Հայաստանի կենսական շահերը շոշափող հարցերը։ Մարտի 16-ի անօրինական պայմանագրին օրինական բնույթ տալու համար որոշվեց հրավիրել հատուկ կոնֆերանս՝ Թուրքիայի, Անդրկովկայի երեք հանրապետությունների և խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այդ կոնֆերանսը տեղի ունեցավ Կարսում, որի մասնակիցները 1921-ի հոկտ. 13-ին ստորագրեցին պայմանագրեր՝ հաստատելով Մոսկվայի մարտի 16-ի պայմանագրի պայմանները (տես Կարսի կոնֆերանս 1921, Կարսի պայմանագիր 1921). 1921-ի Մոսկվայի և Կարսի պայմանագրերում խորհրդային Ռուսաստանը ճանաչեց Թուրքիայի իրավունքը՝ տիրելու այն տարածքները, որոնք մտցված էին 1920-ի հունվ. 28-ի թուրք, պառլամենտի հռչակած «Ազգային ուխտի» մեջ, ինչը վկայում է, որ խորհրդային Ռուսաստանը շահագրգռված չէր հայկական հարցի լուծմամբ։ Իսկ Կարսի պայմանագրով ռուս, կառավարությունը հարկադրեց խորհրդային Հայաստանի կառավարությանը նույնությամբ ընդունել Մոսկվայի պայմանագրի իրեն վերաբերող բոլոր կետերը։
Լ Խուրշուդյան
Գրականություն
Կիրակոսյան Ջ. Ա, Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը, Ե., 1967։ U ն ա ն ու ն Ղ, Ռուսահայերի հասարակական զարգացումը, հ. 3, Վնտ., 1926։ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1628-1923), Ե., 1972։ Խ ու ր շ ու դ յան Լ. Ա, Սովետական Ռուսաստանը և Հայկական հարցը, Ե, 1977։ Д пев Г. А., Армянский вопрос в Турции (Из переписки со стамбульским публицистом), М., 1893; Ахов М., Россия и армяне, СПБ, 1897; Братская помощь пострадавшим в Турции армянам. М., 1898; А м ф и театров А. В., Армянский вопрос, СПБ, 1906; Гире А., Россия и Ближний восток, СПБ, 1906; Д ж и в е л е г о в А, Русская революция и Армения, *Армянский вестник", 1917, N 10-11; О и е р о в с к и й Л. Я., Идея автономного строя Турецкой Армении под протекторатом России, Пятигорск, 1915; Керенский А Ф„ Жизнь։ политическая деятельность и речи, П., 1917; Б о р ь я и Б. А, Армения, международная дипломатия и СССР, ч. 1-2, М.-А, 1923-29; Акопян С. М., Западная Армения в планах империалистических держав в период первой мировой войны, Е„ 1967.
ՌՌա-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 1914 հայկական բարենորո գումների վերաբերյալ, ստորագրվել է հունվարի 26 (փետր. 8)ին, Կ. Պոլսում, ռուս, կայսերական հավատարմատար Կ. Գուլկևիչի և թուրքական արտգործնախարար, մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշայի կողմից՝ ավելի քան մեկ տարի տևած բանակցություններից հետո (տես Հայկական բարենորոգումներ 1912-14)՝.
