նեցած ազգային փոխհարաբերությունների վրա և առաջարկեց փոխադարձ վերաբնակեցում կատարել, որպեսզի երկու կոդմից ստեղծվի միատեսակ ազգագրական տարածք» («Документы внешней политики СССР», т. 2, 1958, с. 726)։ Լ. Շանթի գլխավորած հայկական պատվիրակությունը (տես Շանթի առաքելություն 1920), որն այդ ժամանակ Մոսկվայում բանակցություններ էր վարում խորհրդային կառավարության հետ, սկզբունքորեն համաձայն էր դրան։ Թուրքական պատվիրակությունը ոչ միայն մերժեց այդ սկզբունքը, այլև հրաժարվեց վիճելի տարածքների վերաբերյալ կողմերի կոնկրետ պահանջները պարզելու նպատակով Լ. Շանթի պատվիրակության հետ հանդիպելու՝ Լ. Կարախանի առաջարկից՝ պատճառաբանելով. թե նման լիազորություն չունի։ Բեքիր Սամին պնդեց Բրեստի հաշտությամբ (1918) գծված սահմանների վրա և պահանջեց ճանաչել թուրք. «Ազգային ուխտը»։ Նա նաև պահանջեց Ռուսաստանի համաձայնությունը (թեկուզ և բանավոր)՝ գրավելու համար Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներ (հատկապես՝ Սարիդամիշի և Շահթախթիի շրջանները) Նախիջևանի վրայով կարմիր բանակի և խորհրդային Ռուսաստանի հետ անմիջական կապ ստեղծելու նպատակով, առանց որի, իբր, թուրքերը մեկ ամիս էլ չեն դիմանա։ Չստանալով Գ. Չիչերինի համաձայնությունը՝ Բեքիր Սամին պահանջեց հանդիպել Լենինի հետ։ Օգոստ. 13-ին ՌԿ(բ)Կ ԿԿ Քաղբյուրոն Լենինի մասնակցությամբ քննարկեց Գ. Չիչերինի առաջարկները Թուրքիայի և Հայաստանի մասին, իսկ օգոստ. 14-ին Լենինն անձամբ ընդունեց Թուրքիայի պատվիրակությանը։ Թուրքիայի կողմից Շահթախթիի և Սարիդամիշի գրավման նպատակահարմարության հարցը Կովկասյան ճակատի ՌՀԿ անդամ Գ. Օրջոնիկիձեի հետ հեռագրով պարզելուց հետո Գ. Չիչերինը Բեքիր Սամիին հայտնեց, որ խորհրդային կառավարությունը դեմ չէ այդ միջոցառմանը, բայց պայմանով, որ թուրքերը այդ գծից չանցնեն։
Կոնֆերանսն ավարտվեց օգոստ. 24-ին կողմերի փոխհարաբերությունների վերաբերյալ հիմնական սկզբունքները որոշող պայմանագրի նախագծի մշա կումով։ Նրանում կային կետեր կողմերին ուժի թելադրանքով պարտադրված պայմանագրերը չճանաչելու, ցարական Ռուսաստանի և Թուրքիայի միջև նախկինում ստորագրված պայմանագրերը չեղյալ հայտարարելու, նեղուցների (Բոսֆոր և Դարդանել) ստատուտի լուծումը սևծովյան տերությունների կոնֆերանսին հանձնելու, տնտեսական, ֆինանս, և հյուպատոսական համաձայնություններ կնքելու մասին և այլն։ Հայաստանի համար առանձնակի կարևորություն էին ստանում 3-րդ և 4-րդ հոդվածները, որոնցից աոաջինում ասված էր, որ կողմերը պարտավորվում են փոխադարձ համաձայնությամբ, ամենակարճ ժամկետում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մարդկանց և ապրանքների փոխադրման նպատակով Ռուսաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության ճանապարհներ բացելու համար։ Պարզ էր, որ այդ ճանապարհը պետք է բացվեր Հայաստանի վրայով։ 4-րդ հոդվածում ասված էր. որ ՌԽՖՍՀ համաձայն է