ոչնչացումը, կանանց և աղջիկների ընտրությունը մահմեդականացնելու համար… Կգա օրը, երբ այդ ոճրագործները, լինեն բեռլինյան թե ասիական, պատասխան պետք է տան իրենց արարքների համար և հատուցեն իրենց կատարած չարագործությունների դիմաց» ("Contre les barbares de L՝Orient…", էջ 181-182)։ Համաշխարհային պատերազմից հետո Մ. հանդես է եկել պահանջով, որ բոլոր մեղավորները հանձնվեն չեզոք երկրներին, և որ նրանց դատի միջազգային դատարանը։ Հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ հալածանքների թուրք, քաղաքականության մասին Մ. խոսել է նաև «Ակնարկ ազգությունների մասին» (1917) երկում։
Երկեր Հայ ժողովրդի պատմությունը իր տարեգրության ամենաստույգ ժամանակներեն մինչև մեր օրերը, Բոստոն, 1947։ Contre Խտ barbares he rOrient. Eludes sur la Turquie, P.-Nancy, 1918.
Ռ. Սահակյան
ՄՈՐԳԵՆԹԱՈՒ (Morgenthau) Հենրի (1856-1946), ամերիկյան դիվանագետ։ Կրթությամբ իրավաբան։ 1913-16-ին ԱՄՆ-ի դեսպանը Թուրքիայում. առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո ներկայացնում էր նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի և Բելգիայի շահերը այդ երկրում։ Մերձավոր Արևելքում օգնության ամերիկյան կոմիտեի (Ամերկոմ) փոխնախագահն էր։ Երբ ամերիկյան հյուպատոսների բազմաթիվ զեկուցագրերից հայտնի դարձավ, որ արևմտահայերի տեղահանության իսկական նպատակը նրանց լիակատար բնաջնջումն է, Մ. հանդիպում ունեցավ երիտթուրքական պարագլուխներ Թալեաթի և էնվերի հետ՝ ապարդյուն փորձելով կանխել հայերի արտաքսումն ու կոտորածը։ Իր հուշերում Մ. առանձին գլուխներ է նվիրել արևմտահայերի ողբերգությանը, որոնք գրված են Հալեպի ամերիկյան հյուպատոսի զեկուցագրերի հիման վրա։ Նրա «Հայկական ջարդերի առթիվ» (1918), «Ինչու պետք է կործանել Օսմանյան կայսրությունը» (1918), «Հայաստանը կանչում է» (1918), «Կոչնչանա արդյոք Հայաստանը» (1920), «Հայերի կոտորածները 1915-ին» (1922) հողվածները և «Հայաստանի ողբերգությունը» (1918), «Բոսֆորի գաղտնիքները. 1913-1916» (1918), «Դեսպան Մորգենթաուի հուշերը» (1919) գրքերը կարևոր ու արժանահավատ վկայություններ են պարունակում արևմտահայության Մեծ եղեռնի մասին։ Մ. գտնում էր, որ երիտթուրքական կառավարությունը նախօրոք էր ծրագրել Թուրքիայի հայության բնաջնջումը։ Նա մերժել է հայերի տեղահանության ռազմական անհրաժեշտության թուրք, վարկածը և փաստերով ապացուցել, որ երիտթուրքական պարագլուխների նպատակը հայ ազգի իսպառ ոչնչացումն էր։ Մ. դատապարտել է եվրոպական տերությունների անտարբեր դիրքորոշումը հայկական հալածանքների հարցում, ինչն էլ իր հերթին խրախուսեց թուրք ջարդարարներին։
Երկ Ամերիկյան դեսպանի հուշերը և հայկական եղեոնի գաղտնիքները, Ե., 1990։ The Tragedy of Armenia, Լ, 1918։ Secrets of the Bosphorus, Costantinople, 1913-1916, L„ 1918; Ambassador Mdrgentau’s story, Garden-Cty-N Y„ 1918; Mdmoires suivis de documents inddis du Ddpartement d՝Etat, pidface de Gdrard Chaliand, P., 1984.
U. Կիրակոսյան
ՄՌՐՌՒՔ ԿԱՐՈ (Ավոյան Կարապետ) (1875, գ. Գելիեգուգան (Սասունի գավառում) 1950, Համադաս), ազգայինազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է ծննդավայրի վարժարանում։ Մասնակցել է Սասունի 1891-93-ի ինքնապաշտպան. կռիվներին։ Գործել է Սասունում (Աղբյուր Աերոբի, Անդրանիկի. Գևորգ Ձավուշի, Ռուբենի խմբերում)։ Քաջությամբ աչքի է ընկել հատկապես Գևորգ Չավուշի՝ 1905-ի ապրիլի 25-ի Խարս գ. կռվում։ 1908-ի երիտ թուիք. հեղաշրջումից հետո՝ փախըստական։ 1912-14-ին գործել է Տարոսում։ Մասնակցել է Սասունի 1915-ի ինքնապաշտպանությանը։ 1916-ին Աուշում միացել է Փեթարա Մանուկի զինվորներին, արշավել Խութ, Մոտկան, Բռնաշեն և ազատել 8000 սասունցիների, ապա մտել մշեցիներից ու ասսանցիներից կազմված ժող. գնդերի մեջ, որոնք գործել են Տարոնում, Խնուսում, Մանագկերտում, Ալաշկերտում։ 1918-ին Անդրանիկի խմբի հետ անցել է Խոյ։ Մասնակցել է Զանգեզուրում մղված կռիվներին։ 1919-ից բնակվել է Ահագչի գյուղում (այժմ՝ Զովասար, ՀՀ Թալինի շրջանում)։ Մասնակցել է 1921-ի Փետրվարյան ապստամբությանը. որի պարտությունից հետո անցել է Սիրիա, ապա՝ Հունաստան, Պարսկաստան։
Ա Ներսիսյան
ՄՌԱՎՅԱՆ Ասքանագ Հարությունի (1886-1929), պետական և կուսակցական գործիչ, հրապարակախոս։ ՌՍԴԲԿ անդամ։ Ավարտել է Երևանի թեմական դպրոցը (1906) և Պետերբուրգի հոգենյարդաբանական ինստ-ը (1915)։ Աշխատակցել և խմբագրել է մի շարք բոլշևիկյան պարբերականներ։ 1920-ի նոյեմբ. ընտրվել է Հայաստանի Հեղկոմի կազմում։ 1921-23-ին եղել է Խորհըրղ. Հայաստանի արտաքին գործերի, 1923-29-ին լուսավորության ժողկոմ, ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալ։ Գլխավորել է խորհրդային Հայաստանի պատվիրակությունը 1921-ի Կարսի կոնֆերանսում և հանրապետության կառավարության անունից ստորագրել Կարսի պայմանագիրը.
1920-ի թուրք-հայկակպն պատերազմի ժամանակ, ի տարբերություն շատ հայ բոլշևիկների, Մ. պատերազ