Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բորդ համաշխարհային պատերազմի (1939-45) տարիներին, երբ հետապնդվում էր ԽՍՀՄ տարածքի մի մասը գավթելու նպատակ։ Պ. այժմ էլ Թուրքիայի կառավարող վերնախավի քաղաքականության հիմնական միջոցներից է։

Գրականություն

Զարեվանդ, Ինչ են ծրագրում թուրքերր. Միացյալ և Անկախ Թոլրանիա, Բոստոն, 1926։ Աարգսյան Ե. Ղ, Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունր Անդրկովկասում 19141918 թթ., Ե., 1964։ Ер е м е е в Д Е„ Кемализм и пантюркизм, "Народы Азин и Африки", 1963, N 3; Петросян Ю. А., Младотурецкое движение, М., 1971; В е г к в s N.. The Development of Secularism in Turkey, Montreal, 1964.

ft Աարգսյան

ՊԱՆԻՍԼԱՄԻԶՄ, համաիսլամակ ա ն ո ւ թ յ ո ւ ն, կրոնաքադաքական գաղափարախոսություն, որը սկզբնավորվել է XIX դ. 2-րդ կեսին և լայն տարածում գտել մահմեդական երկրներում։ Պ. եղել է Օսմանյան կայսրության պաշտոնական գաղափարախոսությունը սուլթան Աբդուլ Համիդ ll-ի օրոք ե որպես այդպիսին մեծ ազդեցություն ունեցել այդ պետության ներքին և արտաքին քաղաքականության վրա։

Պ-ի հիմնադրույթը, որ ձևակերպել են մահմեդական բարեփոխիչներ Ջեմալ ադ Դին ալ Աֆղանին (1839-97), Մուհամմադ Աբդոն (1849-1905) և նրանց հետևորդները, հանգում է տակավին միջին դարերում հիմնադրված դասական իսլամի սկզբունքներին։ Որևէ ցեղային համայնքին պատկանելու նկատմամբ մահմեդական կրոնական համայնքին պատկանելու առաջնությունը XIX դ. վերջում ձևակերպվել է հետևյալ կերպ, իսլամը բոլոր մահմեդականների վերազգային ընդհանրության ձևն է։ Աշխարհը երկու մասի՝ դար ալ իսլամի (իսլամի աշխարհի) և դար ալ հարբի (պատերազմի աշխարհի) բաժանելու և սրբազան պատերազմի (ջիհադ) միջոցով դար ալ հարբը դար ալ իսլամի վերածելու սկզբունքը XIX դ. պանիսլամականների բնորոշմամբ հետևյալ բովանդակությունն է ստացել, մահմեդականներով բնակեցված բոլոր տարածքները պետք է ազատագրվեն ոչ մահմեդականների լծից, մահմեդականները պետք է միավորվեն համաշխարհային իսլամական պետության՝ խալիֆայու թյան մեջ, որի կենսագործունեությունը պետք է կանոնակարգվի շարիաթի օրենքներով։ Եթե XIX դ. վերջի մահմեդական բարեփոխիչների համար այդ գաղափարները նախ և առաջ գադափարախոսական զենք էին, որը նրանց հարկավոր էր Արևմուտքի ազդեցությանը հակադրվելու համար, ապա Աբդուլ Համիդ ll-ի համար այդ համադրույթը դարձավ կրոնաքաղ. վարդապետություն, որով նա հիմնավորում էր Օսմանյան կայսրության պահպանումն ու նրա վերածումը մահմեդականների համաշխարհային պետության (թուրքական սուլթանը մինչև 1924-ը համարվում էր խալիֆ, այսինքն՝ բոլոր մահմեդականների հոգևոր ղեկավար)։ Պ. օբյեկտիվորեն ուղղված էր աշխարհիկ և հոգևոր ֆեոդալների շահերի պաշտպանությանը։ Պանիսլամականները գտնում էին, որ պետք է վերացվեն Պ-ի գաղափարների ճանապարհին եղած բոլոր խոչընդոտները։ Որպես այդպիսի խոչընդոտ էր դիտվում նաև հայ ժողովուրդը, նրա ագգային-ագատագրական պայքարը։ Հայ ժողովրդի նկատմամբ պանիսլամականների քաղաքականության մեջ պակաս դեր չէր տրվում նաև աշխարհաքաղաքական գործոններին, Հայաստանի ռազմավարական նշանակությանը՝ որպես Ասիայում քրիստոն. աշխարհի ամրակետի (ֆորպոստ)։

Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, որոնց գաղափարախոսությունը գերազանցապես հիմնվում էր պանթյուրքիզմի վարդապետության վրա, իշխանության գլուխ անցնելով, Պ. միառժամանակ նահանջեց, բայց արդեն XX դ. 30-ական թթ., ի դեմս Եգիպտոսում ստեղծված «Մահմեդական եղբայրների ընկերության», վերստին դարձավ շոշափելի կրոնաքաղ. ուժ։

Պ-ի ժամանակակից վարդապետությունը մարդուն ենթարկում է ալլահին, գովերգում է իսլամի ընդհանրականությունը, նրա ագգային-էթնիկական և դասակարգային տարանջատվածությանը հակադրում է համաշխարհային իսլամական պետությունը, աշխարհիկ պետությանը՝ աստծու գերիշխանությունը։ Բազմազան են ժամանակակից իսլամական կուսակցություններն ու խմբավորումները, որոնք որդեգրել են իրենց գործունեու թյան տարբեր եղանակներ՝ քարոզչությունից մինչև ահաբեկչական գործողություններն ու զինված ելույթները։

Դ. Հովհաննիսյան

«ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ», հայ LUqգային-ագատագրական գաղտնի կազմակերպություն։ Հիմնվել է Կարինում (էրզրում), 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից և հայերի համար անարդյունք ավարտված Սան Ստեֆանոյի պայմանագրից ու Բեռլինի կոնգրեսից հետո։ Մոտակա նպատակն էր հայ ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպումը. վերջնական նպատակը՝ սեփական ուժերով Հայաստանի անկախության վերականգնումը։

Կազմակերպության ղեկավարությունն իրականացնում էր Գերագույն խորհուրդը (Խաչատուր Կերեքցյան, Ալեքսան էթելեկյան, Հովհաննես Ասատրյան և ուրիշներ)։ Անդամներն էին մտավորականներ, արհեստավորներ, երկրագործներ, կազմված էր տասնյակների համակարգով։ Կազմակերպությանը հովանավորում էր Կարինի հոգևոր առաջնորդ Մաղաքիա Օրմանյանը։ «Պ. հ.» իր մասնաճյուղերն ուներ արևմտյան Հայաստանի մեծ մասում։ Կազմակերպությունը թռուցիկներ էր տարածում՝ միասն. ուժերով թուրքական լուծը թոթափելու կոչերով։ «Պ. հ.»-ի «արմատական» թևը, ազատագրության միակ ուղին համարելով զինված ապստամբությունը, կողմ էր անհապաղ զինված ելույթին, իսկ «չափավոր» թևի կարծիքով, զինված ելույթը պետք էր իրականացնել մանրակրկիտ և երկարատև նախապատրաստությունից հետո։ ժողովրդի ինքնապաշտպանության համար զենք հայթայթելու նպատակով «Պ. հ.» փորձել է նյութական միջոցներ գտնել, կապեր է հաստատել հայ քաղաքական և կրոն, գործիչների՝ Մ. Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ), Գ. Արծիունու, Կ. Պոլսի պատրիարք Ն. Վարժապետյանի, հայկական համանման կազմակերպությունների հետ։ 1882-ին ոստիկանությունը հայտնաբերել է կազմակերպությունը, ձերբակալել շատ անդամների (գրակ. մեջ նշվում են 72 և 52 մարդ)։ 1883-ին տեղի է ունեցել դատը՝ հայերի առաջին քաղաքական դատավարությունը Օսմանյան կայսրությունում։ Հիմնադիր անդամները դատա