Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

փությունը շուտ վրա հասավ, երբ 1909-ին երիտթուրքական կառավարության հրահրմամբ տեղի ունեցավ Սղանայի և նրա շրջակայքի ավելի քան 30 հազար հայության կոտորածը (տես Ադանայի կոտորած 1909). Ադանայի իրադարձություններից հետո հայ քաղաքական շրջանները փոխեցին իրենց դիրքորոշումը ե կրկին կոդմնորոշվեցին դեպի Ռուսաստան, ոիը հասունացող պատերազմի նախօրեին արդեն շահագրգռված էր հայերի համակրանքը շահելու մեջ։ Կադետների պարագլուխ Պ. Միլյուկովի արտահայտությամբ, «Ռուսաստանի և Թուրքիայի խաչմերուկում նստած հայերը» քաղաքական մեծ նշանակություն էին ստանում, և սկսված Բալկանյան պատերազմների (1912-13) պայմաններում ռուսասկան դիվանագիտությունը ստանձնում էր «ճնշված հայերի» պաշտպանի դերը։ Մոտ երկու տարի տևած դիվանագիտական քաշքշուկից հետո (տես Հայկական բարենորոգումներ 1912-14), որին մասնակցում էին եվրոպական վեց տերությունների՝ Կ. Պոլսի դեսպանությունները, Ռուսաստանին հաջողվեց Թուրքիային պարտագրել բարենորոգումների մի նոր ծրագիր (տես Ռուս-թուրքական համաձայնագիր 1914). որով արևմտահայերը պետք է ստանային բավականին լայն ինքնավարություն՝ կառավարչության, դատարանների, լեզվի, զինծառայության և այլ բնագավառներում՝ տերությունների, և, ամենից առաջ, Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Աակայն այդ ծրագիրը նույնպես մնաց թղթի վրա՝ սկսված համաշխարհային պատերազմի պատճառով։ Ավելին, այն հող նախապատրաստեց Ռուսաստանի «հայապաշտպան» դիրքորոշումից գազազած երիտթուրքական կառավարության համար՝ իրագործելու վաղուց որդեգրած հայասպան քաղաքականությունը։ Աակայն առաջին համաշխարհային պատերազմի մեջ Թուրքիան մտավ Գերմանիայի կողմում, սա նշանակում էր, որ հայկական հարցում սկսվում է Ռուսաստանի քաղաքականության նոր փուլ։ ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում սկսվեցին 1914-ի դեկտ., թուրք, զորքերի հարձակմամբ Կարսի ուղղությամբ։ Սակայն շուտով ռուս, զորքերը կասեցրին հարձակումը և անցան հակահարձակման ու 1914-16-ի ըն թացքում մի շարք հաջող գործողություններից հետո. 1917-ին դուրս եկան Մոսուլի և Սեբաստիայի մերձակայքը։ Նրանք գրավեցին արևմտյան Հայաստանի մեծ մասը, որտեղ, սակայն, գրեթե հայ չէր մնացել, քանի որ պատերազմը սկսվելուց հետո թուրք, իշխանությունները հայ բնակչությանը կամ ոչնչացրել էին. կամ էլ տեղահանել (տես Մեծ Եղեռն)։