ստանձնել միջնորդությունը Թուրքիայի և սահմանակից այն երրորդ պետությունների միջև, որոնք իրենց իշխանության տակ են պահում թուրք. «Ազգային ուխտի» մեջ մտցված որևէ տարածք։ ճանաչելով «Ազգային ուխտը»՝ խորհրդային կառավարությունը դրանով իսկ ընդունում էր Թուրքիայի իրավունքը Բաթումի, Կարսի, Արդահանի վրա։ Եվ քանի որ այդ տարածքները գտնվում էին Հայաստանի և Վրաստանի կազմում, ուստի որոշվեց Թուրքիայի հյուսիս-արլ. սահմանի ճշտման հարցը հետաձգել, որի պատճառով էլ հետաձգվեց նախապատրաստված պայմանագրի վերջնական ստորագրումը։ Պայմանագրի այս նախագիծը հետագայում դրվեց 1921-ի Մոսկվայի պայմանագրի հիմքում։ Երկրորդ կոնֆերանսը տեղի է ունեցել փետր. 26 մարտի 16-ը. Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Կոնֆերանսում ՌԽՖՍՀ ներկայացրել են Գ. Ձիչերինը և Ջ. Կորկմասովը, Թուրքիան Յուսուֆ Քեմալ Բեյը, Ռզա Նուր Բեյը, Ալի Ֆուադ փաշան։ ՌԽՖՍՀ կառավարությունը Մոսկվա էր հրավիրեւ նաև Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններին. սակայն թուրք, պատ վիրակությունը հրաժարվեց միացյալ կոնֆերանսի գաղափարից՝ պատճառաբանելով, թե իր կառավարությունից չունի համապատասխան լիազորություններ։ Իրականում թուրք, կողմը ձգտում էր Անդրկովկասի հանրապետությունների հետ կնքել անջատ պայմանագրեր։
Երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշվեց բանակցությունների հիմքում դնել ռուս-թուրքական առաջին կոնֆերանսի (1920-ի հուլիսօգոստ.) մշակած պայմանագրի նախագիծը, որը, սակայն, պետք է կրեր փոփոխություններ և լրացվեր։ Այս նպատակով ստեղծվեցին երեք հանձնաժողովներ՝ քաղաքական, իրավաբանական և խմբագրական։ Կոնֆերանսում քննարկվող հարցերից առավել կարևորն ու դժվարություն հարուցողը տարածքային սահմանազատման խնդիրն էր։ Թուրքական պատվիրակությունն այս հարցում ցուցաբերեց մեծ համառություն՝ հավակնելով Բաթումի, Կարսի մարզերին, Սուրմալուի և Նախիջևանի գավառներին, որոնց նկատմամբ իր իրավունքները հիմնավորելու համար նա վկայակոչեց նախ 1920-ի հունվ. 28-ին օսմ. խորհրդարանի ընդունած «Ազգային ուխտը» (երբ հարցը Բաթումի. Կարսի և Արդահանի մասին էր), ապա բնակչության ցանկությունը (Նախիջևանի հարցում), որի ապացույցն էր. իբր, թուրք, զորքերը հրավիրելու փաստը և այլն։ Թուրքական պատվիրակության եռանդուն գործունեության հետ միաժամանակ, քեմալականները ձեռնարկեցին գործուն քայլեր Բաթումի և Նախիջևանի գրավման համար՝ ձգտելով խորհրդային Ռուսաստանին կանգնեցնել կատարված փաստի առաջ։ Նախիջևանում իշխանությունը գրավելու նպատակով ապստամբության մի քանի փորձ կատարվեց, իսկ մարտի 11-ին թուրք, մի ջոկատ, Վրաստանի մենշևիկյան կառավարության համաձայնությամբ, մտավ Բաթում։ Համոզվելով, որ Բաթումի և Նախիջևանի հարցում զիջում չի լինելու, թուրք, պատվիրակությունը որոշեց չափավորել իր պահանջները, որպեսզի չգրկվի Խորհրդ Ռուսաստանի օգնությունից։ Մինչև մարտի 10-ը