Համաձայնագրով արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթներից կազմվում էր 2 հատված (1-ինը ընդգրկում էր Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի (Սվազ), 2րդը Վանի, Բիթլիսի, Խարբերդի և Դիարբեքիրի վիլայեթները), որոնց կառավարումը հանձնարարվում էր երկու օտարերկրացի Ընդհանուր տեսուչների. դրանց նշանակում էր Բ. դուռը՝ մեծ տերությունների հանձնարարությամբ։ Ընդհանուր տեսուչների իրավասությանն էր հանձնվում այդ հատվածների վարչության, արդարադատության, ոստիկանության և ժանդարմերիայի վերահսկողությունը, հարկ եղած դեպքում նրանց տրամադրության տակ էին դրվում գինվ. ուժեր։ Ելնելով հանգամանքներից՝ Ընդհանուր տեսուչներն իրավունք ունեին պաշտոնից ազատել անընդունակ կամ վատաբարո պաշտոնյաներին, դատի տալ պատժի ենթակա հանցանքների մեջ մեղադրվողներին, ստորին պաշտոնյաներին փոխարինել նորերով, ինչպես նաև առաջարկություններ անել թուրք, կառավարությանը՝ բարձր պաշտոնյաների նշանակման վերաբերյալ, առանձին դեպքերում անհապաղ պաշտոնից ազատել դատական անփոփոխելի պաշտոնյաներին։ Հողային վեճերը պետք է լուծվեին Ընդհանուր տեսուչների անմիջական վերահսկողությամբ։ Օրենքները, հրովարտակները և պաշտոն, հաղորդագրությունները յուրաքանչյուր հատվածում հրապարակվելու էին տեղական լեզուներով։ Ընդհանուր տեսուչի հայեցողությամբ յուրաքանչյուր կողմ դատարանում և վարչական հիմնարկներում կարող էր օգտվել մայրենի լեզվից։ Դատավճիռները կազմելու էին թուրք, և, ըստ հնարավորին, թարգմանվելու կողմերի լեզուներով։ Վիլայեթի ժող. կրթության բյուջեում յուրաքանչ յուր ցեղային տարրի (ունսուր) բաժինը պետք է որոշվեր այդ նպատակով նրա վճարած հարկերին համապատասխան։ Կենտրոնական կառավարությունը չէր խոչընդոտելու հավատակիցներին համայնքներում հոգալու իրենց դպրոցների ծախսերը։ Խաղաղ ժամանակ յուրաքանչյուր օսմ. հպատակ իր գինվ. պարտականությունը կատարելու էր այն գինվ. շրջանում, որտեղ նա բնակվում Էր։ «Համիդիե» հեծելագնդերը փոխվում էին պահեստի հեծելազորի, նրանց զենքերը պահվելու էին զինապահեստներում։ Մինչև երկու հատվածներում եղած տարբեր կրոնների, ազգությունների և լեզուների հարաբերակցությունը վերջնականապես պարգելը (որը տեղի էր ունենալու մարդահամարի միջոցով՝ Ընդհանուր տեսուչների հսկողությամբ) Վանի և Բիթլիսի վիլայեթներում Ընդհանուր խորհուրդների (մեջլիսում) և Կոմիտեների (Էնջումեն) անդամներն ընտրվեւու էին հավասար թվով՝ մահմեդականներից և ոչ մահմեդականներից։ էրզրումի վիլայեթում (եթե մեկ տարվա ընթացքում մարդահամար տեղի չունենար) Ընդհանուր խորհրդի անդամները պետք է ընտրվեին հավասարության նույն սկզբունքով։ Ավագի, Խարբերդի և Դիարբեքիրի Ընդհանուր խորհուրդների անդամները սկզբից ևեթ ընտրվեւու էին համեմատական սկզբունքով և այլն։ Բոլոր վիլայեթներում, որտեղ Ընդհանուր խորհուրդները կընտրվեին համեմատական սկզբունքով, փոքրամասնությունը Կոմիտեներում կունենար իր ներկայացուցչությունը։ վարչական մարմիններում անդամներն ընտրվելու էին կես առ կես՝ մահմեդականներից և ոչ մահմեդականներից։ Եթե Ընդհանուր տեսուչները հարմար նկատեին, հավասարության սկզբունքը կկիրառվեր նաև երկու հատվածների ոստիկանության ու ժանդարմերիայի հավաքագրման ժամանակ։ Հավասարության սկզբունքը պետք է գործադրվեր նաև երկու հատվածների մյուս պաշտոնների բաշխման դեպքում։
Ընդհանուր առմամբ, Ռ թ. հ-ի ստորագրումը կարևոր իրադարձություն էր հայ ժողովրդի կյանքում, առաջին ան