տարածքային հարցերը քննարկվեցին կոնֆերանսի ոչ պաշտոն, նիստերում, որոնց սովորաբար մասնակցում էին Ի. Ստալինը և Բ. Շահթախթինսկին։ Մարտի 10-ին կոնֆերանսն անցավ տարածքային հարցերի պաշտոն, քննարկմանը։ Գ. Չիչերինը հայտարարեց, որ խորհրդային Ռուսաստանը պատրաստ է ճանաչել թուրքերի կողմից հռչակված «Ազգային ուխտի» սահմանները, սակայն պահանջում է կատարել որոշ փոփոխություններ Բաթումի մասում։ Երկար վիճաբանություններից հետո ընդունվեց որոշում, որով Բաթումը մնաց Վրաստանին, Թուրքիան Բաթումի նավահանգստով ազատ U առանց մաքսի տարանցիկ առևտրի իրավունք ստացավ։ Հայաստանի սահմանների հարցի կապակցությամբ Գ. Չիչերինը հայտարարեց, որ ռուս, կառավարությունը չի պնդի սահմանը Արփաչայից արևմտյան և Արաքսից հվ. անցկացնելուն։ Դա նշանակում էր, որ Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Սակայն թուրք, պատվիրակությունը չբավարարվեց և պահանջեց, որպեսզի Նախիջևանի մարզը չմնա Հայաստանին, այլ դրվի Ադրբեջանի հովանավորության տակ. վերջինս էլ պետք է պարտավորվեր ապագայում չզիջել այդ հովանավորությունը մի երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին։ Գ. Չիչերինը առաջարկեց սահմանափակվել Նախիջևանի մարգը ուղղակի Ադրբեջանի հովանավորությանը հանձնելով, իսկ թուրք, պատվիրակությունը պահանջեց ավելին՝ Նախիջևանին միացնել Շարուր-Դարալագյազը և Երևանի գավառի մի մասը՝ մինչև Արարատ կայարանը։ Այս առաջարկության նպատակը պարզ էր. չկարողանալով գրավել Նախիջևանը՝ Թուրքիան ձգտում էր գոնե նրա հետ ունենալ ընդհանուր սահման։ Երկարատև վիճաբանություններից հետո ընդունվեց որոշում, որ այդ մասում սահմանը ճշտի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչների խառը հանձնաժողովը։ Տարածքային հարցերի քննարկումից հետո Գ. Չիչերինը հայտարարեց՝ քա նի որ թուրք-անդրկովկասյան սահմանը ենթակա է հաստատման, ապա այն պայմանագրերում, որոնք Թուրքիան կնքելու էր այդ հանրապետությունների հետ, չպետք է թույլատրվի ինքնիշխանության որևէ խախտում և որ Թուրքիայի ցանկացած փորձ այս ուղղությամբ խորհրդային Ռուսաստանը կդիտի որպես իր դեմ ուղղված միտում։ Նման հայտարարությունը հետապնդում էր անդրկովկասյան հանրապետությունները. մասնավորապես Հայաստանը, Թուրքիայի ոտնձգություններից պաշտպանելու նպատակ, քանի որ վերջինս շարունակում էր կառչել 1920-ի Ալեքսանդրապոլի պայմանագրից. Սակայն Հայաստանի ինքնիշխանությունն արդեն խախտվել էր ամենահիմնական և ամենակենասկան հարցում՝ սահմանների հարցում։ Մարտի 14-ի նիստի ժամանակ երկու կողմերն էլ ներկայացրին պայմանագրի իրենց նախագծերը և սկսեցին քննարկումը։
Կոնֆերանսի եզրափակիչ նիստը տեղի ունեցավ մարտի 16-ին և նույն օրն էլ ստորագրվեց «Բարեկամության և եղբայրության պայմանագիր ՌԽՖՍՀ և Թուրքիայի միջև» (տես Մոսկվայի պայմանագիր 1921)։ Ստորագրվեց նաև համաձայնագիր, որով խորհրդային Ռուսաստանը պարտավորվեց Թուրքիային անհատույց տրամադրել 10 միլիոն ռ. ոսկով, զենք, զինամթերք և այլն։
Գրականություն
Զոհրաբյան է. Ա, Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922թթ., Ե., 1979։ Кузнецова С. И., Установление советско-турецких отношений, М., 1961; Хейфец А Н., Советская дипломатия и народы Востока, 1921-1927 гг., М., 1968.
