1886—89-ին եղել է Կ. Պոլսի Կեդրոն, վարժարանի տնօրենը։ 1889-ին, խուսափելով թուրք, հետապնդումներից, հաստատվել է Լոնդոնում, հրատարակել «L‘Arm6nie», գրակ-քաղաքական թերթը՝ հայ մշակույթը օտար ազգերին ներկայացնելու և հայ դատի պաշտպանության համար Եվրոպայում բարենպաստ հասարակական կարծիք ստեղծելու նպատակով։ 1898-ին տեղափոխվել է Փարիզ. որտեղ մինչև 1906-ը շարունակել է թերթի հրատարակությունը։ 1908-ին, երիտթուրքական հեղաշրջումից հետո, վերադարձել է Կ. Պոլիս և ընտրվել Կ. Պոլսի ազգային ժողովի նախագահ։ Նույն թվականին նորընտիր կաթողիկոս Մատթեոս ԿոստանդնուպոլսԵցու հետ մեկնել է Պետերբուրգ, այցելել ցարին և վարչապետ Ստոլիպինին՝ Ռուսաստանից հայցելով Հայ դատի պաշտպանությունը։ 1912-ին ընդգրկվել է Պողոս Նուբարի գլխավորած ազգային պատվիրակության կազմում։ 1914-ից հաստատվել է Փարիզում, շարունակել իր ազգանպաստ գործունեությունը։
Ձ. թողել է գրական մեծ ժառանգություն՝ գեղարվեստական ստեղծագործություններ, հայագիտ. ուսումնասիրություններ, թարգմանություններ։ 1890-ին Լոնդոնի Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայոց լեզվի ամբիոն։ Չ. ընտրվել է ֆրանս. Ասիական թագավորական, Արևելքի բանահյուսության, Լորիանի, Անտվերպենի աշխարհագրական և այլ ընկերությունների անդամ։
Գրականություն
U լ պ ո յ ա ճ յ ա ն U., Սինաս Զերազ, Կահիրե, 1927։
ՁԻԽԱՁՌՎ Պյոտր Ալեքսանդրովիչ (1808-1890), ոուս արևելագետ։ Աշխատել է Ռուսաստանի ԱԳՆ-ում, այնուհետև՝ Կ. Պոլսի ռուս, ներկայացուցչությունում։ 1848-63-ին գիտական ութ արշավ ձեռնարկելով Փոքր Ասիա՝ գրել է շուրջ հարյուր աշխատություն (այդ թվում՝ նվիրված արևելյան հարցին)։ Դրանցում հատուկ տեղ է հատկացրել Օսմ. կայսրության ներքին իրավիճակին։ «Նամակներ Թուրքիայի մասին» երկում կանխատեսել է կայսրության անխուսափելի կործանումը, առանձնապես կանգ առել քրդերի՝ թուրքերի և հայերի հետ ունեցած հարաբերությունների, հայ-թուրքական և հույն-թուրքական փոխհարաբերությունների վրա։ Չ. ցույց է տվել հայկական գյուղերի, եկեղեցիների, վանքերի անմխիթար վիճակը, քրդական ջոկատների մշտական հարձակումները հայկական բնակավայրերի վրա։ Համակրանքով է վերաբերվել թուրք, լծի տակ գտնվող ժողովուրդների ազգազատագրական պայքարին։
Երկեր Письма о Турции, М., I960; Великие державы и Восточный вопрос, М., 1970.
Մ. Բոջոլյան
1936) ՁԻՁԵՐԻՆ Գեորգի Վասիլևիչ (1872 , ոուս դիվանագետ։ ՌԿ(բ)Կ անդամ։ 1918-ին՝ ՌԽՖԱՀ արտաքին գործերի ժողկոմի տեղակալ, 1918-30-ին՝ ՌԽՖԱՀ (1923-ից ԽՍՀՄ) արտգործժոդկոմ։ Ստորագրել է 1918-ի Բրեստի հաշտության պայմանագիրը Գերմանիայի հետ։ Ղեկավարել է խորհրդային պատվիրակությունը ռուս-թուրքական և ոուս-հայկական բանակցություններում (տես Շանթի առաքելություն)-. Ջանքեր է գործադրել՝ կարգավորելու հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև, նշել, որ բարեկամական հարաբերությունները խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև հնարավոր են այն պայմանով, եթե Թուրքիայի և հայ ժողովրդի միջև «հաստատվի փոխադարձ սահմանազատում, դադարի փոխադարձ ջարդը…»։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդիրը քննելով՝ Չ. գտնում էր, որ անհրաժեշտ է, որպեսզի խորհրդային Ռուսաստանը վարի «բացարձակ օբյեկտիվ և խիստ անկողմնակալ» քաղաքականություն, պահանջում էր չափավորել խորհրդային Ադրբեջանի նկրտումները Հայաստանի հողերի նկատմամբ։ «Խլել Հայաստանից որևէ մաս և մեր ձեռքով տալ Ադըրբեջանին դա կնշանակեր կատարյալ կեղծ երանգ տալ մեր ամբողջ քաղաքականությանը Արևելքում»։ Չէր բացառում խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու հնարավորությունը։ Սակայն որոշ պարագաների բերումով, այդ թվում՝ խորհրդային Ռուսաստանի մերձեցումը քեմալական Թուրքիայի հետ. չհաջողվեց արդար խաղաղություն հաստատել Կովկասում, ճիշտ լուծել տարածքային սահմանազատման խնդիրները։
Երկեր Статьи и речи по вопросам международной политики, М., 1961.
Հ. Լիէոյան
ՉՅՌԿՅՌՒՐՅԱՆ Տիգրան (Ձեոկուրյան) (1884, Գյումուշխանե (Թուրքիայում) 1915, Մեծ եղեոնի գոհ), գրող, հասարակական գործիչ։ Ավարտել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը (1907)։
Տ. Չյոկյուրյան
Զբաղվել է ուսուցչությամբ։ 1910-ին աոանձին գրքով հրատարակել է «Հայրենի ձայներ» նորավեպերի ժող.։ 1914ին լույս է տեսել Ձ-ի «Վանքը» վեպը (կառուցվածքը՝ օրագրային), որտեղ շոշափված են ազատ հայրենիքի, ազգապահպանության, բարբարոսական բնազդների նկատմամբ առողջ հասարակության բանականության հաղթանակի գաղափարները։
ՁՌԼՌ (Աբրահամյան Հարություն) (1878, գ. Շենիկ (Սասունի գավառում) , ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ 1898-ին գործել է Սպաղանաց Մակարի ֆիդայական խմբում, մասնակցել 1899-ի Սպաղանքի. 1904-ի և 1915-ի Սասունի ինքնապաշտպան. մարտերին։ 1916-ին, երբ