Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տական պատրաստության մեջ է պահել իր ջոկատը։ 1915-ի մայիս-հունիսին Ուրֆա են հասել հայ աքսորականների առաջին կարավանները։ Միաժամանակ թուրք, իշխանությունները ձերբակալել են քաղաքի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներին։ Զգալով վերահաս վտանգը՝ Յո. աոաջարկել է դիմել զինված ինքնապաշտպանության, սակայն քաղաքի հայ ավագանին մերժել է։ Քաղաքի հայության կոտորածի տեղիք չտալու համար Յո. հեռացել է իր ջոկատով։ Բայց օգոստ. 1Ց-ին իշխանությունները սկսել են հայերի ջարդը։ Վերադառնալով՝ Յո. կազմակերպել է Ուրֆայի հայերի ինքնապաշտպանությունը (տես Ուրֆայի հերոսամարտ 1915), մարտում ցուցաբերել է մեծ արիություն։ Ի վերջո թվով գերակշիռ թշնամուն հաջողվել է ճնշել հայերի քաջարի դիմադրությունը։ Վիրավոր Յո. թշնամու ձեռքը չընկնելու համար ինքնասպան է եղել։

Գրականություն

Հի սա յան Հ., Դյուցազնական հայորդին Մկրտիչ Յոթնեղբարյան, Աթենք, 1937։ Մահակյա ն Ե., Դյուցազնական Ուրֆան և իր հայորդիները, Բեյրութ, 1954։

Ո. Օ. Սահակյան

ՅՈՀԱՆՍՈՆ Ալմա (1880, Ստոկհոլմ 1974, Ստոկհոլմ), շվեդ միսիոներուհի։ Տակավին երիտասարդ նվիրվել է մարդասիր. կրոն, գործունեության։ 19011915-ին ծառայել է արևմտյան Հայաստանում գտնվող գերմ. միսիոներ, հաստատություններում և որբանոցներում։ 1915-ի աշնանը հարկադրված վերադարձել է Շվեդիա։ 1920-22-ին Կ. Պոլսում օգնել է ջարդերից ու տարագրությունից փրկված հայ որբերին ու կարոտյալներին։ 1923-ին անցել է Սալոնիկ (Հունաստան), աշխատել շվեդ, նպաստամատույց հաստատությունում, օգնել հայ գաղթականներին։ 1941-ի վերջին, Հունաստանի ֆաշիստ, օկուպացումից հետո, երբ անհնար էր շարունակել մարդասիր. գործունեությունը, Յո. վերադարձել է Շվեդիա։ Սակայն շարունակվել են սերտ հարաբերությունները հայերի հետ. Յո. տիրապեւոել է հայ-ին։ Որպես հայոց եղեռնի ականատես, Յո. գրել է երկու գրքույկ՝ «Աքսորյալ ժողովուրդ մը» (1930) և «Հայ աքսորականներու կյանքը» (1931), որոնք վկայում են հայերի տեղահանությունների և նրանց վրա գործադրված բռնությունների մասին։

Մ Պետրոսյան

Ն

ՆԱԶԱՐԲԵԿ (Նազարբեկյան) Ավետիս Վարդանի (1866, Թիֆլիս 1939, Մոսկվա), հասարակական քաղաքական գործիչ, հրապարակախոս։ Հնչակյան կուսակցության հիմնադիրներից։ Թիֆլիսում ավարտել է գիմնազիան, սովորել Պետերբուրգի և Փարիզի (Սորբոնի) համալսարաններում։ 1886-87-ին աշխատակցել է Մ. Փորթուգալյանի «Արմենիա» հանդեսին, սակայն, չհամակերպվելով նրա լիբերալ-բուրժ. ուղղության հետ, հեռացել է, այնուհետև ժնևում կազմակերպել սոցիալիստ, գաղափարախոսությունն ուսումնասիրող ուսանող, խմբակ։ ժնևում մասնակցել է Գ. Պլեխանովի «Աշխատանքի ազատագրություն» խմբի հավաքներին։ 1887-ին, կովկամահայ մի խումբ ուսանողների հետ հիմնադրել է «Հնչակ» թերթը և հնչակյան կուսակ ցությունը, մասնակցել կուսակցության ծրագրի (հրատարակվել է 1888-ին) մշակմանը, որում առաջնահերթ խնդիրն էր ճանաչվում արևմտյան Հայաստանի ազատագրումը թուրք, լծից, Հայաստանի միավորումը մեկ միասնական անկախ հանրապետության մեջ։

Ն. մեծապես նպաստել է հայ իրականության մեջ մարքսիզմի գաղափարների տարածմանը։ Հիմնադրել է «Սոցիալիստական գրադարան» մատենաշարը, հայերեն թարգմանել Կ. Մարքսի. Ֆ. էնգելսի, Գ. Պլեխանովի, Ֆ. Լասսալի, Պ. Լաֆարգի երկերը։ հայկական պարբերական մամուլի (այդ թվում՝ իր խմբագրած «Գաղափար», Աթենք, «Ապտակ», Աթենք, ապա՝ Լոնդոն և այլն) էջերում հրատարակել է հոդվածներ’ պաշտպանելով սոցիալիստ, գաղափարախոսությունը։ Անձամբ ճանաչել է Ֆ. էնգելսին, ժ. ժորեսին, Պ. Լաֆարգին, Կ. Կաուցկուն, Վ. Լենինին, Ս. Շահումյանին։ Հեղինակ է գեղարվեստական ստեղծագործությունների (Լ ե ռ ե ն ց գրակ. անունով), որոնցում նկարագրել է հայ ժողովրդի ծանր վիճակը, կոչ արել ազատագրական պայքարի։ 1923-ին Փարիզից անցել է ԱՄՆ, ընդունվել կոմկուսի շարքերը, նպաստել ձախ հնչակյանների միավորմանը այդ կուսակցության հետ (կազմել է հայկական մասնաճյուղ)։ Մասնակցել է ՀՕԿ-ի աշխատանքներին։ 1934-ին տեղափոխվել է ԽԱՀՄ։

ՆԱԶԱՐԲԵԿ (Նազարբեկյան) Մարո Հովհաննեսի (1864, Թիֆլիս 1941, Թիֆլիս), հասարակական, քաղաքական գործիչ։ U. Նազարբեկի կինը։ Uվարտել է Թիֆլիսի կանանց գիմնազիան (1881), սովորել Պետերբուրգի կանանց բարձրագույն դասընթացներում (վերջին կուրսից հեռացվել է հեղափոխական շարժումներին մասնակցելու համար)։ Տեղափոխվել է (1886-ին) Փարիզ, ապա ժնև, սովորել տեղի համալսարանում։ 1887-ին մասնակցել է «Հնչակ» թերթի և հնչակյան կուսակցության հիմնադրմանը։ 1896-ին՝ կուսակցության պառակտումից հետո գլխավորել է (Ա. Նազարբեկի հետ) նրա ձախ՝ սոցիալիստական թևը, մասնակցել հնչակյան «Գաղափար» և «Ապտակ» հանդեսների հրատարակմանը։ 1904-ից հեղ. աշխատանք է կատարել Ոուսաստանում, 1910-ին ձերբակալվել է, բանտարկվել Թիֆլիսում (Մետեխի բանտ), ապա աքսորվել Սիբիր։ Աքսորից վերադարձել է 1917-ի Փետր. հեդափո-