է. Զոհրաբյան
«ՄՈՌԱՑՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ։ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՍՈՐԻՆԵՐԻ ԲՆԱՋՆՋՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ» ("Ein vegessener Holcaust. Die Vernichtung der christlischen Assyren in der Turkei"), փաստաթղթերի ժողովածու XIX դ. վերջին-XX դ. սկզբին Օսմանյան կայսրության քրիստոնյա ասորիների ցեղասպանության մասին։ Հրատարակել է «Սպառնալիքի տակ գտնվող ժողովուրդների պաշտպանության ընկե րությունը» 1989-ին (Գյոթինգեն-Վիեննա)։ ժող. կազմել է Գաբրիելե Յոնանը։ Նա էլ հենց տվել է հրապարակված փաստաթղթերի գիտական վերլուծությունը։
ժող-ում տեղ գտած 60 փաստաթղթերը անհերքելիորեն վկայում են, որ թուրք, իշխանությունները հայերի հետ մեկտեղ պարբերաբար հալածանքների են ենթարկել նաև քրիստոնյա ասորիներին, որոնք բաժանել են հայերի ողբերգական ճակատագիրը ինչպես 1894-96-ին, այնպես և առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-18), երբ տասնյակ հազարավոր ասորիներ դարձան երիտթուրքական կառավարության կազմակերպած ցեղասպանության զոհը։ Վավերագրերի վերլուծությունը ցույց է տալիս, np քրիստոնյա ասորիների զանգվածային ոչնչացումը տեղի է ունեցել ճիշտ և ճիշտ հայերի նման («համիդիե» հեծելագնդերի օգտագործում, տեղահանություն, գնդակահարություններ, արգելափակում համակենտրոնացման ճամբարներում)։ Ասորիները հալածվել են հենց այն բանի համար, որ պատկանել են այլ կրոնական ու էթնիկական ընդհանրության։
U. Մանուչարյան
ՍՌՐԳԱՆ (Morgan) ժան ժակ Մարի դը (1857-1924), ֆրանսիացի հնագետ և պատմաբան։ Պեղել է հնադարյան Շո20 (ինչը Մ-ին ճանաչում է բերել), գրել հետազոտություններ Ռւրարտուի մասին, հեղինակ է «Հայ ժողովրդի պատմությունը…» (1919) հայտնի աշխատության։ Ի թիվս ֆրանս. մտավորականության ներկայացուցիչների Մ. ևս ցասումով է դատապարտել հայ ժողովրդի, նրա նյութ, և հոգևոր հարուստ մշակույթի ոչնչացման թուրք, քաղաքականությունը։ 1916-17-ին հրապարակած իր հոդվածներում Մ. առաջիններից էր, որ հարց բարձրացրեց ցեղասպանության իրականացման համար երիտթուրքական պարագլուխներին անմիջական պատասխանատվության ենթարկելու։ «Երթ ուշադիր կարդում ես հայերի եղեռնին վերաբերող փաստաթղթերը, ապշում ես, թե ինչ հեռատեսությամբ ու հմտությամբ էր երիտթուրքական կառավարությունը կազմակերպել այդ սարսափները։ Ամեն ինչ նախատեսված էր. զոհերի զինաթափումը, դիմադրելու ընդունակ երիտասարդության մեկուսացումը, զանգվածային տեղահանությունը և տանջանքները ճանապարհներին, տղամարդկանց