Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գայնական շարժման ծավալումը և քաղաքը գրաված ֆրանս. զինվորական իշխանությունների երկդիմի քաղաքականությունը խիստ անապահով կացություն ստեղծեցին հայ բնակչության համար։ Հայերը սկսեցին պատրաստվել դիմադրության։

Կիլիկիայում տեղական հայկական իշխանությանը՝ ազգային միությանը կից, Ա. Լևոնյանի և Ա. Գալեմքարյանի գլխավորությամբ ստեղծվեց զինվորական կենտրոնական մարմին, որը հաշվառման ենթարկեց զենքն ու զինամթերքը, կազմակերպեց ռումբեր պատրաստելու գործը, սահմանեց գիշերային հսկողություն։ Ա. ի-յան ականավոր կազմակերպիչներից էր քահանա Ներսես Թավուգճյանը։ Օգտվելով Մարաշից ֆրանս. զորքերի նահանջից, Այնթապից ֆրանս. զորամասերի մասնակի հեռացումից՝ թուրքերը 1920-ի ապրիլի 1-ին հարձակվեցին հայերի և տեղում մնացած ֆրանս. կայազորի վրա։ Հայերը դիմեցին ինքնապաշտպանության։ Դիրքերը բաժանվեցին պաշտպանական 11 շրջանների, ստեղծվեց շուրջ 750 հոգուց բաղկացած զորախումբ, որը կապ հաստատեց ֆրանսիական զորքերի հետ։ Մարտերը շարունակվեցին մինչև մայիսի վերջը։ Անկարայում 1920-ի մայիսի 30-ին ստորագրված ֆրանսթուրք. զինադադարի համաձայն, ֆրանս. զորքերը պետք է հեռանային Այնթապից՝ հայ ազգաբնակչությանը փաստորեն մատնելով կոտորածի վտանգի։ Տեսնելով, որ ֆրանսիական ուժերին ապավինել այլևս չի կարելի, հայերը որոշեցին թուրք-ֆրանս. հետագա բախումների դեպքում պահպանել զինված չեզոքությունը։ Սակայն կըռվող կողմերի միջև հուլիսի 29-ին վերսկսված ռազմական գործողությունները և թուրք, ոտնձգություններն Այնթապի հայերի նկատմամբ վերջիններիս հարկադրեցին վերստին դիմել ինքնապաշտպանության, որը շարունակվեց մինչև 1921-ի փետրվարի 8-ը։ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև 1921-ի հոկտեմբերի 20-ին Անկարայում կնքված պայմանագրից հետո (տես Թուրք֊ֆրանսիական համաձայնագիր 1921) Այնթապի հայությունը ստիպված եղավ թողնել իր հարազատ քաղաքը և սփռվել աշխարհով մեկ։

Գրականություն

ՍաֆարյաՕ Գ, Պատմություն Այնթեպի հայոց, հ.2, Լոս Անջելես, 1953։ С а а к я н Р. Г., Франко-турецкие отношения и Киликия в 19181923гг., Е„ 1986, с. 132-139.

С. Թորոսյան

ԱՅՎԱԶՈՎՍԿԻ (Հայվազովսկի) Հովհաննես (Իվան) Կոստանդինի (1817, Թեոդոսիա 1900, Թեոդոսիա), ծովանկարիչ։ Պետերբուրգի և մի քանի եվրոպական գեղարվեստական ակադեմիաների անդամ։ Ղրիմի հայ համայնքի նշանավոր գործիչ։ 1877-78-ի ռուս-թուրք. պատերազմի ժամանակ զգալի նյութ, օգնություն է ցուցաբերել հայ գաղթականներին, շատերին ապաստան տվել Թեոդոսիայի իր կալվածքներում։ Նկարիչը ծանր է տարել 1894-96-ի հայկական ջարդերը Թուրքիայում, ձգտել է հնարավորին չափ նյութապես օգնել ջարդերից փրկվածներին, Ղրիմի հայ համայնքին կոչ արել օթևան տալ գաղթականներին։ Այդ սարսափելի իրադարձությունների անմիջական տպավորությամբ 1890-ական թթ. կեսին Ա. վրձնել է «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերխբեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» կտավները։ Այս ստեղծագործությունները ցուցատդրվել են 1898-ին, Մոսկվայում (պահպանման վայրն անհայտ է): Դրանց մատիտանկար էսքիզները վերատպվել են «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողովածուում։

Լ․ Վագներ (Մոսկվա)

«ԱՆԱՀԻՏ», գրական-գեղարվեստական հանդես։ Հրատարակվել Է Փարիզում, 1898-1911 և 1929-49-ին (ընդմիջումներով)։ Խմբագիր՝ Ա. Ձոպանյան։ Լայնորեն լուսաբանել Է հայկական հարցը, հայ ժողովրդի ազգ-ազատագր. շարժումը։ 1-ին փուլում «Ա.»-ում հրապարակվել են քաղաքական իրադարձությունները վերլուծող, ինչպես նաև հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրաց