Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մի և խաղաղության հարցում շարադրել է այլ ազգային շահերին մոտ տեսակետ։ ՌԿ(բ)Կ ԿԿ ուղարկած նամակում Մ. թուրք ազգայնականների վարած պատերազմը բնութագրել է որպես նվաճողական։ Հանուն Մերձ. Արլ-ում և Անդրկովկասում հեղափոխական շահերի պաշտպանության, Մ. աոաջարկել է շտապ միջամտել ու հասնել պատերազմի դադարեցմանը և ջանքեր գործադրել լուծելու երկու հիմնական խնդիր. հայկական հարցը, որի լուծումն անհրաժեշտ էր Թուրքիայի արևելյան նահանգներում հայ գաղթականությանը բնակեցնելու, հայ ժողովրդին և Հայաստանը արևմտյան կողմնորոշումից շրջելու, նրանց բախտը խորհրդային Ռուսաստանի հետ կապելու համար, և Հայաստանի խորհըրդայնացումը, որը հնարավոր էր համարում ռուս, կարմիր բանակի օգնությամբ։

Վ Ղազախեցյան

ՄՍԸՐԼՅԱՆ Զավեն Մկրտչի (ծ. 1938, Բեյրութ), պատմաբան։ նախնական կրթությունը ստացել է Բեյրութի և Տրիպոլիի հայկական վարժարաններում, ապա հետևել Բեյրութի ամերիկյան համալսարանի պատմության դասընթացներին։ Ստացել է արվեստների պսակավորի (1959) և մագիստրոսի (1963) կոչումներ։ Զբաղվում է մանկավարժությամբ։ 1967-ից Բեյրութի հայ ավետարանական քոլեջի տնօրենն է։ Հայկական հարցի վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ է։ «Հայկական հարցի մասին» (1978), «Երեք դաշնագիրեր» (1979) աշխատությունների մեջ արծարծել է Կարս-Արդահանի հարցը խորհրդա-թուրքական հարաբերությունների ոլորտում, նաև Ղարաբաղի, Նախիջևանի և Ախալքալաքի շրջանների խնդիրը, հայ-քրդական հարաբերությունները, Հայկական հարցը 1920-ի Ալեքսանդրապոլի պայմանագրում, 1921-ի Մոսկվայի, Լոնդոնի, Կարսի խորհրդաժողովներում։ Միջին Արլ-ի հայկական գաղթավայրերի պատմության կարևոր աղբյուր է Մ-ի՝ հոր մասին «Մկրտիչ Մսըրլյանի ադգային-քաղաքական գործունեությունը» ուսումնասիրությունը։ Բազմա թիվ պատմագիտ. և այլ բնույթի հոդվածներ է տպագրել Լիբանանի հայ մամուլում։

Ս. Սանջյան (Լիբանան)

