պատասխանում է Մեծ Հայքի Մոկք նահանգի Արքայից, Ջերմաձոր, Իշայր և մասամբ՝ Վասպուրականի Բուժունիք և Անձևացիք գավառներին։ Կենտրոնը՝ Թաղ (Շատխութաղ) ավան։
Մինչև XIХф կեսը Շ. կիսանկախ հայկական իշխանություն էր. որի մելիքները երբեմն ենթարկվել են հարևան Հաքյարիի քրդական խանությանը։ Այնուհետև վերածվել է Օսմանյան կայսրության սովորական վարչատարածքային միավորի։ Թուրքական պաշտոնյաների չարաշահումները, անիշխանությունը, քրդական նորանոր վաչկատուն ցեղերի մուտքը ծանր հարված են հասցրել տեղի հայությանը։ Չդիմանալով բռնություններին՝ մեծ թվով հայեր ստիպված հեռացել են տարբեր վայրեր, իսկ լքված բնակավայրերն աստիճանաբար զբաղեցրել են նորեկ քրդերը։ XX դ. սկզբին, Շ-ի հարավ-արլ„ մասամբ՝ նաև հս. շատ գյուղեր լիովին հայազրկվել էին. թեև մեծ մասը դեռևս պահպանել էր պատմական անվանումները, եկեղեցիների և գերեզմանոցների ավերակները (Արկանիս, Գլեսոր, Գոտիս, Թաղվերս, Թլոլանց, Շառնոց, Կոռանց, Կոոտակ, Հացիս, Հորիս, ճիճանց, ճճկանց, Մարդանց, Նորովանց, Շամենց, Շկեվանց, Ջսդկանց, Սուրբ Գևորգ կամ Սիմգորգիկ, Վերիշեն և այլն)։
Հայ բնակչությունը զգալի կորուստներ է կրել Վանի 1896-ի հունիսյան ջարդի ժամանակ։ Վասպուրականի առաջնորդական փոխանորդ Ա. Մարգարյանի տվյալներով, Շ-ի միայն 18 գյուղերի զոհերի թիվը շուրջ 270մարդ էր։ Այս ամենով հանդերձ. Շ. XX դ. սկզբին Վանի նահանգի առավել հայաշատ գավառակներից էր։ Վանի ռուս, փոխհյուպատոս Վ. Մաևսկու տվյալներով, 1889-ին Շ-ի բնակչության 59 %-ը հայեր էին։ Ըստ 1914-ի Աղթամարի թեմի վիճակագրության, Շ. ուներ 12418 բն.. որից հայեր՝ 6560 (52,8 %, մեկ այլ տվյալի համաձայն՝ 10 հգ. հայ)։ Հիմնականում զբաղվել են անասնապահությամբ, երկրագործությամբ (Փեսանդաշտում), մեղվաբուծությամբ. շալագործությամբ (վերջինս զարգացած էր հատկապես Թաղ Այվանում կառուցված Քյուրեկ և Գյուլալական լեռների միջև գտնվող ձորում, Տիգրիսի ափին)։ XX դ. սկզբին Թաղն ուներ 200-250 տուն հայ բնակիչ, որոնք ապրում էին 3 թաղերում՝ Վե րին. Ներքին և Ջրաղացի։ Ուներ 2 եկեղեցի (Ս. Աստվածածին. Ս. Ստեփանոս), արական և իգական դպրոցներ, գործել են ժող. գրադարան, ընթերցատուն, լույս են տեսել խմորատիպ «Տիգրիս» և «Անկախ Տիգրիս» թերթերը։ 1896-ին և հատկապես 1915ին Շ-ի հայությունը լավ կազմակերպված ինքնապաշտպանության շնորհիվ հիմնականում փրկվեց կոտորածից։ 1915-ի մայիսի 11-ին Թաղ մտան Դրոյի գլխավորած հայկական կամավոր, գնդերը։ Ռուս, զորքերի հուլիսյան անսպասելի նահանջի հետևանքով Շ-ի հայությունը ևս ստիպված գաղթեց արևելյան Հայաստան։
Գրականություն
U-Դ ո. Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները, Ե., 1912։ Նույնի, Մեծ դեպքերը վասպուրականում 1914-1915թվականներին, ft, 1917։
Գ. Բադալյան
ՇԱՏԱԽԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1915, Վանի վիլայեթի Շատախ գավառի հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերը թուրք ջարդարարների դեմ 1915ի ապրիլ-մայիսին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վանի հայատյաց կուսակալ Ջևդեթն առաջին հարվածն ուղղեց շատախցիների դեմ։ Նա զորք ու թնդանոթներ ուղարկեց գավառի կենտրոն Թաղ (200-250 տուն հայ բնակիչ), ուժեղացրեց ոստիկանական ջոկատները գյուղերում։ Միաժամանակ քրդական ցեղերից կազմվեցին հրոսակախմբեր, որոնք կոտորելու էին հայերին։ Ջևդեթի հրամանով 1915-ի փետրմայիսին Թաղում ու Շատախի այլ բնակավայրերում կազմակերպվեցին մի շարք ձերբակալություններ ու սպանություններ, ինչը ալեկոծեց գավառի ողջ հայությանը։ Դրությունն ավելի սրվեց, երբ ապրիլի 3-ին սպանվեցին օսմ. խորհրդարանի անդամ Իշխանն ՈՀ նրա ուղեկիցները, որոնց Ջևդեթը Վանից ուղարկել էր Շատախ՝ «խաղաղություն» հաստատելու։ Շատախի հայությունը, վերահաս վտանգը կռահելով. որոշեց դիմել ինքնապաշտպանության։ Կազմվեց զինվորական մարմին, որի մեջ մտան Տիգրան Բաղդասարյանը, Ազատ Սիմոնյանը, Սամվել Մեսրոպյանը և ուրիշներ։ Շատախի կենտրոն Թաղը կազմված էր Վերին, Ներքին ու Ջրաղացի թաղերից։ Հայերը կենտրոնացան աոաջին երկու թաղերում, իսկ թուրքերը երրորդում։ Ապրիլի 4-ին թուրքերը կրակ բացեցին հայերի վրա։ Համառ մարտերը շարունակվեցին մինչև մայիսի սկիզբը։ Թուրքերին հաջողվեց գրավել շրջակա մի շարք գյուղեր և պաշարել Թաղը։ Սակայն հայերը չընկճվեցին և կռվեցին անձնուրաց. մասնակցում էին նաև կանայք ու երեխաները։ Ձախողվեցին թշնամու բոլոր հարձակումները։ Շուտով մոտեցան ռուս, զորքերը, և թուրքերը նահանջեցին։ Մայիսի 12-ին ռուս, զորքերի շարքերում գործող կամավորները մտան Թաղ։
Շատախի 42-օրյա ինքնապաշտպանությունը Վան-Վասպուրականի ժող. հերոսամարտի (տես Վանի հերոսամարտ 1915) բաղկացուցիչ մասն է։
Գրականություն
Մ-Դ ո, Մեծ դեպքերը Վասպուրականում 19141915 թվականներին, Ե„ 1917։ Կ Ե ո ր կ ի զ յ ա ն Ա, Վասպուրականի հերոսամարտը, Բեյրութ, 1965։ Արզումանյան Մ, Հայաստան. 1914-1917, ft, 1969։
ՇԵՆԻԿԻ ԿՌԻՎ 1904, տեղի է ունեցել Սասունի Շենիկ գյուղում, ապրիլի 11ին. հայ ֆիդայիների և թուրք ջարդարարների միջև։ Դեռևս XIX դ. վերջից, ցանկանալով ընկճել Սասանը, թուրք, կառավարությունը շարունակել է հարձակումները, որոնք ավելի է սաստկացրել XX դ. սկզբին։ Շենիկի վրա թուրք-քրդական ուժերի հարձակման մասին Անդրանիկից տեղեկանալով՝ գյուղի բնակիչները տեղափոխվել են Սեմալ։ Ֆիդայիները գրոհել են գյուղ ներխուժած թշնամու 700 հեծյալների վրա, բացել խաչաձև կրակ։ Կռիվը տևել է 4 ժամ։ Թուրքերն աստիճանաբար տեղի են տվել ֆիդայիների գրոհի առաջ և նահանջել՝ դիմելով փախուստի։ Հայերը հետապնդել են նրանց մինչև Լաճկանի մոտերքը, ուր գտնվում էին թշնամու հիմնական ուժերը։ Հայ մարտիկները վերադարձել են Շենիկ, գրավել իրենց դիրքերը։ Շ. կ-ով սկսվել է 1904-ի Սասունի ապստամբությունը.
Գրականություն
Սասուն-Մուշի կռիվները 1904, ժնև, 1906։
U. Ներսիսյան
ՇԻՄՇԻՐ (Simsir) Բիլյալ (ծ. 1933), թուրք դիվանագետ և պատմաբան։ Օսմանյան կայսրությունում ազգամիջյան հարաբերություններին նվիրված աշխատությունների հեղինակ է։ Զբաղվել է Բալկանյան թերակղդում հաստատ-