Արևելահայ հաս-քաղաքական շրջանները ոուս. զորքի հաջողությունների հետ կապում էին որոշակի հույսեր՝ արևմտյան Հայաստանի ազատագրումը և ավելին՝ հայկական պետականության վերաստեդծումը։ Սակայն այդ հույսերը շատ շուտով ի դերև ելան. ցարական կառավարությունը նման մտադրություն չցուցաբերեց։ Գրավելով արևմտյան Հայաստանի տարածքի մի մասը՝ ռուս, հրամանատարությունը անհրաժեշտ համարեց հաստատել միասնական ոագմավարչ. իշխանություն։ Պատերազմի աոաջին շրջանում ստեղծվեցին մի քանի ոագմավարչ. միավորներ՝ օկրուգներ, որոնց պետերը ենթարկվում էին տվյալ օկրուգի տարածքում տեղակայված Կովկասյան բանակի զորամասերի հրամանատարներին։ 1916-ի սկզբին կառավարությունը կազմավորեց հատուկ հանձնաժողով. որը պետք է մշակեր կանոնադրություն՝ պատերազմի ընթացքում Թուրքիայից գրաված տարածքներում կաոավարելու համար։ 1916-ի հունիսի 5-ին ցարը հաստատեց այդ կանոնադրությունը, համաձայն որի կազմավորվում էր պատերազմի իրավունքով գրաված Թուրքիայի մարզերի զինվորական գեներալ-նահանգապետություն (տես Թուրքահայաստանի գեներալնահանգապետություն)։ Այն հանգամանքը, որ նահանգապետության անվանման մեջ նույնիսկ չէր հիշատակված արևմտյան Հայաստանը, վկայում է. որ ցարական կառավարությունը բոլորովին չէր էլ մտածում որևէ հայկական ինքնավարություն ստեղծելու մասին, որ պատերազմի ավարտից հետո, եթե տարածքը մնար Ռուսաստանի ձեռքում, ապա գեն-նահանգապետությունը կարող էր դաոնալ սովորական մի նահանգ Ռուսաստանի կազմում։ ցարական կառավարության իսկական մտադրությունները արևմտյան Հայաստանի վերաբերյալ ի հայտ եկան գրաված տարածքները գաղու թացնելու ծրագրերում։ Իշխանությունները չէին էլ ձգտում պայմաններ ստեղծել, որպեսզի արևմտյան Հայաստանի բնիկ ժողովուրդը՝ հայերը, վերադառնան իրենց տները, ընդհակառակը՝ ծրագըրվում էր արևմտյան Հայաստանը բնակեցնել ռուս, վերաբնակիչներով։ Այս նախաձեռնության հեղինակը երկրագործության նախարար Կրիվոշեինն էր. բայց Կովկասյան բանակի հրամանատար Ն. Յուդենիչը նույնպես անհրաժեշտ էր համարում Ռուսաստանի հետ սահմանային բնակավայրերը՝ Ալաշկերտը, Դիադինը և Բայազետը բնակեցնել Կուբանից ու Դոնից բերված կազակներով և ստեղծել, այսպես կոչված, «նորեփրատյան կազակություն», որպես ռուս, ցարիզմի հուսալի պատվար։ Այդ իսկ պատճառով ցարական իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում էին Կովկասից հայ գաղթականների վերադարձին իրենց նախկին բնակության վայրերը։ Սակայն դա նրանց չհաջողվեց, մինչ աշխատանք էր տարվում Ռուսաստանի խոիքերից մարդկանց հանել բերել արևմտյան Հայաստան, այստեղ արդեն սկըսվել էին վերակառուցման աշխատանքները, անհրաժեշտ էր հողը մշակել, ուստի իշխանությունները հարկադըրված թույլ տվեցին հայ գաղթականներին վերադառնալ իրենց բնակավայրերը։ Սակայն հայերը չէին կարող ստանալ իրենց նախկին հողերը, քանի որ դրանք հայտարարվել էին ոուս. պետության սեփականություն, նրանք իրավունք ստացան միայն ծանր կապալով օգտվել իրենց հողերից։

Պատերազմի տարիներին ցարական կառավարությունը որոշակի միջոցներ ձեռնարկեց՝ տնտեսապես յուրացնելու արևմտյան Հայաստանը, կառուցվեցին նոր երկաթգծեր, ավտոճանապարհներ, սկսվեցին Տրապիզոն և Ռիգե նավահանգիստների վերակառուցումը և այլն։ Սակայն 1917-ի Փետր. հեղափոխությունը խափանեց գաղութացման բոլոր ծրագրերը։

3. Թորոսյան Կ. Խուդավերդյան

Ցարի տապալումը, քաղաքական իրավիճակի փոփոխությունը Ռուսաստանում նորից հայկական հարցի լուծման հույսեր ծնեցին