ՄՌՒԴԱՎԱՐ Թահա Մըրվան (ծ. 1936), արաբ (Սիրիա) օրենսգետ։ Ավարտել է Դամասկոսի (1960) և Կոլորադոյի (1976, ԱՄՆ) համալսարանները։ պետական պաշտոնյա է։ Գրել է «Հայերը պատմության ընթացքում» մեծածավալ աշխատությունը, որը արաբ, լույս է տեսել 1982-ին, Բեյրութում։ Գիրքը պարունակում է տեղեկություններ Հայաստանի բնակչության, քաղաքական պատմության, սոցիալ. դրության, մշակույթի և բազմաթիվ այլ հարցերի մասին։ Մ. բարձր է գնահատել իր իսկ բնութագրմամբ՝ «հայոց քաղաքակրթության լուսապայծառ երևույթը»։ Աշխատության դգալի մասը նվիրված է հայկական հարցին, հեղինակը ողբերգական է համարել սուլթան Աբդուլ Համիդ ll-ի տիրապետությունը, որը «կառավարեց կայսրությունը 33 տարի երկաթյա ձեռքով»՝ ճնշելով կայսրության բոլոր ժողովուրդներին, «մասնավորապես արաբ, ժողովըրդին, բալկանյան ժողովուրդներին և հայ ժողովրդին», մանրամասնորեն անդրադարձել է 1894-96-ի հայկական ջարդերին։ Մ. լուսաբանել է նաև արևմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու հարցը, ինչի ձախողման համար մեղադրել է ոչ միայն թուրք, սուլթանին. այլև եվրոպական տերություններին, հատկապես Անգլիային, որը անհանգըստանում էր իր մրցակցի՝ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումից Մերձ. Արլ-ում։ Անդրադառնալով հայերի 1915-ի ցեղասպանության պատճառների բացահայտմանը՝ Մ. մեծ տեղ է հատկացրել պանթյուրքիզմի քաղաքականությանը։ «Երիտթուրքերը, գրում է նա-, սկսեցին կիրառել թուրանիզմի քաղաքականություն և քարոզել հօգուտ նրա»՝ ձգտելով «ստեղծել նոր կայսրություն՝ բաղկացած թյուրքական ժողովուրդներից, որոնք բնակվում են Կովկասի լեռներից մինչև Թուրքեստանի սահմանները», սակայն «նրանում տեղ չէր մնում մյուս ժողովուրդների, ինչպես, օրինակ, արաբների և հայերի համար»։ Եվ անհրաժեշտ է դառնում հայերի, որպես թյուրք, ժողովուրդներին միմյանցից բաժանող խոչընդոտի, վերացումը։ Այդ հնարավորությունը երիտթուրքերին ընձեռեց առաջին համաշխարհային պատերազմը. «Իթթիհաթ վե թերաքքիի» կառավարությունն օգտագործեց այդ եզակի հնարավորությունը վերջ տալու բարեփոխումներին և հենց իրեն՝ «հայ ժողովրդին»։ Մ. ցասումով դատապարտել է հայերի ցեղասպանությունը որպես համայն մարդկության դեմ ուղղված բարբարոսական արարք։

Ն. Հովհաննիսյան

ՄՈՒԴՐՌՍԻ ԶԻՆԱԴԱԴԱՐ 1918, կնքվել է հոկտեմբերի 30-ին, Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում, Անտանտի ներկայացուցիչների և Թուրքիայի միջև։ Հայաստանի շահերն անմիջականորեն շոշափող հոդվածներում ասվում էր, որ ռազմագերի և ներկալված հայերին պետք է հավաքել Կ. Պոլսում՝ նրանց առանց խոչընդոտների դաշնակիցներին հանձնելու համար (հոդված 4)։ հոդված 11-ով նախատեսվում էր թուրք, զորքերի էվակուացիան Անդրկովկասից. ըստ որում՝ մնացած զորքերը պետք է հեռացվեին, «եթե դաշնակիցները պահանջեն դա՝ տեղերում իրավիճակը ուսումնասիրելուց հետո»։ հոդված 16-ով նախատեսվում էր թուրք, զորքերի դուրսբերումը Կիլիկիայից։ հոդված 24-ում ասված էր, որ «Հայկական նահանգներից որևէ մեկում անկարգությունների դեպքում դաշնակիցներն իրենց իրավունք են վերապահում գրավելու դրա մի մասը»։

Մ. q-ի պայմանները դաշնակիցների անունից Թուրքիային թհլադրհլ էր անգլ. ծովակալ Քալթորպը՝ առանց համաձայնեցնելու Անտանտի մյուս անդամների հետ։ Այդ պայմանները քննարկման առարկա դարձան 1919-ի հունվ. 18-ին Փարիզում բացված հաշտության կոնֆերանսում։ Հունվ. վերջին Անտանտի գերագույն խորհուրդը որոշում ընդունեց Օսմանյան կայսրությունից Հայաստանի, Սիրիայի, Պաղեստինի, Արաբիայի և Միջագետքի անջատման մասին։ Սակայն հետագայում Անտանտի պետությունները ոչ մի լուրջ քայլ չձեռնարկեցին իրագործելու Մ. զի այն պայմանները, որոնք կնպաստեին հայկական հարցի արդարացի լուծմանը։ Անկարայում կազմված թուրք, կառավարությունը մերժեց Մ. զ. և հասավ դրա փաստական վերացմանը։

Ռ. Սահակյան