հոդվածի վերջին մասը. 2-րդ և 3-րդ հոդվածները վերաբերում էին սահմանների հարցին։ Թուրքիային էր անցնում Վրաստանից՝ Բաթումի մարզի հվ. մասը և Արղվինը, Հայաստանից՝ Կարսի մարզը և Սուրմալուի գավաոը, Հայաստանից անջատվում և որպես ինքնավար տարածք խորհրդային Ադրբեջանի պետական ինքնիշխանությանն էր անցնում Նախիջևանի գավառը, Շաբուր-Դարալագյագի գավառի մեծ մասը և Երևանի գավառի մի մաս. ընդ որում, հատուկ նշվում էր. որ Ադըրբեջանը այդ ինքնիշխանությունը չի զիջի երրորդ պետությանը (հողվ. 3)։ խորհրդային հանրապետությունների ներքին գործերին խառնվելու օրինակ էր նույնպես 2-րղ հոդվածը, որտեղ ասվում էր, որ Թուրքիան համաձայն է ազատել Բաթումը շրջակա տարածքով և «կզիջի» այն Վրաստանին պայմանով՝ որպեսզի տեղի բնակչությանը տրվի լայն ինքնավարության, իսկ Թուրքիային՝ Բաթումի նտվահանգըստով առանց մաքսի տրանզիտի իրա վունք։ Մ. պ-ի այս պայմանները ծանր էին Վրաստանի և հատկապես Հայաստանի համար (նրանից կտրվում էր տարածքի համարյա կեսը) և կարող էր առաջացնել այդ հանրապետությունների ղժգոհությունը։ Այղ պատճառով պայմանագրի 15-րդ հողվածով նախատեսվում էր, որ «Ռուսաստանը պարտավորվում է Անղրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն սույն պայմանագրի այն հողվածները, որոնք վերաբերում են իրենց» ( նույն տեղում, էջ 504)։ Պայմանագրի մնացած հողվածների համաձայն կողմերը ճանաչում էին Արլի ժողովուրդների ազատության և անկախության իրավունքը, համաձայնվում էին Սև ծովի և նեղուցների միջագգ. ստատուտի վերջնական մշակումը հանձնել ափամերձ պետությունների ապագա կոնֆերանսին (հողվ. 5), ընդունում էին, որ երկու երկրների միջև մինչ այղ կնքված պայմանագրերը կորցրել են իրենց ուժը, իսկ խորհրդային Ռուսաստանը «Թուրքիային համարում է ազատ առաջներում Թուրքիայի և ցարական կառավարության միջև կնքված միջազգային ակտերի վրա հիմնված դրամական կամ որևէ այլ պարտավորություններից» (հողվ. 6)։ Ուժը կորցրած էր համարվում կապիտուլյացիաների ռեժիմը (հոդված 7), կողմերը պարտավորվում էին «իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի կամ նրա տերիտորիայի մի մասի կառավարության ղերը ստանձնելու հավակնություն (հոդված 8)»։
Մ. պ. թուրք, դիվանագիտության խոշոր հաջողությունն Էր։ Այն ստորագրվեց մի ժամանակաշրջանում, երբ խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունն ամեն կերպ աջակցում էր քեմալական Թուրքիային՝ նրա, այսպես կոչված, հակաիմպերիալիստ. պայքարում՝ անտեսելով Հայաստանի նկատմամբ քեմալականների զավթողական նկրտումները։ Փաստորեն Հայաստանին առնչվող հարցերը լուծվեցին նրա թիկունքում։ Մ. պ-ով կատարելով իր պարտավորությունները (հոդված 15)՝ խորերդ, կառավարությունը ակտիվորեն մասնակցեց Թուրքիայի և Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների միջև պայմանագրի նախապատրաստմանը (տես Կարսի պայմանագիր 1921)։
Գրականություն
Ձոհրաբյան է. Ա, Սովետական Ոուսաստանր և հայ-թոլրքական հարաբերությունները 19201922թթ., ե., 1979։ Кузнецова С. И., Установление советско-турецких отношений, М., 1961; Хейфец А. И., Советская дипломатия и народы Востока. 1921-1927, М., 1968; История внешней политики СССР. 19171985, т. 1, 1917-1945 гг., 5 изд., перераб. и доп., М., 1986.
է. Ձոհրաբյան
ԱՈՍԿՎԱՅԻ Ռուս-ԹՈէՐՔԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐ 1920, 1921։ Աոաջին կոնֆերանսը տեղի է ունեցել 1920-ի հուլիս-օգոստոսին՝ քեմալական Թուրքիայի և Խորերդ. Ռուսաստանի միջև հարաբերությունները կարգավորող պայմանագիր կնքելու նպատակով։ խորհրդային Ռուսաստանի կողմից բանակցությունները վարել են արտգործժողկոմ Գ. Ձիչերինը, նրա տեղակալ Լ. Կարախանը, տնտեսական, իրավական բաժնի տնօրեն Ա. Սաբանինը, արևելյան գործերի փորձագետ Ադամովը, Թուրքիայի կողմից՝ Բեքիր Սամին (պատվիրակության ղեկավար), Յուսուֆ Քեմալ Բեյը և ուրիշներ։ Պայմանագրի նախագծի, ինչպես նաև կողմերին հետաքրքրող մյուս հարցերի քննարկման և նախապատրաստման նպատակով ստեղծվեցին երկու հանձնաժողովներ՝ քաղաքական և ռազմ.։ ռազմական հանձնաժողովում թուրք, փոխգնդապետ Սեյֆին առաջարկեց կարճ ժամանակամիջոցում Թուրքիային տրամադրել զենք ու զինամթերք, նավթ և այլն։ Չնայած ոչ բոլոր պահանջները ընդունվեցին, բայց համաձայնություն կայացվեց Թուրքիային ֆինանս, օգնություն (5 միլիոն ո. ոսկով) ցույց տալու, անհրաժեշտ չափով զենք ու զինամթերք մատակարարելու շուրջ։ Կոնֆերանսում խիստ տարաձայնություն առաջացրեց տարածքային սահմանազատումների հարցը։ խորհրդային Ռուսաստանը, փորձելով հանդես գալ որպես միջնորդ և մեղմել հայ-թուրքական լարված հարաբերությունները, առաջ քաշեց տարածքային հարցերի լուծման ազգագրական սկզբունքը՝ «հիմնված մինչև մեծ պատերազմը գոյություն ու-